Copy SMS

Երազանք,,,,, <3

Երազանք,,,,, <3 - երազանք, մանկություն, հիշողություն


Վերջերս ընկել էի փիլիսոփայության գիրկը: Մտածում էի ի՞նչու ենք երազում, արդյո՞ք երազանքները կրկնվում են, կամել ի՞նչու երազել, եթե մի փոքր ջանք ներդնելով կարող ես երազանքդ իրականացնել: Արդյո՞ք կարող են տարբեր տարիքի և տարբեր մտածելակերի մարդիկ ապրեն նույն երազանքներով: Յորաքանչյուրս երազում է յուրովի:Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ երազանքները փոխանցվեն գեներով: Գիտեմ տարօրինակ է հնչում, բայց ինչու ոչ: Վերջերս 6 ամյա քրոջս հարցրեցի, թե որն է նրա կյանքի ամենամեծ երազանքը: Նա պատասխանեց, որ երազում է կախարդական փայտիկի մասին: Այդ պահին հիշեցի ինձ նրա տարիքում: Չէ՞ որ եսել էի երազում նույն բանի մասին: Ամեն գիշեր քնելուց առաջ պատկերացնւմ էի ինձ կախարդական փայտիկը ձեռքիս, արքայադստեր զգեստը հագիս` իրականացնելիս իմ ու մնացած բոլորի երազանքները: Գիտեմ համարյա բոլոր երեխաներն էլ երազում են նույն բանի մասին, բայց նրա պատասխանը ինձ մի պահ նորից գցեց երազանքների գիրկը ու նորից վերադարձրեց մանկությունս: Սթափվելուց հետո ես նրան ասացի, որ կախարդական փայտիկը բոլոր հարցերի հեշտ լուծումն է: Այն ամենը ինչ հեշտությամբ ստացել ես` այս դեպքում կախարդական փայտիկի շնորհիվ, այդպես հեշտել կկորցնես: Եթե կյանքում ուզւմ ես ինչ-որ մի բանի հասնես, պետք է դրան որոշակի խոչընդոդների հանդիպելով հասնես: Չգիտեմ ճիշտ խորհուրդ եմ տվել, թե ոչ: Միգուցե շատ մեծական էր խորհուրդս այդ տարիքի երեխայի համար, բայց նրա աչքերին նայելով տեսա, թե  ինչ ուշադրությամբ էր իձ լսում և ըմբռնում իմ ամեն մի ասած բառը: Ինչևէ,,,,, կախարդական փայտիկի մասին երազելու տարիքից արդեն անցել եմ ու այժմյա երազանքներաս ավելի ռեալ են: Կաշխատեմ ինչքան որ պահանջվի, կանեմ այն ամենը ինչ պետք է դրանց հասնելու և իրականացնելու համար, բայց միևնույն ժամանակ կհիշեմ մանկական երազանքներս` կախարդական փայտիկը, մոխրոտիկի զգեստը ու թռչել կարողանալը: Xo Xo Marine <3

3

7

705

  • LUTIFER
    2012-07-19 16:34:49
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • sayt chi es copypaste
    2012-07-19 16:40:59
    դու ես գրել՞
  • Lilit Sargsyan
    2012-07-19 17:09:15
    բարի գալուստ քոփի առաջին գրառումտ շնորհավոր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • marine93
      2012-07-20 11:55:15
      մերսի շաաաաատ,,,Բայց ես առաջին գրառւմս չի,,,Էլի պրոֆիլ ունեմ քոփիում ուղակի ոչ լոգինն եմ հիշում ոչել պառոլը:
  • AnUk
    2012-07-19 17:10:39
    բարի գալուստտտ (բռավո) (բռավո)
    • marine93
      2012-07-20 11:55:34
      Մերսի O:)