Copy SMS

Տխուր հեքիաթ

Տխուր հեքիաթ - կապույտ, աչքեր , գանգուր մազեր , ծով


Հեքիաթն իմ ահա սկսվում է այսպես.

Սիրո խոսքերով ասում եմ ես քեզ,

Որ սիրում եմ քեզ անչափ ու անմեղ,

Որ տենչում եմ քեզ անհուն ծովի պես:

Մի աղջիկ ահա կա այս օվկիանում,

Մի հեզաճկուն ու գեղեցկադեմ,

Սիրուց խելագար ու կապույտ աչքեր,

Սիրուց տանջված ու խոսուն հայացք,

Վարդի պես կարմիր ու քաղցր շուրթեր,

Ու շքեղազարդ և գանգուր վարսեր:

Փնտրում է իր սիրեցյալին,

Լալիս է անվերջ,

Քայլում է մոլոր,

Արցունքն աչքերին շշնջում է նա,

Որ սիրում է նրան իր ամբողջ հոգով,
Որ սիրում է նրան իր ջերմ հայացքով,

Իր տաք շուրթերով,

Թախծոտ նայվածքով:

Կանչում է, փնտրում, սկայն ապարդյուն,

Ծովի ալիքներն անգամ չեն լսում,

Թաղել են նրանք մի հավերժական սեր,

Կորցրել են նրանք մի քնքուշ հոգի,

Թախծում է և' ծովն, սակայն ապարդյուն,

Ծովի ալիքներն են միայն շշնջում:

Տխուր հեքիաթ - կապույտ, աչքեր , գանգուր մազեր , ծով

Տխուր հեքիաթ - կապույտ, աչքեր , գանգուր մազեր , ծով

6

1

1525