Սեր առաջին հայացքից
Սեր առաջին հայացքից գոյություն չունի: Առաջին հայացքից սիրում ես միայն այն մարդուն, ում լույս աշխարհ գալուց ես տեսնում: Նա քո մայրն է, ով քեզ կյանք է պարգևել և ում կյանքով ես պարտական:
Ծնողներն ամենաթանկ բանն են այս աշխարհում, նրանք անփոխարինելի են: Երբ նրանք քեզ նկատողություն են անում, դու նեղանում ես, սակայն նրանք քեզ շատ հեշտ ներում են քո արած յուրաքանչյուր մեղքը, թեկուզև դա աններելի լինի, նրանք քեզ երբեք չեն խաբում, դավաճանում, երբեք երես չեն դարձնում քեզնից:
Մայրը միշտ սպասում է իր որդուն,ով բանակում է գտնվում, սպասում է անհամբեր ու անվերջ, թեկուզ երբ այլևս ոչ ոք չի սպասում նրան, նույնիսկ սիրած էակը:
Մայրն այն սուրբ էակն է, ում պետք է անվերջ փայփայել, պահպանել, տալ նրան մեր որդիական պարտքը և ընդհանրապես պետք է միշտ երախտապարտ լինենք մեր ծնողներին:
Մանկիկի այն հայացքը, որ փնտրում է մորը, այն ժպիտը, որ հայտնվում է փոքրիկի դեմքին, երբ տեսնում է իր անբաժան ու սիրեցյալ էակին, ինձ թվում է սրանից մաքուր և առաջին սեր ուրիշ ոչ մի անկյունում չեմ գտնի, քան իմ մոր գրկում:
Մոր սիրտը
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջին ասավ,-ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա',
Գնա' մորդ սի'րտը բեր:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
-Է'լ չերևես
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
-Կորի'ր աչքես.
Թե հարազատ
Մորդ սիրտը չբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասաց տխուր,
Լացակմած,-
-Վա'յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղդ չցավաց...
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
Մայրը տան ջերմությունն ու սիրտը:
MaR
2012-07-27 16:09:02Anul
2012-07-27 16:09:11M.N.G
2012-07-27 16:44:26Lusinka
2012-07-27 16:57:40Anul
2012-07-27 17:51:34El(ok)
2012-07-27 17:55:58Anul
2012-07-27 17:58:27El(ok)
2012-07-27 18:00:47Anul
2012-07-27 18:11:55Elada Meloyan
2012-07-27 18:14:32VIKA
2012-07-27 18:13:00Anul
2012-07-27 18:15:46ՏԱԹև
2012-07-27 22:39:52Anul
2012-07-27 23:02:02✰ Lusine ✰
2012-07-28 13:11:05Anush
2012-07-29 11:31:36......
2012-07-29 11:41:34Anush
2012-07-29 23:33:08Վահագ
2012-07-29 11:46:57Anush
2012-07-29 23:33:20