Copy SMS

Մի սիրո պատմություն

Բարև ձեզ,երկար ժամանակ է չէի մտնում,ասացի գրառում անեմ,ու նորից գնամ,որ գոնե ինձ հիշեք մեկ անգամ :lavna:  :lavna:  լավ մնացեք

Մի սիրո պատմություն - պատմություն, սեր


Համալսարանում քննական շրջան էր: Արմինեն գրադարանից քարշ էր տալիս մի քանի հաստափոր գրքեր, որպեսզի լավ նախապատրաստվի քննությանը և, վերջապես, ավարտի համալսարանը կարմիր դիպլոմով: Նրա ծնողները երազում էին, որ նա բժիշկ դառնա: Չարժի ասել , որ Արմինեն չէր հավանում իր մասնագիտությունը սակայն առանձնապես հաճույք չէր ստանում ուսման ընթացքից:Նա երազում էր դառնալ երգչուհի. չէ՞ որ հիասքանչ ձայն ունի և սխալ կլիներ չօգտագործել Աստծու կողմից տրված տաղանդը: Սակայն, հոր կարծիքով, երգարվեստը ապրուստի համար հարմար միջոց չէ, և շոու բիզնես պատահական մարդիկ չեն մտնում:Արմինեն համակերպվում է ծնողների պահանջների հետ և ընդունվում բժշկական համալսարան: Նա լավ էր սովորում, սակայն միշտ զգում էր , որ բժշկությունը իրենը չէ: Բոլորը նրան ասում էին , որ հիանալի ձայն ունի և ուսանելու սխալ տեղ է ընտրել: Դա գիտակցում էր նաև ինքը, սակայն ծնողնորին հակառակվել չէր կարող. նրանք էին վճարում իր ուսման համար:Արմինեն անիծեց ողջ աշխարհը մինչ կհասներ մետրոի մոտ: Փողոցում շատ շոգ էր, սակայն, քամին մեղմացնում էր շոգը:«Թե ինչո՞ւ այսքան գիրք վերցրի ,կարելի է մտածել հասցնելու եմ այսքանը կարդալ »-խոսում էր ինքն իր հետ: Լավ է , որ այս ժամերին մետրոյի գնացքներում շատ մարդ չի լինում և Արմինեն գտավ իր տեղը,կանգնեց, աչքերը փակեց և, կրկին բացելով, ասես վատ մտքերը ցրեց իրենից: Սկսեց ուշադիր նայել ուղևորներին: Նա սիրում էր ուշադիր նայել մարդկանց և գուշակել տրամադրություններըը:Տուն հասնելով՝ նա հանդիպեց իր ընկերուհուն , որի հետ ապրում էին վարձով:- Լիլի´թ, ինչ է դու չե՞ս գնացել քիմիայի կոնսուլտացիային….ախր վաղը քննության ես: - Հետո ինչ – պատասխանեց Լիլիթը ,-բա փողը ինչի՞ համար եմ տալիս: - Ախր դու գիտես ընկեր Դավթյանին… նա այդպիսի բաները չի ներում: - Էլի մի սկսիր հա’. ավարտելու վրա ենք, ում է պետք մեկին դուրս թողել համալսարանից:- Դե´լավ, ինչ ասեմ , դու´ գիտես:- Իսկ դու, ոնց տեսնում եմ, լուրջ ես տրամադրված: Ինչքան էլ գիրք ես վերցրել…ի՞նչ է, այսքանը կարդալու՞ ես : - Դեեեե չգիտեմ , բայց փորձել կարելի է:- Հիմարիկ , ավելի լավ է արի գնանք զբոսնենք այսօր:Ես համոզված եմ , որ գնահատականները վաղուց արդեն դրված են դիպլոմներում: - Լիլ, չգիտեմ ,իսկ եթե ոչ, եթե հանկարծ մի հիմար հարց ընկնի , ախր կարմիր դիպլոմը ինձ շատ է հարկավոր: - Դու գիտես, մինչ երեկո ժամանակ ունես մտածելու , իսկ ես հիմա պետք է գնամ ՝ գործեր ունեմ: - Ուրրրրր, բա քիմիադ: - Արմին ջան, ես լուսնից եմ իջել ինչ է, որ համ վճարեմ, համ էլ պատրաստվեմ. դա խենթություն է , այդ տվածս գումարին, քննությունս ու ստուգարքս պետք է տուն առաքեն: - Լիլի´թ, ինչե՞ր ես ասում: - Ի՞նչ է, առաջին անգամ ես լսում գումարով քննության մասին: -Ոչ բայց.... - Կարճ կապի. ինձ ներքևում ընկերս է սպասում, իսկ քիմիայից խոսել չեմ ուզում:Լիլիթը գնաց, իսկ Արմինեն պայուսակից հանում էր հաստափոր գրքերը և ասում ինքն իրեն. <>: 

