Copy SMS

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՏԵՐ ԵՎ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՏԵՐ ԵՎ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ - Copy Paste, գրառում, կանոններ 

Ողջունում եմ բոլոր քոփիփասթցիներին և հայտնում, որ այսուհետ CopyPaste.am-ը լինելու է ավելի հետևողական և պահանջկոտ գրառումների հանդեպ:


Հարգելի կայքի անդամներ, եթե ցանկանում եք, որ ձեր գրառումը չփակվի կամ ուղղակի չջնջվի, ապա ձեզ ենք ներկայացնում նոր պարտադիր կետերը և ցանկանում ենք, որպեսզի լինեք հետևողական, ուշադիր և չշրջանցեք կամ մոռացության մատնեք վերջիններս:

Այս կետերի պահպանման արդյունքում կունենանք, որակյալ գրառումներ և էլ ավելի հետաքրքիր կանցնի մեր օրը Copy - ում:


1.ՉԿՆՕՐԻՆԱԿԵԼ ՆՅՈՒԹԸ ՀԱՅԱՏԱՌ ԿԱՅՔԵՐԻՑ

Մենք վստահ ենք, որ այդ նյութը ձեր անհատական մեկնաբանությամբ ավելի հետաքրքիր կլինի կարդալ:


2. ԳՐԱՌՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌԵԼ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՆԿԱՐ  ԵՎ ՈՐՈՇ  ՀԵՏԱՔՐՔԻՐ  ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵՔՍՏ

Նկարը կհայտնվի գրառման կարճ նկարագրության մեջ և կհեշտացնի դիտումը:Իսկ պահանջվող որոշակի ինֆորմացիոն տեքստը ավելի հետաքրքիր կդարձնի ձեր գրառումը:


3. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄԵԿ ՆԿԱՐՈՎ և ԼԻՆՔՈՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ: ԴՐԱՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ, ԵԹԵ ԱՌԿԱ Է ՈՐՈՇԱԿԻ ՏԵՔՍՏ, ՈՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԳՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ:


4. ՏԵՂԱԴՐԵԼ ԲԱԺԱՆԻՉ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐԻՑ ՀԵՏՈ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՏԵՐ ԵՎ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ - Copy Paste, գրառում, կանոններ

Առաջին նկարը ավելացնելուց հետո սեղմեք հետևյալ կոճակի վրա ինչը կբաժանի գրառումը 2 մասի: Գրառման կարճ նկարագրության մեջ կերևա միայն "բաժանիչ"-ից վերևի հատվածը (օր`կայքի գլխավոր էջում) և ամբողջական նյութը արդեն գրառման Էջում:

Եթե դուք տեսնում եք Ձեր գրառման վերնագրից առաջ «Փակված» բառը, ապա այդ գրառումը տեսանելի է միայն Ձեզ և կայքի ադմինիստրատորներին/մոդերատորներին: Դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արված: Սխալը գտնելուց հետո ուղղեք այն և հրապարակեք: Եթե չեք հասկանում ինչն է սխալ, կարող եք դիմել ադմիններին կամ մոդերատորներին և մենք կբացատրենք և կօգնենք ուղղել սխալը:


5.ՎԵՐՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿՈՆԿՐԵՏ ,ԱՐՏԱՀԱՅՏԻ ԳՐԱՌՄԱՆ ՈՂՋ ԲՆՈՒՅԹԸ և ԼԻՆԻ ՆՅՈՒԹԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ


5.1 ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐՆԱԳՐԻ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՌԸ ԳՐԵԼ ՄԵԾԱՏԱՌՈՎ` ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ՕՐԻՆԱԿՈՒՄ Է:

Օրինակ գրառման վերնագիրը  դնել «Հումորային և հետաքրքիր նկարներ» ` «Վայ երեխեք ես մեռա..» վերնագրի փոխարեն:


6. ԳՐԱՌՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳՐԱԳԵՏ ԿԱԶՄՎԱԾ ԵՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ !


7. ԽԻՍՏ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է  ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՌՈՒՄԸ:


8. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՆԵԼ ՏԵԳԵՐԸ` ԸՆԴ ՈՐՈՒՄ ՏԵԳԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՌԵՐՈՎ, ԳՐԱՌՈՒՄԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՌԵՐ և ԱՆՋԱՏՎԵՆ ՍՏՈՐԱԿԵՏՆԵՐՈՎ:


9. ԳՐԱՌՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ:


10.ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ` ԵՂԵՔ  ԻՆՔՆԱՏԻՊ  ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ




