Copy SMS

Սիրում եմ

Սիրում եմ - սեր, խոսքեր


Սիրում եմ, երբ զգում եմ, որ քեզնով եմ ապրում:

Սիրում եմ, երբ սպասում եմ քեզ:

Սիրում եմ, երբ հեռվից տեսնում եմ քեզ, իսկ սիրտս մատնում է իրեն:

Սիրում եմ, երբ գրկում ես, իսկ ես անպաշտպան փոքրիկի պես գլուխս դնում եմ ուսիդ:

Սիրում եմ, երբ հեռախոսիս էկրանը լուսավորվում է քո անունով:

Սիրում եմ, երբ այնքան մոտ ես, որ անգիր եմ սովորում քեզ:

Սիրում եմ, երբ բռնում ես ձեռքս, ամուր սեղմում, մատներով շշնջում, որ ինձ հետ ես:

Սիրում եմ, երբ ամբոխի մեջ գոյություն ունենք միայն դու և ես:

Սիրում եմ, երբ քո «դու»-ն առաջ եմ դասում իմ «ես»-ից:

Սիրում եմ, երբ իմ հիմարություններին պատասխանում ես քո իմաստությամբ:

Սիրում եմ, երբ աչքերիդ եմ նայում, թեև հաճախ չեմ դա անում. վախենում եմ խենթանալ:

Սիրում եմ, երբ ժպտում ես. քո ժպիտն աշխարհում ամենագեղեցիկն է:

Սիրում եմ, երբ զգում եմ սրտիդ աշխատանքը:

Սիրում եմ, երբ պատճառն եմ սրտիդ աշխատանքի արագացման:

Սիրում եմ, երբ մեր ապագա երեխայի մասին ենք խոսում. դու այնքան լավ հայր կլինես իմ դստեր համար:

Սիրում եմ, երբ հանդուրժող ես, համբերող, հասկացող:

Սիրում եմ, երբ հիշում եմ քեզ, իսկ ներսումս այրվում է ամեն ինչ, ջերմանում, քեզ կանչում:

Սիրում եմ, երբ գիտակցում եմ, որ վստահում եմ քեզ` իմ տղամարդուն:

Սիրում եմ, երբ միասին քայլում ենք, իսկ ես բռնվում եմ քեզնից, որովհետև բարձրակրունկներով չեմ կարողանում քայլել:

Սիրում եմ, երբ քո գրկելուց գժվելու աստիճան ինձ լավ եմ զգում:

Սիրում եմ քեզ, սիրում անմնացորդ, առանց երկմտելու, պարզապես սիրում…

9

11

1377

  • Emilya Yeganyan
    2012-07-17 18:23:13
    Սիրում եմ, երբ իմ հիմարություններին պատասխանում ես քո իմաստությամբ: O:) ապրեսիկ
  • XaWaRuM kOrAc Mi PoQriK ErAz
    2012-07-17 18:24:11
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) խնդրեեեեեեմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • m .NARA
    2012-07-17 18:39:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) լավն ա
  • Lilit Sargsyan
    2012-07-17 18:43:21
    շատ լավնաա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Սիրում եմ, երբ հեռվից տեսնում եմ քեզ, իսկ սիրտս մատնում է իրեն:>>>>>>>ԼԱՎԱՆԱ............ :'( :'( :'( :'( :'(
  • MeNaK sirUna
    2012-07-21 16:06:16
    :'( :'( շատ լավնա :( եսել եմ սիրում
    • -N.(ShAhVeRdYaN
      2012-08-15 09:28:28
      (գինի) (գինի) (գինի) O:) O:) O:) O:)
  • Սիրահարիքս
    2012-08-15 09:29:32
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lian
    2012-08-29 16:22:11
    վույ,,,լավն էր,շաաաաաաաաաաաաատ (ծաղիկ) O:)