Զգաց , որ գրպանում դղրդում է բջջայինը .- Ալո´, զանգահարողը նրա համակուրսեցի Դավիթն էր: - Բա´րև Արմինե: - Բա´րև, ի՞նչ է պատահել Դավիթ: - Վաղվա քննության համար գիրքն եմ, ուզում կար՞ող է ունենաս: - Այո´, ունեմ… - Կարող ես տալ, ինտերնետում միայն վճարային տարբերակն է: - Բա ե՞ս ինչպես սովորեմ:- Էլ մի Արմինե ՞՞՞, մեկ է, դու լավ գիտես դրանք , իսկ ինձ պետք է գոնե մի բան սովորեմ՝ տակից դուրս գալու համար: - Հմմմ լավ արի վերցրու , տանն եմ: - Շնորհակալ եմմմմմ , կլինեմ քսան րոպեից: Արմինեն բջջայինը դրեց պահարանին և գրքերի միջից առանձնացրեց Դավիթի խնդրածը:Միևնույն է ինքն ընդհանրապես հավես չուներ ինչ-որ բան սովորելու: « Հեչ հավես չունեմ էէէէ , հոգնել եմ արդեն, երևի Լիլիթն ու Դավիթը ճիշտ են: Այսքան տարի է սովորում եմ, ինչ գիտեմ բավարար է քննությունները լավ հանձնելու համար», այս մտքի վրա Արմինեն պայուսակից հանեց նոթբուքը, դրեց սեղանին, միացրեց և վազեց սուրճը բերելու:Վերցնելով մի մեծ բաժակ սուրճ՝ (կոնֆետների հետ), Արմինեն նետվեց մահճակալին՝ համակրգչի առաջ: Առաջին բանը , որ նա արեց ելեկտրոնային փոստը ստուգելն էր, որտեղ նամակ ուներ Մայքից: Վերջինիս հետ ծանոթացել էր վերջերս՝ շատ պատահական: Սկզբում նա ուրիշ մարդու հետ էր շփոթել Մայքին, սակայն, շփման ընթացքում ընկերական մտերմություն էր ստեղծվել նրանց միջև:Մայքն ապրում էր Գերմանիայում, սակայն ծնունդով Երևանից Էր, Գերմանիա էր մեկնել ուսման նպատակով:Խելացի, զարգացած, կիրթ մի տղա…. Արմինեին դուր էր գալիս նրա հետ զրուցել տարբեր թեմաներից:Մայքը պատմում էր իր քաղաքի մասին , թե ընկերներով ինչպես են հանգստանում, մեկնում տարբեր քաղաքներ: Արմինեն պատմելու այդքան էլ շատ բան չուներ, քանի որ նա աղքատ ընտանիքից էր և իրեն չեր կարող թույլ տալ այդպիսի հանգիստ և ժամանց: Նրան տխրություն էր պատճառում այն , որ նա չէր կարողանում ապրել այնպես ինչպես ցանկանում էր , սովորել այնտեղ որտեղ ցանականում էր: Ամեն բան այնպես չէր, ինչպես կցանկանար, սակայն նա մի լուսավոր կետ ուներ. այդ կետը հենց ինքը՝ Մայքն էր և նրա նամակները:Ժամանակ առ ժամանակ Արմինեն գրում էր բանաստաեղծություններ և դրանք գնահատելու համար տալիս էր Մայքին:Մայքը միշտ ասում էր, որ բանաստեղծությունները շատ լավն են ու պետք է դրանք տպագրության տալ: Բայց Արմինեն չէր համարձակվում`մտածելով, որ Մայքը չի քննադատում իր բանաստեղծությունները միայն իրենց ընկերական հարաբերությունների համար:Հերթական անգամ նա բացում է իր էլ.