Copy SMS

Սոնգերսը

Երեխեք, սա իրական պատմություն է, որը կատարվել է իմ ու ընկերուհիներիս հետ...

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ


Հուլիսի չորսն էր... Սոնան առավոտյան բարձր տրամադրությամբ արթնացավ ու զանգեց Գրետային.

-Ալյոշ, պրիվետ, ո՞նց ես... կիջնե՞ս:

-Սո՞ն... Սպասի մամայից հարցնեմ:     Հա, կիջնեմ...

-Լավ, կհագնվես, կզանգես ինձ:

-Եղավ:

Իջան բակ... Քիչ հետո Գրետային զանգեց իրա մաման ու ասեց, որ ինքը արվեստի դպրոց ա գնում, թող Գրետան ու Սոնան էլ գան:

Գնացին: Գալուց Գրետան մի ճուտիկ տեսավ: Իրա մաման ասեց, որ էդ երևի ագռավի ճուտ ա: Բայց ագռավի համար մի  քիչ շատ էր սիրուն... 

-Խեղճը երևի բնից ա ընկել... տես, տոտիկն ու թևիկը վնասված են,- ասեց Սոնան:

-Լավ, գնանք,-Պատասխանեց Գրետայի մաման: Ես գնում եմ, դուք, ուզում եք, մի քիչ հետո եկեք:

Սոնայի մոտ հյութ կար, ձողիկով խմեցրին: Հետո էլ ,մի մարդ եկավ ու ասեց, որ դա ծիծեռնակի ճուտ ա:

Գրետան համոզեց իրա մամային ու ծիտիկին տարան Գրետայենց տուն:

Եկավ Գրետայի մեծ քույրը` Սվետան: Երեքով սկսեցին հետը խաղալ, որդնած ծիրանի որդերով կերակրել, ջուր տալ...

ԲԱՅՑ ՄԻ ՐՈՊԵ... ԾԻՏԻԿԸ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԻ... Անունն էլ դրեցին Սոնգերս, դե, Սոնա, Գրետա, բայց ոչ տե ԳՐԵ, այլ` ԳԵՐ... Վերջի Ս-ն էլ, Սվետայից եկավՍոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ

-Բայց ես իրան Մուծյուկ եմ ասելու,-հայտարարեց Սոնան,- Ախր շատ մուծյուկն ա...

Հետո Սոնան գնաց... 

Հաջորդ օրը Սոնգերսիկին իջեցրին բակ... Նրանց միացավ Անուլը Սոնայի դասընկերուհին ու ամենամոտ ընկերուհին... պայմանավորվեցին, որ ամեն օր մեկը հետը ուտելիք իջեցնի... Հետո գնացին ու սկսեցին ծառից ծիրան թափ տալ... Որդնածները պահում էին, իսկ նորմալները մի կողմ էին գցում:

Հաջորդ օրը Սոնան ձվածեղ էր բերելՍոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկԿերակրեցին, հետը երկար խաղացին, երեխեքին ցույց տվեցին: Մեկ էլ որոշում էին Մուծյուկի ծնունդը երբ անեն... Վաղը չէ մյուս օրը, դրա հաջոդ օրը... Էսպես էլ մտածելով գնացին տուն:

Առավոտյան, հուլիսի յոթին, Սոնայենց տուն զանգ եկավ,,, Գրետան էր... Ձայնը վատ էր լսվում, խռխռում էր. Սոնան բան չլսեց և խնդրեց կրկնել: Լսվեց լացակումած ,,Ծիծեռնակը սատկել ա,, արտահայտությունը.

-Չի լսվում,-Սոնայի ձայնը դողաց, հասկացավ, որ չի կարող խոսել ու հեռախոսն անջատեց:

-Հա լավ, հաստատ Ալյոշը կատակ ա անում...

Բայց Գրետան երեկոյան զանգեց, ձայնը շատ թե քիչ նորմալացել էր... Չէ, Գրետան կատակ չէր անում... Սոնգերսիկը սատկեցՍոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկՍոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ

Էս էլ իրա նկարներից...

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկՍտեղ նոր էինք գտել:

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ 

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկԷս տուն տանելուց:

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկՍտեղ տանը հետը խաղում էինք...

Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկԷս էլ իրա վերջին նկարը... Գրետայի հետ: Ինչքան էինք ուրախացել...Սոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ

Մուծյուկս... Ես քեզ միշտ կհիշեմՍոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկՍոնգերսը - Սոնգերս, ծիծեռնակ, ճուտիկ