Copy SMS

Կենսափորձային քառյակներ

Կենսափորձային քառյակներ - Քառյակներ, բանաստեղծություններ, Հայկ Հակոբյան


Ուզում եմ ձեզ ծանոթացնել Հայկ Հակոբյանին: Համոզված եմ, որ նրան քչերդ եք ճանաչում, նա ժամանակակից գրողներից է: ԵՎ այսպես, նրա քառյակներից

Ապրելու հաճույքը

Ճաշակած մարդը,

Աշխարհը թողնել

Արդեն չի կարող:

Բախտի բերումով

Իշխան դարփածը

Թույլին, տկարն

կուլ տալ է փորձում:

Մարդ կա ապրում է

Միայն իր համար,

Մարդ կա այրվում է

Ուրիշի համար:

Ջահել տարիքում

Ստեղծված փառքը,

Ահել տարիքում

Լավ հուշ է դառնում:

Դառը քրտինքով

վաստակած հացը,

Մայր Աստծուց տված

Շնորհ է թվում:

Երկու թիվ սերտած

Նախկին անբանը

Ինքը իր աչքին,

Հանճար է թվում:

Դրամի գույնը

Կանաչ դարձնելով,

Նրա արժեքը 

Փոխել չեք կարող:

Մարդիկ, իմացեք,

Լավ մարդ չեն ծնվում,

Լավ մարդ դառնում են

Կյանքի ընթացքում:

Ծառի տարիքը,

Ինչ դժբախտություն

Պարզվում է միայն

Կտրելուց հետո:

Փառքը գտնում է 

Արժանավորին,

Անարժան մարդը`

Իր նման մեկին:




7

11

1094

  • Վահագ
    2012-07-30 14:50:57
    Փառքը գտնում է Արժանավորին, Անարժան մարդը` Իր նման մեկին
    • Arpik
      2013-01-14 21:22:15
      ես էլ այդ հատվածը շատ հավանեցի :)
  • Մարիամ
    2012-07-30 14:51:35
    լավնա,ճիշտն ասաց ես իրա մասին չէի լսել (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Arpik
      2013-01-14 21:22:27
      Դրա համար էլ որոշեցի իրա մասին գրել: Ուրախ եմ, որ հավանեցիք
  • Մարիամ
    2012-07-30 15:01:38
    Ծառի տարիքը, Ինչ դժբախտություն Պարզվում է միայն Կտրելուց հետո (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ափսոս
    • Arpik
      2013-01-14 21:23:04
      իրոք ափսոս բայց դա այդպես է (լուսնաքայլ) :) :)
  • Lian
    2012-07-30 15:03:09
    Վայ ինչ լավն էին....ես էլ չէի լսել իրա մասին.....ապրես դու էլ,ինքն էլ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Arpik
      2012-07-30 15:09:01
      շնորհակալություն, իրան կփոխանցեմ (ժպիտ)
      • Lian
        2012-07-30 15:09:43
        O:) O:) O:) (ծաղիկ)
  • AnUk
    2012-07-30 15:50:47
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • Arpik
      2013-01-14 21:22:45
      շնորհակալություն O:)