փոստը՝ Մայքի կարծիքը կարդալու համար:<>:Ուղարկելով նամակը Արմինեն, որոշեց աչքի անցկացնել քննական նյութերը, սակայն դա երկար չտևեց . այդ ընթացքում նրա գլխում պտտվում էր մի անծանոթ, բայց գեղեցիկ մեղեդի և Արմինեն սկսեց ցածր ձայնով երգել:Հհենց այդ պահին նա ցանկացավ բառեր գրել մեղեդուն համապատասխան: Վերցրեց թուղթ ու գրիչ և սկսեց գրել: Բառերը շատ հեշտ էին տրվում Արմինեին: Դրանք ասես գալիս էին հոգուց և գրվում սրտից: Արմինեն արդեն բարձրաձայն երգում էր իր գրած երգը ու հենց այդ պահին լսվեց դռան զանգը: Նա վազեց դեպի դուռը և բացեց այն՝ Դավիթն էր եկել գրքի ետևից:-Բա´րև,-ժպիտով ասաց Դավիթը:-Բարև, անցիր լավ էլ հասար քսան րոպելում,- հեգնաքով ասաց Արմինեն :-Կներես , երկար ժամանակ երթուղայինի էի սպասում:-Լա´վ , անցած լինի:-Քննությ՞ան ես պատրաստվում:-Չէէէ....փորձում էի , բայց գլուխս բան չի մտնում:-Հմմմմ, պարզ է , իսկ սա ի՞նչ է,- ասաց Դավիթը՝ նկատելով երգի բառերը:-Հեչչչչչ… բան չէ ,-հապշտապ պատասխանեց Արմինեն:-Արմին, ախր դու հիանալի ես գրում , ես հիացած եմ , իսկապես սա դու ե՞ս գրել:-Դե հա... ես եմ գրել:-Իսկ այս բառերին երաժշտություն կ՞ա:-Դեռ ոչ , բայց արդեն մտածել եմ: Ես երաժշտական կրթություն չունեմ և ինձ ինչ-որ մեկի օգնությունն է հարկավոր:-Օօօօ~... ես մի ընկեր ունեմ, նա երաժշտական դպրոց է ավարտել և, նույնիսկ,մի խմբում է նվագում: Կուզե՞ս ծանոթացնեմ:-Լա´վ ,Դավ, մարդուն հիմար բաների համար մի’ անհանգստացրու :-Ինչ հիմար բան, ախր դու տաղանդ ես : Արի վաղը քննությունից հետո հանդիպենք մի սրճարանում:Ես քեզ նրա հետ կծանոթացնեմ: Նա շատ լավ է նվագում , համոզված եմ դուք ընդհանուր լեզու կգտնեք:-Լավվվ... հենց այդպես էլ կանենք , վաղը հանդիպում ենք սրճարանում:-Ուրեմն պայմանավորվեցինք ....դե լավ ես գնամ , կտա՞ս գիրքը:-Հա, իհա´րկե, վերցրու. ես այն արդեն առանձնացրել էի:Դավիթը գնաց: Արմինեն էլ փորձեց կենտրոնանալ քննական նյութերի վրա : Արդեն երեկոյան ժամը ինն էր, երբ Լիլիթը իր ընկերոջ հետ եկավ տուն: Այդ ժամանակ Արմինեն գրեթե քնած էր թղթերի վրա :-Արմ ողջույն, հիմա ինչ, դու մեզ հետ գալի՞ս ես զբոսնելու, թե՞ շարունակելու ես քնել:-Լիլլլլլ , արի թող մնա հետո հա ՞, հենց վաղն էլ վերջին քննության առթիվ կհանդիպենք ու կնշենք:-Դե վաղը ինքստինքյան.... դե լավ չես ուզում գաս ՝ մն’ա ու կռծիր գրքերը, ես գնացի:-Դե լավ, շատ չուշանաս վաղը քննության ես :-Ուֆֆֆֆ,- հոգոց հանեց Լիլիթը՝ իր ետևից փակելով դուռը:Նրանց գնալուց հետո սենյակում էլի քար լռություն տիրեց:Միայն պատին կախված մեծ ժամացույցի թրխկոցներն էին լսվում: Այդ ընթքցքում Արմինեն նկատեց , որ բջջայինին զանգ է գալիս : Նորից Դավիթն էր:-Այո´ Դավ լսում եմ:-Շնորհակալ եմ գրքի համար:-Դու դրա համար ե՞ս զանգել:-Չէ , ուզում էի ասել , որ վաղվա համար պայմանավորվել եմ ընկերոջս հետ:-Դե լա´վ:-Լավ մինչ վաղը:-Ցտեսություն:Արմինեն որոշեց ստուգել էլ.