Copy SMS

Միրեյ Մատյոն

Միրեյ Մատյոն - հետաքրքիր, ինֆորմացիա


Աշխարհահռչակ ֆրանցիացի երգչուհի Միրեյ Մատյոն ծնվել է 1946թ.-ի հուլիսի 22-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում: Մաթյոյի ընտանիքում եղել է 14 երեխա: Ընտանիքը աղքատ էր ապրում: Միայն 8-րդ երեխայի ծնունից հետո նրանք 4 սենյականոց բնակարան են ստանում: 

13 տարեկանում Միրեյը թողնում է դպրոցը, որտեղ շատ վատ էր սովորում, և գործարանում ընդունվում է աշխատանքի: Նրա միակ զբաղմունքը երգեցողությունն էր: Նա երգում էր եկեղեցական երգչախմբում, հոր հետ դուետ էր երգում: 

Համաշխարհային ճանաչման իր առաջին քայլերը Միրեյ Մատյոն սկսել է 16 տարեկանում: Նա հաղթել է երիտասարդ տաղանդների մրցույթում: Այնուհետև Միրեյը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող «Հաջողության խաղ» հեռուստաշոուին, որտեղ ծանոթանում է իր հետագա պրոդյուսեր Ջոնի Սթարքի հետ: Վերջինս իրեն համաշխարհային հռչակ բերեց: 

Իրական ճանաչում նրան բերեցին 1966թ. 100 միլիոնից ավել վաճառված ձայնասկավառակները: Մատյոն նկարահանվել է նաև ֆիլմերում: Համերգային շրջագայություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:

4

17

809