Կանայք vs. աղջիկներ
Աղջիկները ցանկանում են կառավարել իրենց կյանքի տղամարդուն:
Կանայք գիտեն, որ եթե տղամարդն իրոք իրենցն է, նրան կառավարելու կարիք չկա:
Աղջիկները սկսում են կասկածել, երբ տղամարդն իրենց չի զանգում:
Կանայք չափազանց զբաղված են, որպեսզի գիտակցեն, որ նա չի զանգել:
Աղջիկները վախենում են միայնակ լինելուց:
Կանայք օգտագործում են միայնակ եղած ժամանակը անձնական աճի համար:
Աղջիկներն անտեսում են «լավ» տղաներին:
Կանայք անտեսում են «վատ» տղամարդկանց:
Աղջիկները ստիպում են տղամարդուն տուն գալ:
Կանայք այնպես են անում, որ նա ինքը ցանկանա տուն գալ:
Աղջիկներն իրենց օրակարգը բաց են պահում և միշտ սպասում են, որպեսզի տղան զանգահարի ու պլաններ կազմի:
Կանայք կազմում են իրենց սեփական պլանները և նրբանկատորեն հասկացնում են տղամարդուն հարմարվել իրենց օրակարգին:
Աղջիկները վիրավորվում են մի տղայից ու ստիպում են մյուսներին վճարել դրա համար:
Կանայք գիտեն, որ դա ընդամենը մի տղամարդ էր:
Աղջիկները ձգտում են կառավարել իրենց տղամարդու ժամանակը (չեն ցանկանում, որ նրանք ժամանակ անցկացնեն իրենց ընկերների հետ):
Կանայք գիտակցում են, որ առանձին անցկացրած ժամանակը միասին անցկացրած ժամանակն ավելի հատուկ է դարձնում:
Աղջիկները կարծում են, որ արտասվող տղամարդը թույլ է:
Կանայք իրենց ուսն են առաջարկում, որպեսզի տղամարդն արտասվի:
Աղջիկները սիրահարվում են և անմտորեն հետևում իրենց սիրո օբյեկտին:
Կանայք գիտակցում են, որ երբեմն սերն անպատասխան է լինում և հեռանում են առանց դառնության:
FaN REAL MADRID
2012-07-17 20:22:37XaWaRuM kOrAc Mi PoQriK ErAz
2012-07-17 20:25:34XaWaRuM kOrAc Mi PoQriK ErAz
2012-07-17 20:25:55♥Սյուզկա♥
2012-07-17 20:52:39-N.(ShAhVeRdYaN
2012-08-15 09:26:54