փոստը . նամակի էր սպասում Մայքից , սակայն Մայքը չէր գրել:Մի քանի նամակներ էին միայն այլ մարդկանցից, որոնց նույնիսկ չպատասխանեց .... ծածկեց էլ.փոստը և սկսեց համակարգչի վրա հավաքել բանաստեղծությունները, որոնք վաղը առավոտյան քննությունից առաջ տանելու էր խմբագրություն: Եվ այստեղ լսվեց ստացվող նամակի ձայն: Այս անգամ Մայքն էր:<>:

Արմինեն քիչ էր մնում պարեր ուրախությունից , որ կկարողանա հանդիպել Մայքի հետ: Նա դա շատ էր ցանկանում, բայց վախենում էր: Նա վախենում էր , որ չի արդարացնի Մայքի սպասելիքները կամ էլ Մայքը լրիվ այլ մարդ կլինի:Արմինեն գրում էր պատասխանը ՝ միաժամանակ պատկերացնելով սպասելիք հանդիպումը:<>:Արմինեն մտովի ճախրում էր երկնքում և բարձրաձայն երգում ՝ «նա գալու´, նա գալու´է»:<>:<><>:<>:<>:Արմինեն շատ երջանիկ էր և երգում էր այսօրվա գրած իր երգիը: Նա մտածեց այդ երգը ձայնագրի, որպեսզի անակնկալ մատուցի Մայքին:Քնելուց առաջ գնաց խոհանոց ,թեյ խմի՝ լավ քնելու համար:Մահճակալին պառկած մտածում էր Մայքի մասին , այն հանդիպման, որը պետք է կայանա: Մի կողմից նա շատ ուրախ էր , որ հանդիպելու է նրան, սակայն մյուս կողմից՝ անհանգիստ էր , որ այդ հանդիպումը բան չի փոխի:<>,- մտածում էր քնելուց:Արմինեն երազում մի ավտովթար տեսավ , որտեղ մարդիկ զոհվեցին. նա զգում էր , որ վթարի ենթարկված մեքենայում իրեն հարազատ մարդ կար, բայց ով... Ընդհանրապես Արմինեն երազների վրա ուշադրություն չէր դարձնում, բայց այս անգամ այդ երազը նրան հանգիստ չեր տալիս: Նա դրա մասին էր մտածում խմբագրություն գնալու ճանապարհին:Արմինեի օրը լավ անցավ. բանաստեղծությունները հավանել էին և խոստացել , որ կտպագրեն : Քննությունը գերազանց էր հանձնել: Հանդիպել էր Դավիթի ընկերոջ՝ Մհերի հետ և պայմանավորվել հանդիպել կիրակի օրը: Երեկոյան ընկերներով նշել էին քննությունների ավարտը…Նա տուն եկավ գրեթե կեսգիշերին և անմիջապես վազեց համակարգչի կողմ որպեսզի ստուգի՝ արդյ՞ոք նամակ կա Մայքից : Նամակ կար, բայց ոչ Մայքից: Ընկերներց մեկն էր . շնորհավորում էր Արմինեին ավարտական քննությունների կապակցությամբ: Արմինեն հիասթափված անմիջապես խորը քուն մտավ (նույնիսկ չեր նկատել երբ էր Լիլիթը տուն եկել):Մայքը ինչ- որ տեղ էր կորել՝ էլ նամակներ չեր ուղարկում Արմինեին: Սկզբում, Արմինեն անհանգիստ էր , սակայն հետո ինքն իրեն համոզեց , որ Մայքը իր անձնական կյանքը ունի և իր ազատ ժամանակն անցկացնում է ընկերուհու հետ: Հոգու խորքում նա ասես խանդ էր զգում: Սակայն, ամեն անգամ այդպիսի զգացում ունենալու ժամանակ, իրեն հիշեցնում էր , որ իրավունք չունի խանդել:Կիրակին էր մոտենում. զանգեց Մհերին, որպեսզի ճշտի արդյո՞ք ուժի մեջ է իրենց պայմանավորվածությունը:-Բա´րև Մհեր, Արմինեն է :-Հա իմացա , բարև´:-Զանգում եմ ճշտեմ՝ ո՞ր ժամին հանդիպենք :-Դե երևի մեկի կողմերը, քեզ հարմա՞ր է :-Իհարկե հարմար է:-Դե ուրեմ մինչ վաղը:-Առայժմ:Հեռախոսազանգից հետո էլի փորձեց երգել մեղեդին հենց նոր խանութից վերադարձած Լիլիթը լսեց նրան:-Այս ի՞նչ երգ ես երգում , չեի լսել , ո՞վ է երգում:-Ես ,-պատասխանեց Արմինեն:-Դե հա լսում եմ , որ հիմա դու ես երգում , իսկ ընդհանրապես:-Դե ես էլ պատասխանեցի՝ ես եմ երգում, իմ երգն է:-Քո ե՞րգն է:-Այո´:-Դու ե՞ս գրել:-Դե հա’:-Ընտիրությունա , երաժշտություն կա՞ :-Վաղը Դավիթի երաժիշտ ընկերոջն եմ հանդիպելու , մի բան կմտածենք:-Բա ինչո՞ւ ինձ չես ասել , որ այսպիսի լավ երգեր ես գրում :-Դե, Լիլ´, սա առաջինն է... պատահական մտքումս եկավ ,ես էլ սկսեցի գրել:-Կեցցե´ս, շատ լավն է:-Շնորհակալ եմ Լիլ ջան: Գիտե՞ս, ուզում եմ ձայնագրվեմ և սկավառակը նվիրեմ մի լավ մարդու:- Ո՞վ է այդ լավ մարդը, Արմ, դու մեկի հետ հանդիպ՞ում ես:-Չէէէէ~, ես ոչ մեկի հետ չեմ հանդիպում... նա ինտերնետային ընկերներից է, ում հետ վերջերս եմ ծանոթացել: Նա պատրաստվում է ամառը գալ Երևան:-Քո մ՞ոտ,-հետաքրքրությունից այրվելով հարցրեց Լիլիթը:-Դժվար թե :Ծնողները այստեղ են ապրում, ինքն էլ երևի որոշել է այցելել նրանց:-Խաբու’մ ես:-Չէէ~, անկեղծ եմ ասում , ես ինքս հաստատ չգիտեմ, նա վաղուց ինձ ոչինչ չի գրում:-Լավ, լավ... արի միասին ճաշի պատրաստություն տեսնենք:Կիրակի օրը Արմինեն սովորականից շուտ արթնացավ՝ երևի Մհերի հետ հանդիպման համար: Չգիտեր՝ կհավանի Մհերը իր երգը, թե՞ ոչ :Մայքից էլի նամակ չկար: Արմինեն սկսեց անհանգստանալ՝ հանկարծ նրա հետ մի վատ բան պատահած չլինի:

Ժամը մեկին Արմինեն հանդիպեց Մհերին հետ և նրանք գնացին նրանց տուն:Մհերը իր տատիկի հետ էր ապրում՝մետրոյի հարևանությամբ: Նրա ծնողները երեք տարի առաջ գնացել էին Իսպանիա՝աշխատելու: Մհերը այս ժամանակաշրջանում համակերպվել էր նրանց բացակայությանը և լիովին նվիրվել էր երաժշտությանը: Նրա սենյակի պատերը ամբողջովին պատված էին հայտնի երգիչների պաստառներով, գրապահարանի վրա լցված էին բազում սկավառակներ՝ տարբեր երգիչների ինքնագրերով, պատից մի կիթառ էր կախված , սեղանին նոտաներ գրված թղթերի մի ամբողջ կույտ էր լցված իսկ սեղանի տակ մի քանի մոռացված գրքեր էին շպրտված «Արվստագետի սենյակ»- մտածեց Արմինեն՝ շրջվելով սենյակում:-Կներես թափթփվածության համար, չեմ հասցնում հավաքեմ սենյակս , -մեղավոր ձայնով ասաց Մհերը:-Մի անհանգստացիր, ամեն բան նորմալ է. արվեստի մարդկանց մոտ միշտ էլ այսպես է:Այդ պահին Արմինեի հայացքն ընկավ մի նկարի վրա, որտեղ ժպտացող մի կին և մի տղամարդ էին... ետևի ֆոնում ծով էր... -Սա քո ծնողներն ե՞ն:-Այո´:-Իսկ որտե՞ղ են նրանք:-Նրանք Իսպանիայում են ... այնտեղ են ապրում:-Իսկ դու եղել ե՞ս նրանց մոտ:-Ոչ´:-Ինչու՞:-Ոչ մի կերպ չի ստացվում....