Չորս կաթիլ արցունք ու մի քիչ միայնություն
Բոլորի մեջ ես միայնակ եմ, ընդհանուրի հետ` աննկարագրելիորեն առանձին, անջատ: Այնքան մտքեր ունեմ, որոնք լսող են աղերսում, այնքան ջերմություն ունեմ, որ ընդունող են կանչում, այնքան համբույրներ ունեմ, որ այտեր են որոնում: Ես այնքան սեր ունեմ, որ չգիտեմ, թե ինչ անեմ այդքանը: Խեղդվում եմ չմարմնացած սիրո մեջ և փնտրում եմ, փնտրում, կրկին փնտրում այն մեկին, ում կկարողանամ նվիրել սիրուս գոնե մի փոքրիկ, մի աննշան մասը: Ես այնքան եմ ցանկանում բողոքել ինչ-որ մեկի չափից դուրս շատ ներկայությունից: Ես էլ չեմ ուզում հորինել կամ թե հորինելուց ճիշտ հորինել եմ ուզում, այլ ոչ այլանդակել զգացմունքներս ու ներկայացնել որպես սիրելի ներկա: Հիվանդ ներկան այնքան արագ եմ անցյալ դարձնում: Աստված իմ, ինձ ուժ տուր ճիշտ ներկա հորինել, ինձ խելք տուր, հոգուս հանգստություն տուր, մտքիս` խաղաղություն, աչքերիս ճիշտ լույս տուր, այլ մի լուսավորիր աչքերս կեղծ, հիվանդ, հաշմանդամ լույսանմաններով: Ես պարզապես սեր եմ ուզում, ես սիրում եմ` չգիտեմ էլ ում… Իսկ գիտե՞ս ինչ… Աստված իմ, ինձ ոչինչ հարկավոր չէ: Ես ուղղակի կմնամ այնտեղ, որտեղ այժմ եմ, Աստված իմ, շատ եմ խնդրում` օգնիր այն միակին, ով իմ սիրո կարիքն ունի, ինձ շուտ գտնել. ուղղորդիր նրան դեպի ինձ, խոստանում եմ մոռանալ հիմար փորձություններիս մասին, խոստանում եմ այս անգամ օգնել այն միակին ինձ ճիշտ սիրել, թեև եթե նա այն միակն է, ուրեմն նա կիմանա ինձ սիրելու բանաձևը, օրենքները… Սիրո մեջ մի՞թե օրենքներ կան: Չգիտեմ…
Տեսնես` ի՞նչ է նա հիմա անում, գուցե քնա՞ծ է, գուցե դեռ նո՞ր է արթնանում: Ա՜խ, այնքան կուզեի, որ մեր ժամային գոտիները համընկեին… Դա կնշանակեր, որ նա մոտ է… Տեսնես` ի՞նչ երաժշտություն է լսում, տեսնես` սիրու՞մ է կաթով սուրճ, տեսնես` արթնանալիս ինչի՞ մասին է մտածում, տեսնես` երբևէ գողություն արե՞լ է… Տեսնես կտեսնե՞մ նրան երբևէ… Տեսնես` դուստրս նրան հայրիկ կկանչի՞… Տեսնես նա իմ մահը կտեսնի՞… Աստված իմ, խնդրում եմ` նրան ինձ մոտ բեր, ուր էլ նա լինի… Գուցե ես նրան ամեն օր տեսնու՞մ եմ, կամ էլ երազներում եմ տեսել, իսկ նա ինձ տեսե՞լ է, իսկ երազու՞մ… Ես հավատում եմ, որ ամեն մեկն այստեղ իր երկրորդ կեսն ունի, մեկը շուտ է գտնում, մյուսն ընտրում է ուրիշին ու ջարդում ճիշտը, իսկ մյուսներն էլ սպասում են, սպասում ու երբեմն այդպես էլ չեն գտնում… Աստված իմ, ինչու՞ եմ միշտ արտասվում, երբ գրում եմ, Աստված իմ, ինչու՞ արցունքներս մաքրող ու այտերս համբուրող մեկը չկա…
♥Սյուզկա♥
2012-07-17 18:31:02m .NARA
2012-07-17 18:39:59Lilit Sargsyan
2012-07-17 18:41:52SYUZ Հին քոփիի երկրպագու
2012-07-17 18:44:03nmeliksetyan
2012-07-17 21:27:51I ♥ U Ամպի Չափ
2012-07-21 15:53:35