Հատուկ նորեկների համար` ինչպես պատրաստել գրառում


1. Աջ մենյուից ընտրում ենք «Ավելացնել գրառում» հրահանգը:
2. Վերնագրի մասում գրել վերնագիր(Վերնագիրը պետք է լինի կոնկրետ, արտահայտի գրառման ողջ բնույթը, լինի նյութին համապատասխան, վերնագրի միայն առաջին տառը պետք է լինի մեծատառով, եթե իհարկե գրառման երկրորդ բառը հատուկ անուն չէ):
3. Վերնագրի անմիջապես ներքևում գտնվող պատուհանի մեջ գրել տեքստը, ներբեռնել նկարներ` համապատասխան պարտադիր կանոնների: (Նկարներ բեռնելու համար սեղմել վերնագրի ներքևում գտնվող ֆոտոխցիկի նշանը: Վիդեոներ տեղադրել հնարավոր է միայն յութուբից` պարզապես յութուբի լինքը գրառման մեջ քոփի անելու միջոցով):
4. Նկարները, տեքստերը կամ վիդեոները տեղադրելուց հետո անհրաժեշտ է լրացնել տեգերը` ամենաներքևում գտնվող բաժինը: Տեգերը գրառումը նկարագրող բառեր են, որոնք պետք է անջատվեն ստորակետներով:
5. Տեգերից հետո գրառումը պետք է դասակարգել ըստ բաժինների: Անհրաժեշտ է ընտրել գրառմանը համապատասխան բաժինները` նշելով դրանք: Բաժինների թիվը չպետք է գերազանցի 4-ը:
6. Բաժինների վերևում գտնվող հրահանգից նշել «Հրապարակված» բառը և պահպանել:

