Copy SMS

Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ

Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ - հայ, մարզիկների,


Լոնդոնի Օլիմպիական խաղերում ձախողվեց հերթական հայ ծանրամարտիկը: Մինչև 85 կգ քաշային կարգում հանդես եկող Արա Խաչատրյանը, ով չգիտես` ինչու, ելույթները սկսեց B խմբում, ձախողեց պոկում վարժության բոլոր 3 մոտեցումներն ու 0 ստացավ: Արան բոլորից ծանր քաշ էր պատվիրել առաջին մոտեցման համար` 165 կգ, սակայն այդպես էլ չկարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը:Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ - հայ, մարզիկների,

Հայաստանի 3-րդ ծանրամարտիկն անընդմեջ 0 է ստանում և լքում Օլիմպիական խաղերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ 0 էին ստացել մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Առաքել Միրզոյանն ու Մելինե Դալուզյանը (մինչև 69 կգ): Եթե Առաքելն ու Մելինեն պոկում վարժությունում 1-ական փորձ հաջող էին կատարել և ձախողել հրում վարժության փորձերը, ապա Արան պայքարից դուրս մնաց պոկում վարժության արդյունքներով: Ընդ որում Հայաստանի բոլոր ծանրամարտիկներն իրենց քաշային կարգերում մեդալների լուրջ հավակնորդներ էին համարվում:Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ - հայ, մարզիկների,Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ - հայ, մարզիկների,

Եթե այս ամենին գումարենք, որ մեր մարզական պաշտոնյաների թեթև ձեռքով  Օլիմպիական խաղերը չմեկնարկած Հայաստանի ծանրամարտիկների թիվը 1-ով պակասեց, ապա այս իրավիճակում արդարացում փնտրելն ընդամենը հիմարություն է: Եթե անգամ ծանրամարտում մեր վերջին հույսը` Հռիփսիմե Խուրշուդյանը հրշաքով ոսկե մեդալ նվաճի, միևնույն է արդարացում չկա:Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ - հայ, մարզիկների,

Հոգեբանների խնդրին արդեն անդրադարձել ենք, մարզչական աշխատանքի անկատարությունն ակնհայտ է, այդուհանդերձ, ի՞նչ է կատարվում այն ծանրամարտիկների հետ, ովքեր մի քանի տարի շարունակ ամբողջ աշխարհին ստիպել են խոսել իրենց մասին և ամբողջ Հայաստանին` հպարատանալ իրենցով: Ցավոք, այս հարցը հռետորական է դարձել. ոլորտի հիմանական պատասխանատուները հրաժարվում են պատասխանել մեր հարցերին, ովքեր մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը խոստանում էին, որ անընդհատ կապի մեջ են լինելու լրագրողների հետ,:Նման իրավիճակում իսկապես արդարացում չկա և միակ փրկությունը համակարգային փոփոխություններն են:

 Անհաջող  հանդես եկան նաև մեր մյուս մարզիկները՞մեր լողորդները գրավեցին վերջի տեղերը,մեր ձյուդոիստը դուրս մնաց պայքարից ու էլ չշարունակեմ................................

Դե ինչ հուսանք որ մեր մյուս մարզիկները գոնե կկարողանան մեդալ նվաճել Ինչ է կատարվում մեր հայ մարզիկների հետ - հայ, մարզիկների,

3

24

1125