Copy SMS

Բանաստեղծությունններ

Բանաստեղծությունններ - բանաստեղծություններ, խոսքեր


Ես շատ եմ սիրում ընթերցել բանաստեղծություններ մանավանդ Պարույր Սևակի բանաստեղծություններից,ինքս նույնպես գրում եմ:Բանաստեղծություն,պոեզիա կամ նման այլ բաներ ընթերցելը նման է երաժշտություն լսելու:Լավ է կարդալ այն առանձնության ու լռության մեջ որ հաճույք զգաս, մտածես ու հասկանաս այն, ինչ պիտի հասկանաս։Այն, ինչ զգում ես, օգնում է իմաստավորել բանաստեղծությունը: Իհարկե, կարդալու ընթացքում քո ունեցած սեփական զգացողությունները կարող են ազդել նրա վրա, ինչ զգում ես. դու կարող ես լինել տխուր, ուրախ, սիրահարված, վախեցած կամ կարող ես այլ մտորումների մեջ լինել։ Երբեմն դժվար է ասել՝ բանաստեղծությո՞ւնն է, որ տխուր է, թե՞ դու ես տխուր, որի դեպքում համարյա թե ամեն ինչ քեզ տխուր կթվա։Մի խոսքով բանաստեղծություն ընթերցելուց կարևորը այն է, որ կարողանաս հասկանալ նրա բովանդակությունը,թե ինչ է ուզում քեզ պատմել գրողը:

Իսկ հիմա կներկայացնեմ իմ սիրած բանաստեղծություններից մի քանիսը`

Պարույր Սևակ - Անկեղծ ասած

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր:
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար:
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար:
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ:
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
“Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին”:
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը:
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա:
Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ...


             Պարույր Սևակ-Ապրել

Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ ամպետկություն քեզ համարես,
Թե ինքդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի,
քեզ չզիջի,
համբերատար քեզ հետ խոսի,
հակառակում քեզ համոզի
Ինքը… հզոր Հանրությունը…

Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես հույսի նման:
Արշալույսի նման բացվես
Նրանց համար,
Վերջալույսի նման բոցվես
Նրանց համար:
Թե լաց լինես` նրանց համար,
Թե բաց լինես` նրանց համար:
Եվ հաց լինես նրանց համար`
Հոգևոր հաց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
Ոգևորված:
Եվ նրանցով կյանքում լինես
Թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
Բույլ կամ ուժեղ,
Թշվառ ինչպես անապաստան,
Հարուստ ինչպես լայն տափաստան…

Ապրել, ապրել , այնպես ապրել,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկ տեղ դառնաս գուդ ու կծիկ.
Մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես`
Ինչպես նամակ և կամ բացիկ…

Ապրել, ապրել, այնպես մեկտեղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ` տառապանքիդ,
Ջանքդ` ջանքիդ,
Ցանքդ` ցանքիդ,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կյանքն էլ քեզ ենթարկել,
Դառնալ և` շանթ, և` շանթարգել…


Սիլվա Կապուտիկյան-Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս...



Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,

Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,Սիրտս շատ է լցված եղել վերքերով,Սպիներից է կարծրացել, սիրելիս :
Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:
Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս...

          Եղիշե Չարենց-Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ

Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.

Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:


Ավետիք Իսահակյան-Մոր սիրտը


Կա հինավուրց մի զրույց,

Թե մի տղա,

Միամորիկ,

Սիրում էր մի աղջկա:


Աղջիկն ասավ և "Ինձ բնավ

Դու չես սիրում,

Թե չէ գնա՛,

Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:


Տղան մոլոր, գլխիկոր

Քայլ առավ,

Լացեց, լացեց,

Աղջկա մոտ ետ դառավ:


Երբ նա տեսավ, զայրացավ.

— Է՛լ չերևաս

Շեմքիս, ասավ,

Մինչև սիրտը չըբերես:


Տղան գնաց և որսաց

Սարի այծյամ,

Սիրտը հանեց,

Բերեց տվեց աղջկան:


Երբ նա տեսավ, զայրացավ.

— Կորի՛ր աչքես,

Թե հարազատ

Մորըդ սիրտը չըբերես:


Տղան գնաց` մորն սպանեց,

Երբ վազ կըտար

Սիրտը` ձեռքին,

Ոտքը սահեց, ընկավ վար:


Եվ սիրտը մոր ասավ տխուր,

Լացակումած.

— Վա՜յ, խեղճ տղաս,

Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

                                       Այսքանը:Հուսով եմ դուր եկավ:


Բանաստեղծությունններ - բանաստեղծություններ, խոսքեր
Բանաստեղծությունններ - բանաստեղծություններ, խոսքեր

9

17

1705

  • MaSh Ǿк
    2012-07-27 16:10:51
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) շաաատ լավնաաա ապրեսսսս
  • Rock rock
    2012-07-27 16:11:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) առաջինը նաև իմ սիրած բանաստեղծություննա :( :( շաատ լավնաա
    • Rock music is my drug
      2012-07-27 16:15:56
      հա գիտեմ ասել էիր ես էլ եմ հենց ետ բանաստեղծությունը ամենաշատը սիրում ;) ;)
  • MaR
    2012-07-27 16:14:14
    SHAT LAVN ER BAYC TERYANAKAN SHUNCHN ER PAKASUM!!! TE CHES SIRUM???
    • Rock music is my drug
      2012-07-27 16:16:44
      Սիրում եմ վերջում ուզում էի ետ էլ ավելացնեի են լ ասեցի շատ երկար կլինի:Բայց շաաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում: (լավ)
    • Rock music is my drug
      2012-07-27 16:16:54
      ՄԵՐՍԻ (ծաղիկ) (ծաղիկ)
  • Anul
    2012-07-27 16:20:31
    նույն ճաշակը ունենք (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) ;) ;) ;) ;) ;) ;) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
    • Rock music is my drug
      2012-07-27 16:22:02
      (լավ) (լավ) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) հաաա շատերին են դուր գալիս ես բանաստեղծությունները ;) ;)
      • Anul
        2012-07-31 20:32:18
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ;) ;) ;) ;) ;)
  • M.N.G
    2012-07-27 16:45:08
    լավն աաաաաաա լավնաաաաաաաաաաաաա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Mysterious
    2012-07-27 18:33:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրեեեես շաաաատ լավն ա Սևակ շաաաատ եմ սիրում
    • Rock music is my drug
      2012-07-27 18:42:27
      Մերսիիիիի:Բա իրան չսիրել կլինի (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • sona
    2012-08-01 13:19:07
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • LARISI(K)
    2012-12-03 15:12:07
    (լավ) (լավ) (լավ)