Copy SMS

Սեր (հեղինակային)

Սեր (հեղինակային) - սեր, հույզեր


Անգլիայում ապրում էր մի մեխանիկ՝ Ջեյմս Էնիսթոուն անունով: Ջեյմսը աշխատում էր տեղական գործարաններից մեկում և մեծ հարգանք էր վայելում իր խելքի և հնարամտության շնորհիվ . օրեցօր նոր հայտնագործություններ , ուղևորություններ , հանդիպումներ . . .Մի օր էլ նա որոշեց ռոբոտ պատրաստել՝ փառքի գագաթնակետին հասնելու համար. չէ՞ որ դեռ ոչ մեկին չէր հաջողվել անել դա, և նա առաջինն էր լինելու… Անցնում են օրեր, ամիսներ . . .Նրան հաջողվում է պատրաստել մի ռոբոտ , որը , սակայն , այդքան էլ լավ չէր արձագանքում տիրոջ հրահանգներին:Ջեյմսը նրան կոչում է Բոբ:Նրանք միանգամից մտերմանում են, ինչպես իսկական ընկերներ:Այդ ամենը իմանալով՝ Ջեյմսի գործընկերներից մեկը փորձում է կրկնօրինակել վերջինին և իր հերթին մի ռոբոտ է պատրաստում: Այս իրադարձությամբ գործարանի տնօրենը մի խնջույք է կազմակերպում, որտեղ հրավիրվում են բոլոր աշխատակիցները՝ իրենց ձեռքբերումներով կիսվելու համար: Այստեղ է լինում նաև Ջեյմս Էնիսթոունը Բոբի հետ: Խնջույքի ժամանակ մրցանակ էր ստանալու լավագույն աշխատանքի հեղինակը: Հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում, ըստ որի՝ մրցանակը ստանում է Ջեյմսի գործընկերը,իր Բաննի ռոբոտով: Երեկոն ավարտվում է, Ջեյմսը գնում է տուն… Բոբն այդ խնջույքից հետո շատ էր աշխուժացել և տանը ամեն ինչ անում էր,որպեսզի ուրախացներ տիրոջը , սակայն Ջեյմսը միայն վրեժով էր լցված,որ իր փոխարեն ուրիշն արժանացավ մրցանակին: Նա նույնիսկ կատաղությունից հրեց դեպի իրեն մոտենալ ջանացող խեղճ ռոբոտին… Բոբը արդեն ամեն ինչ հասկանում էր, նա վաղուց մեքենա չէր և ապրում էր հասարակ մարդու պես….իսկ այդ ժամանակ նա հասկացավ,որ իր միակ ընկերը իրեն ամենևին էլ չէր սիրում…ինքը Ջեյմսին պետք էր միայն փողի համար: Անցնում են օրեր, իսկ Ջեյմսը չի կարողանում հանդուրժել ժողովրդի հիացմուքը դեպի իր երբեմնի գործընկերը… Փողի պատճառով նա նույնիսկ ցանկանում էր սպանել այդ մարդուն, բայց չարեց դա…..նա ընդամենը գողացավ Բաննիին և փշրեց նրան…..Ոչ ոք չիմացավ,թե ուր կորավ ժամանակի լեգենդը՝ երկաթե գեղեցկուհին….ոչ ոք չէր էլ կարող մտածել,որ նրա անհետացումը Ջեյմսի ձեռքի գործն էր….Իսկ Բոբը նորից սառչել էր և ոչ մի ազդանշանի չէր արձագանքում…. Մի օր էլ նա Ջեյմսի գրասեղանին մի երկաթե կտոր գտավ, որն այնքան նման էր իր սիրելիի աչուկներին….այն սիրելիի,որին հանդիպել էր խնույքի ժամանակ, ինչից հետո կյանքն իմաստավորվել էր…. Բոբը չէր ուզում հավատալ,որ իր ընկերը ընդունակ էր այդ քայլին….բայց հասկանում էր նաև, որ իրենք մարդկանց համար պարզապես երկաթե քանդակներ էին….. Օրեր անց Բաննիի անհետացումից հետո հանձնաժողովը մրցանակը հանձնում է Ջեյմսին….Ջեյմսը երջանիկ է…..իր երազանքն իրականացավ …. Նա միլիոնատեր է…. Խնջույքի ժամանակ բոլորը մոտենում, շնորհավորում էին, Ջեյմսը ոգևորված գրկում էր Բոբին, համբուրում, բայց նա անշարժ կանգնած էր…… Քիչ անց նա փակեց աչքերն ու վայր ընկավ…ոչ ոք չհասկացավ միջադեպի պատճառը…. Տարիներ անց միայն ականատեսներից մեկն ասաց, որ այդ օրը Բոբի աչքերը թաց էին… ,,,

14

32

1201