Սիրում եմ
Սիրում եմ, երբ զգում եմ, որ
քեզնով եմ ապրում:
Սիրում եմ, երբ սպասում եմ
քեզ:
Սիրում եմ, երբ հեռվից
տեսնում եմ քեզ, իսկ սիրտս
մատնում է իրեն:
Սիրում եմ, երբ գրկում ես,
իսկ ես անպաշտպան
փոքրիկի պես գլուխս դնում
եմ ուսիդ:
Սիրում եմ, երբ հեռախոսիս
էկրանը լուսավորվում է քո
անունով:
Սիրում եմ, երբ այնքան
մոտ ես, որ անգիր եմ
սովորում քեզ:
Սիրում եմ, երբ բռնում ես
ձեռքս, ամուր սեղմում,
մատներով շշնջում, որ ինձ
հետ ես:
Սիրում եմ, երբ ամբոխի
մեջ գոյություն ունենք
միայն դու և ես:
Սիրում եմ, երբ քո «դու»-ն
առաջ եմ դասում իմ «ես»-
ից:
Սիրում եմ, երբ իմ
հիմարություններին
պատասխանում ես քո
իմաստությամբ:
Սիրում եմ, երբ աչքերիդ եմ
նայում, թեև հաճախ չեմ դա
անում. վախենում եմ
խենթանալ:
Սիրում եմ, երբ ժպտում ես.
քո ժպիտն աշխարհում
ամենագեղեցիկն է:
Սիրում եմ, երբ զգում եմ
սրտիդ աշխատանքը:
Սիրում եմ, երբ պատճառն
եմ սրտիդ աշխատանքի
արագացման:
Սիրում եմ, երբ մեր ապագա
երեխայի մասին ենք
խոսում. դու այնքան լավ
հայր կլինես իմ դստեր
համար:
Սիրում եմ, երբ հանդուրժող
ես, համբերող, հասկացող:
Սիրում եմ, երբ հիշում եմ
քեզ, իսկ ներսումս այրվում
է ամեն ինչ, ջերմանում, քեզ
կանչում:
Սիրում եմ, երբ գիտակցում
եմ, որ վստահում եմ քեզ` իմ
տղամարդուն:
Սիրում եմ, երբ միասին
քայլում ենք, իսկ ես
բռնվում եմ քեզնից,
որովհետև
բարձրակրունկներով չեմ
կարողանում քայլել:
Սիրում եմ, երբ քո գրկելուց
գժվելու աստիճան ինձ լավ
եմ զգում:
Սիրում եմ քեզ, սիրում
անմնացորդ, առանց
երկմտելու, պարզապես
սիրում…
Copy Joker... ♫♪˙❤‿❤˙♫♪
2012-07-29 15:28:06ԹԻԹԻԶ ԱՂՋԻԿ
2012-07-29 15:29:54Copy Joker... ♫♪˙❤‿❤˙♫♪
2012-07-29 15:32:09ԹԻԹԻԶ ԱՂՋԻԿ
2012-07-29 15:35:20Copy Joker... ♫♪˙❤‿❤˙♫♪
2012-07-29 15:37:40Վահագ
2012-07-29 15:30:32ԹԻԹԻԶ ԱՂՋԻԿ
2012-07-29 15:32:00Վահագ
2012-07-29 15:34:42S.L
2012-07-29 15:30:37ԹԻԹԻԶ ԱՂՋԻԿ
2012-07-29 15:32:16S.L
2012-07-29 15:33:59ԹԻԹԻԶ ԱՂՋԻԿ
2012-07-29 15:35:33Smize-r Ճուտիկ ♥
2012-07-29 15:37:19ⒶⓇⓂⒶⓃ
2012-07-29 15:39:52MaR
2012-07-29 15:51:43SERINE
2012-07-29 17:12:13ANIKO
2012-08-05 17:56:52☆★❤LIAN❤☆★
2012-08-13 15:54:50