մեկ վիզա չեն տալիս մեկ մի այլ բան :-Հասկանալի է , իսկ դու վաղուց ե՞ս երաժշտությամբ զբաղվում:-Բավականին վաղուց , մենք նույնիսկ խումբ ունենք: Այս օրերին փորձեր ենք անում և ելույթ ունենում մի ռեստորանում:-Վայ, ես քեզ խանգարեցի երևի հա՞:-Չէ´-չէ, ուշ կգնամ փորձի , կարող ես գալ հետս:-Կուզեմ, իհարկե , բայց չեմ ցանկանում խանգարել ձեզ:-Չէ , ամեն բան նորմալ է, դե ցույց տուր տեսնեմ ի՞նչ երգ ես գրել:Արմինեն պայուսակից հանեց թուղթը և տվեց Մհերին: Մհերը աչքերը սահեցրեց տեքստի վրայով և մեղմ ժպտաց:-Ընտիրա, դուրս եկավ:-Շնորհակալ եմ ,-ամաչելով պատասխանեց Արմինեն:-Իսկ ինչ որ երաժշտություն մտքովդ անցե՞լ է:-Իհա´րկե, ես հիմա կերգեմ:Մհերը լսում էր Արմինեի երգը և, նույնիսկ, վախենում էր այդ ընթացում մի շարժում անել, որպսզի չընդհատի նրան:Թվում էր, թե երգը դւորս է գալիս անմիջապես հենց նրա սրտից, նրա ձայնը ասես բռնել էր Մհերի հոգու կոկորդից. այդ ընթացքում Մհերը նույնիսկ շունչն էր պահել:-Եվ , ոնցա՞ :-Խոսքեր չեմ գտնում արտահայտվելու:-Դե սկզբում այս մեղեդին եկավ մտքիս ու հենց դրա հիման վրա էլ բառերը գրեցի:-Շատ լավն է, հիմա ես կփորձեմ նվագել երաժշտությունը:Նրանք երկար նետեցին և գրեցին նոտաները:Մհերը նվագում էր , Արմինեն երգում :Երգը շատ հաջող էր ստացվել:-Արմ, ես արդեն պետք է գնամ փորձի, գալիս ե՞ս հետս:-Այ´ո, կգամ:Երբ հասան, խմբի տղաները արդեն տեղադրել էին սարքավորումները : Նրանք զարմացած էին Արմինեի այցից:-Բա´րև ձեզ , ասաց Արմինեն:-Բա´րև, միաժամանակ պատասխանեցին նրանք:-Ծանոթացե´ք , նա Արմինեն է, իմ նոր ծանոթը ,նա գրում է բանաստեղծություններ և հիանալի երգում է :Արմինեն ամոթից կարմրելով ժպտում էր:Խումբը նրան շատ ջերմ ընդունեց: Իսկ երբ նա երգեց, բոլորը մոտեցան նրան գովեստի խոսքերով և առաջարկեցին լինել իրենց խմբի մենկատարը:Արմինեն խոստացավ մտածել. նա շատ էր ցանկանում երգել, սակայն վախենում էր , որ ծնողները կիմանան դրա մասին և կբարկանան:Երբ Արմինեն եկավ տուն, Լիլիթը նրան էր սպասում հարցով, թե որտեղ էր նա այսքան ժամանակ ու ինչ էր անում: Արմինեն պատմեց եղածի մասին երգի, խմբի, առաջարկի: -Եվ դու դեռ մտածում ե՞ս:-Դե հա’:-Ախր աիդպիսի առաջարկներ ամեն օր չեն ստանում, գուցե սա քո միակ հնարավորությունն է:-Բա ծնողներս, հայրս:-Ծնողներդ ի՞նչ...