Copy SMS

Այսօր շախմատի համաշխարհային օրն է

Այսօր շախմատի համաշխարհային օրն է - hետաքրքիր, տոն, շախմատ


Այսօր շախմատի համաշխարհային օրն է։ 1924 թվականի այս օրը հիմնադրվել է Շախմատի միջազգային ֆեդերացիանՇախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ առաջին անգամ այդ խաղի մասին հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիքն է:«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում՝ շահ (տիրակալ) և մատ (մահանալ) բառերից։Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատուրանգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատակությունները վերաբերում են XI դարին: 1851 թ-ին Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը, իսկ 1886 թ-ին աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն է հռչակվել Վ. Ստեյնիցը:Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջև կանգնեցված է շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով:
Այսօր շախմատի համաշխարհային օրն է - hետաքրքիր, տոն, շախմատ

5

5

1097