Copy SMS

Վահան Տերյան

Վահան Տերյան - Վահան Տերյան, բանաստեղծ


,

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...

Մենք բաժանված ենք: Օրերի փոշին Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ. Բայց ես օտար եմ արդեն այն հուշին, Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ: Սառն աչքերով եմ նայում ես հեռվում Մեռած օրերիս ցնորքին հիմա.- Ուրիշից լսած մի երգ է թվում, Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա: Մենք մնաս բարով չասինք իրարու,- «Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել»: Մեզ կյանքը նետեց միմյսնցից հեռու, Եվ մենք չուզեցինք մեկ մեկու կանչել: Տարիներ անցան,և հին օրերին Նայում եմ ահա անտարբեր սրտով, Եվ, որպես գերին հլու իր բեռին, Տանում եմ կյանքի օրերն անվրդով: Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս, Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն, Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,- Քեզ ինչպե՛ս կանչեմ.- ես այն չե՛մ, այն չե՛մ...

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար... Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ... Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել, Ու չըխռովել բերկրանքըդ հստակ.