հո ողջ կյաքում նրանց ասածով չես ապրելու, մե’կ է,մի օր կգա, որ դու ինքդ պետք է որոշումներ կայացնես:-Լիլ ի՞նչ ես ասում:-Ուֆֆֆ, քո կյանքն է , ի՞նչ ուզում ես արա հա’:-Դե Լիլ, դրա համար էլ ժամանակ խնդրեցի մտածելու համար:Քնելուց առաջ Արմինեն որոշեց ստուգել էլ,փոստը՝ հուսալով, որ նամակ ստացած կլինի Մայքից, ասկայն, նա հերթական անգամ տխրեց , անջատեց համակարգիչը և գնաց քնելու:Շուտով Մհերը Արմինեին առաջարկում է դառնալ իր ընկերուհին: Արմինեն շատ էր զարմացած: Արմինեն մտածում էր՝ <>: Արմինեն ընդունում է Մհերի առաջարկությունը: Վերջինս էլ շատ ուշադիր էր Արմինեի հանդեպ. նվիրում էր ծաղիկներ,կոնֆետներ ,հաճախ միասին գնում էին կինո :Արմինեն ևս երկու երգ գրեց Մհերի երաժշտության հիման վրա: Նրան շատ էր դուր գալիս երաժշտությամբ զբաղվել , բայց ծնողներին չեր ասել, որ խմբում երգում է: Նրանք իրեն չեին հասկանա: Օրերն աննկատ անցնում էին իրար ետևից և արդեն ամառվա վերջն էր: Արմինեն, չնայած որ ոչ մի հույս չուներ , սակայն չէր մոռացել Մայքի խոստման մասին :Եվ մի օր՝ երեկոյան, նա նամակ ստացավ նրանից:<> , չէր ցանկանում խաբել: Իհարկե, նա սիրում էր Մհերին, բայց ոչ որպես կյանքի ընկերոջ, այլ որպես եղբայր , ընկեր:Ամեն բան ասես իր հունով էր գնում. այն ընթացքում, երբ Մհերը գնալու էր ծնողներին տեսության, կարող էր գալ Մայքը: Այդ դեպքում ոչ-ոք ոչմեկին բացատրելու բան չէր ունենա: Առավել ևս , որ Արմինեն չգիտեր ինչ սպասեր Մայքի հետ հանդիպումից: Միգուցե նա Արմինեի պատկերացրածից շատ է տարբերվում և լրիվ այլ մարդ է : Այդպիսի ընթացքը չէր բացառվում: Եվ, քանի որ ամեն բան այսպես էր դասավորվում, Արմինեն որոշեց պատասխանել Մայքի նամակին:<> կոճակը:Նամակը գնաց. Արմինեն քաղցր հորանջեց և ինքն իրեն ասեց՝ ինչ լավ է, հիմա ամեն բան ընկավ իր տեղը, հիմա կարող եմ գնալ և հանգիստ քնել:Մայքի պատասխանը եկավ մեկ օր անց: Նա գրել էր , որ բոլոր հարցերը կարգավորել է և Երևան կգա երեք օրով: Օգոստոսի երեքին կլինի Երևանում:<>,-մտածում էր Արմինեն,- Մհերը գնաց ամսի մեկին, Մայքը կգա երեքին:Իհարկե, նա իրեն վատ էր զգում Մհերի հանդեպ այդպիսի քայլ անելու համար, բայց այդ պատճառով չէր պատրաստվում հրաժարվելՄայքի հետ հանդիպումից:Մինչ Մհերի գնալը, նրանք ընկերներով հավաքվել էին կարաոկեյում՝ հրաժեշտ տալու: Արմինեն այդ երեկո երգեց իր գրած երգը և խնդրեց Մհերին , որ գնալուց առաջ, իր համար սկավառակի վրա ձայնագրի երգը և տա իրեն: Արմինեն, ինչպես որ ծրագրել էր, ցանկանում էր այն նվիրել Մայքին, քանի որ նա էր իր ներշնչանքը:Արմինեն գնաց օդանավակայան Մհերին ճանապարհելու: Նրանք բաժանվեցին շատ սառը՝ առանց ավելորդ գրկախառնությունների և համբույրների: Նա անընդհատ մտածում էր Մայքի մասին, և Մհերի սիրախաղերը նրան նեղություն էին պատճառում: Արմինեն գիտակցում էր , որ այսպես շարունակվել չի կարող և մտածում էր բաժանվել: Բայց մյուս կողմից՝ Արմինեն ցավ էր ապրում. չէ՞ որ Մհերը իսկապես նրան շատ էր սիրում: Նա