Copy SMS

Ինչպես էր Թումանյանը երեխաների համար կոշիկ գնում

Ինչպես էր Թումանյանը երեխաների համար կոշիկ գնում - Հովհաննես Թումանյան, հետաքրքիր


Թումանյանի ընտանիքը,ինչպես գիտենք,մեծ էր,բազմանդամ էր,իսկ մեծ ընտանիքների հոգսերը նույնպես մեծ են լինում:Սակայն որքան էլ մեծ լինեին այդ հոգսերը,բանաստեղծը ոչ միայն չէր նեղվում կամ տրտնջում,այլ,ընդհակառակը,կարծես ուրախությամբ ու գոհունակությամբ էր դրանք հոգում;Եվ դա միանգամայն բնական և հասկանալի է.նա շատ էր կապված իր ընտանիքին:

Յուրաքանչյուր օր իր ընտանիքի անդամներից մեկնումեկին մի որևէ բան էր պետք լինում,յուրաքանչուր օր տանն ինչ-որ բանի պակաս էր զգացվում:Եվ Թումանյանը աշխատասեր մրջյունի նման անդադար  դրսից զանազան իրեր էր կրում տանեցիների համար`կոշիկ,գլխարկ,շրջազգեստ,հագուստ:Նա ղեկավարվում էր այն մոտեցումով,որ եթե բերած իրը մեկին հարմար չլինի,ապա մյուսին անպատճառ հարմար կլինի:Ի վերջո տասը երեխա են,հո կատակ բան չէ:

Մեծ պատերազմի երրորդ տարին ոչ միայն Թիֆլիսում,այլ ողջ տարածաշրջանում ապրանքների մեծ պակաս սկսեց զգացվել:Թիֆլիսում բացվեցին գործածված իրերի խանութներ,որոնք զբաղվում էին քիչ մաշված իրերի վաճառքով:

Շատերը իրենք էին տանում իրենց ավելորդ,չօգտագործվող իրերը և հանձնում այդ խանութներին,որպեսզի վաճառվեն:

Մի օր այդպիսի խանութներից մեկի ցուցափեղկում Թումանյանը կնոջ գեղեցիկ կոշիկ է տեսնում:Ներս է մտնում և գնում,մտածելով,որ կամ արփիկի ոտքով կլինի,կամ էլ Անուշի:

Վերցնում է կոշիկները,բերում է տուն և հանձնում աղջիկներին:Աղջիկները փորձում են,սակայն հակառակի նման,ոչ Անուշի,ոչ էլ Արփիկի ոտքին հարմար չի լինում:

որպեսզի հայրը չվշտանա,տնեցիները որոշում են Թումանյանին ոչինչ չասել և առանց այլևայլությունների վերադարձնել կոշիկները:Այդպես էլ վարվում են:

Անցնում է մի քանի օր:Թումանյանը փողոցով անցնելիս այդ նույն խանութի ցուցափեղկում նկատում է կնոջ գեղեցիկ կոշիկ,ներս է մտնում և գնում:Եվ նա կրկին տուն է բերում կոշիկները:Երբ տանեցիները տեսնում են,որ հայրիկը երկրորդ անգամ է նույն կոշիկները տուն բերում`ծիծաղից թուլանում են:

Այս դեպքի առիթով մի ամբողջ շաբաթ Թումանյանի տանը կատակներն ու ծիծաղը չէին դադարում:Եվ, իհարկե,ամենից շատ Թումանյանն էր ծիծաղում իր արածի վրա:

14

18

1534

  • Tamush
    2012-07-20 22:13:01
    (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Ando
    2012-07-20 23:09:59
    (լավ) (լավ) (լավ)
  • Lilit((((((
    2012-07-20 23:10:25
    (լավ) (լավ) (լավ)
  • LADY S.D.F
    2012-07-21 06:25:53
    շատ հետաքրքիր էր,ապրես (բռավո) (ծաղիկ)
  • LIKA ♥♥♥
    2012-07-21 11:19:25
    ինչ հետաքրքիր էր էս պատմությունը չէի կարդացել (լավ) ապրես Ան ջան O:)
    • ♥Anna-Number One♥
      2012-07-21 11:47:15
      հա Լիկս,ապրես (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • { ♥ Հայկուհի ♥ }
    2012-07-21 12:54:39
    ]:) ]:) ]:) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Knarik
    2012-07-21 12:57:50
    Վաաաայ լավն էր,Թումանյանի ցավն էլ տանեմմմ (ժպիտ) (ժպիտ) (լավ)
  • ❣Maria H❣
    2013-10-11 06:18:19
    (լավ) (լավ)