 Հարգանքներով` CopyPaste.am

45

41

2804

  • ArDuRoOo ( Official Page)
    2012-07-18 11:30:59
    հա մեկ էլ նշեք որ պետք չի սենց պոստեր սարքել օր.՝ Կաբլուկներ, Կոշիկներ, Մուծյուկներ, փուչիկներ ու եսպես շարունակ,,,,թեչե դառնումա գուգլ 2 (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • ♥Anna-Number One♥
      2012-07-18 11:31:57
      ճիշտա որ գրում ենք գուգլով երեխաներ,բալիկներ,կոշիկներ առաջի 20-ը մենակ քոփիի պոստերնա բերում :D :)
    • աաաայ լավ էչ,ես էլ չեմ սիրում, :)
  • ու մեկ էլ որ գուգլով գրում ենք կոմիքսներ,էտա լա Քոփիինը բերում,ու դա շատ լավա (լավ)
  • 2012-07-18 11:33:56
    Ու ավելացնեմ նաև, որ անձնական տվայաների համար դուք ունեք " Ձեր մասին" տիրույթ, որտեղ կարող եք ավելացնել ձեր մասին ինֆորմացիա: Իսկ թե ովքեր են գտնում ձեր ֆավորիտներում, կամ ինչ կցանկանայիք նվիրել ձեր ընկերուհուն դա մեզ չի հետաքրքրում O:)
    • ♥Anna-Number One♥
      2012-07-18 11:35:08
      (բռավո) (բռավո) (բռավո) պետք չի պոստեր սարքել բարև ձեզ ես պողոսն եմ և այլն (բռավո) (բռավո) (բռավո)
    • ⒶⓇⓂⒶⓃ
      2012-07-18 11:35:22
      O:) ճիշտ է, պետք չի ձեր մասին պոստեր սարքել, նա ով հետաքրքրվում է ձեզնով թող մտնի ձեր էջը և կարդա ձեր տվյալները
  • Molli
    2012-07-18 11:35:11
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) անհրաժեշտ էր էս պոստը
  • պարտադիր կետեր հա՞ (պաղպաղակ) .............................................էստեղ մենակ մի ֆռազայա աշխատում ՝՝օրենքները գրված են խախտլու համար՝՝ (ախ) .................................բան էլ չի փոխվելու.....................................................
    • Emilya Yeganyan
      2012-07-18 11:48:15
      կփոխվի Ռիփ ջան,,, մի հատ սթափեցնող բան պետք է O:)
    • համաձայն եմ Ռիփ ջան , ցավոք (վատ) (վատ) (վատ) մեկ էլ մի բան ասեմ էլի ԱԴՄԻՆ ջան մի քիչ ուշադիր եղեք գրառումները օրեկան 20ից ավել են ու դրանց կեսը անկապ անիամստ ու քոփի արած են , դրանք փակեք , ոչ թե որոնք հեղինակային են
    • ⒶⓇⓂⒶⓃ
      2012-07-18 11:50:38
      դե ուրեմն նորից կարդացեք այս գրածը մինչև կարծիքները փոխվի (դեմք) <<Ողջունում եմ բոլոր քոփիփասթցիներին և հայտնում, որ այսուհետ CopyPaste.am-ը լինելու է ավելի հետևողական և պահանջկոտ գրառումների հանդեպ:>>
    • Tinga
      2012-07-18 12:03:47
      Ողջույն Տնառնդուշ Rip FCB 123 հակատանկային կործանիչ ջան: էստեղ մենակ մի ֆռազայա աշխատում ՝՝օրենքները գրված են խախտլու համար՝՝ .................................բան էլ չի փոխվելու.....................................................: Չէի ուզում ասել, բայց ստիպեցիր: Նայեցի գրառումներդ ու ականտես եղա քոփիների: Հուսով եմ կփոխվի ամեն ինչ ու ես անձամբ կհետևեմ որ փոխվի, ու կխնդրեմ նաև, որ քո գրառումներն էլ այս պահից հետո և այսուհետ համապատասխանեն պարտադիր կետերին: :)
      • ArDuRoOo ( Official Page)
        2012-07-18 12:04:55
        շշալցրեցիիիր Տինգաաա... նավահանգիստը տեղը դրեցիիիր (ուրախ) (ուրախ)
      • Tinga
        2012-07-18 12:18:13
        Չի կարելի ArDuRoOo (խփո)
      • նենց չի,որ Ձերը լռիվ հեղինակայինա,,ուղղակի ես նենց գրառումներ չեմ սարքում,որ մարդկանց նեռվայնացնի ;) ......................կարող եք հետևեք,շատ ավելի լավ.............................Արթուր կարաս հանգիստ լինես,իմ նավահանգիստը իրա տեղումա ;) ....
      • ու միշտ էլ տեղումա եղել ;)
      • Tinga
        2012-07-18 12:33:56
        Իմ գրառումները այլ հայկական կայքերի գրառումներից քոփի արված չէ: Ես այստեղ եմ քոփիի ստեղծումից սկսած:Ու սկզբունքայնորեն իմ բոլոր գրառումները ես ներկայացնում եմ յուրովի: Նոր ես համեմատաբար, դրա համար էլ պատկերացում չունես իմ գրառումների մասին, նենց որ նոռմալա: ;)
      • Իմ գրառումներն էլ ես այլ կայքերից քոփի չեմ անում.........ու նենց չի,որ Ձեր գրառումներից էլ տեղյակ չեմ,,համենայն դեպպս ես ինչ-որ խախտումներ չեմ արել.................ու համեմատած նոռմալ գրառումներ եմ սարքել.. ;) ...................հա ու ես էլ էնքան էլ նորեկ չեմ,,ուղղակի նախորդի գաղտնաբառը մոռացել եմ......................................ավելի լավ կանեք Ձեր ժամանակը ծախսեք,ուրիշին բացատրելու վրա ;)
  • 2012-07-18 11:40:15
    Սա էլ ալարկոտ նորոկների համարա (լավ) Բարի գալուստ ՔՓ, 1,Վերնագիրը գրի, 2, նկար ավելացրա, 3, դիր բաժանիչը, 4, մնացած տեոքստը, եթե կան էլի նկարներ՝ դրանք, 5, "տեգեր"-ում գրիր հայատառ գրառումդ նկարագրող 2-3 բառ, միմյանցից դտորակետով ու բացատանիշով անջատի, 6, ընտրիր բաժինը/-ները/. 7. սեղմիր հրապարակել ու Պահպանել
    • ArDuRoOo ( Official Page)
      2012-07-18 11:43:11
      Ադմինը շատ ավելի լավ բացատրելա թող են ձևով էլ անեն ;)
  • հազիիիիիիիիիիիիիվ (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • Im PePsI AnD I KnOw It:D
    2012-07-18 11:50:42
    բան չունեմ ասելու ժամանակը ցույց կտա դեպի ինչին կփոխվի քոփին դեպի լավը թե դեպի վատը ;)
  • Knarik
    2012-07-18 11:52:57
    Պետք էր էս պոստը (լավ)
  • copyNick
    2012-07-18 12:16:11
    իմ մոտ չի ստացվում նկար ավելացնել,ինչիցա էտ՞ :(
    • Tinga
      2012-07-18 12:30:11
      Սկզբի համար բրաուզերդ անջատի միացրու, նորից մուտք եղի: Դրանից հետո նայի էն նկարների անունները, որոնք որ քցոմ ես, եթե նկարիդ անունը ռուսերենով կամ հայերենով չի բացվելու: Օր նկար.jpg, рисунок.jpg: Նկարդ պետք է լինի օր` nkar.jpg, այսինքն անգլերեն տառերով պիտի լինի նկաչիդ անունը:
      • copyNick
        2012-07-18 12:33:39
        նկարների անունները անգլերեն տառորով են, էն ժամանակ լինում էր հիմա չէ :( :(
      • CcomixM^[A]^ⒶⓇⓂⒶⓃ
        2012-09-16 21:31:54
        քո համակարգչիցա ուրեմն , կամ էլ նկարի չափսերն են մեծ
  • Lusine...((((((
    2012-07-18 13:00:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥Սյուզկա♥
    2012-07-18 13:12:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:)
  • smile13
    2012-07-18 22:27:35
    Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար (ծաղիկ)
  • Tatev
    2014-04-13 13:19:28
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)