մտածում էր սպասել Մայքին և ամեն բան կընկնի իր տեղը: Երբ Արմինեն տուն եկավ, Լիլիթը նրան էր սպասում իր հարցերով:-Դե ասա´ :-Ի՞նչ ասեմ, Լի´լ:-Ե՞րբ է քո թանկագին Մայքը գալիս:-Վաղը չէ մյուս օրը:-Եվ ի՞նչ ես պատրաստվում նրա հետ անել:-Կշրջենք քաղաքով:-Այդքանը ու վե՞րջ:-Լիլ բա էլ ի՞նչ:-Իբր դու չգիտես……. Ախր ես լավ տեսնում եմ , որ դու Մհերին չես սիրում:-Այդքան նկատելի է՞…-Չէ, պարզապես ես քեզ լավ եմ ճանաչում: Դու հարցիս չպատասխանեցիր:-Գիտե՞ս, ես ոչ մի պլան չունեմ :Նամակներով և մի երկու նկարով մարդուն չես ճանաչի…. ի՞նչ խոսք կարող է լինել լուրջ հարաբերության մասին:-Դու ավելի լավ կիմանաս , բայց ես բնակարանը մի քանի օրով կազատեմ, որպեսզի չխանգարեմ ձեզ:-Դե չգիտեմ դա պետք կգա թե ոչ, բայց շնորհակալ եմ՝ գուցե նա չկարողանա համար վերցնել հյուրանոցում:-Դե դե … ժպիտով ասաց Լիլիթը:-Լիլ ես քեզ կսպանեմ,-և նրա վրա նետեց բարձը:Սրտի թռթիռով Արմինեն կանգնած էր օդանավակայանում և սպասում էր Մայքի ինքնաթիռին: Նա մտածում էր կկարողանա միանգամից ճանաչել երբ հայտարարվեց վայրեջքի մասին: Սիրտը սկսեց ավելի արագ բախել : Նա իր առաջ տեսավ նկարից ծանոթ մի երիտասարդի ժպտացող դեմքը , որը գալիս էր դեպի իրեն: <> մտածեց Արմինեն: Նա նույնպես ժպտաց և ձեռքով արեց նրան: << Բայց նա իրական կյանքում ավելի գեղեցիկ է, քան նկարում >>:-Ողջու´յն, ասաց Մայքը և ձգվեց գրկի Արմինեին:Արմինեն մի պահ քարացել էր. չգիտեր ինչպե՞ս վարվի, ի՞նչ անի, բայց դեպի Մայքը ձգողությունը ավելի ուժեղ էր և Արմինեն նետվեց նրա գիրկը:-Բարև , ինչ լավ է , որ եկար:-Հմմմ… դու ինձ սպասում էիր:-Իհարկե, իսկ այլ կերպ կար՞ող էր լինել:-Դե չգիտեմ , գուցե ոչ,- ծիծաղելով ասաց Մայքը:-Ասա´, դու ինձ միանգամից ճանաչեցիր:-Դե հա : Իսկ դու ի՞նձ:-Ես էլ , բայց առաջ մտածում էի չեմ ճանաչի, քանի որ մարդիկ իրական կյանքում այլ են:-Կարողանում ե՞ս տարբերել մարդկանց :-Դե, սիրում եմ ուսումնասիրել մարդկանց:-Երևի դա ձանձրալի է :-Ո´չ, ընդհանրապե´ս, մեկ մեկ դա շատ զվարճալի է…. դե լավ ի՞նչ ենք կանգնել, գնացի’նք :- Դե գնացինք:Նրանք երկու օր շրջեցին քաղաքով ՝գրեթե եղան բոլոր տեղերում, բացի այն տեղերից, որտեղ հավանական էր , որ հանդիպեր Մհերի ընկերներին: Արմինեի բոլոր սպասելիքները Մայքի վերաբերյալ արդարացվեցին և, նույնիսկ, գերազանցվեցին:Նա շատ երջանիկ էր… նրա զգացմունքները ավելի էին ուժեղացել Մայքի հանդեպ: Երեկոյան Արմինեն չցանկացավ Մայքին թույլ տալ գնա հյուրանոց.մեկ է Լիլիթը սենյակը ազատել էր և Մայքին հրավիրեց իր տանը գիշերելու: Հրավերին Մայքը համաձայնեց , հա’, ի դեպ, նրան շատ դուր եկավ Արմինեի գրած երգը, և խորհուրդ տվեց, որ Արմինեն շարունակի երգեր գրել և հենց ինքը երգի դրանք, քանի որ շատ լավ է երգում:Արմինեն որոշեց ռոմանտիկ ընթրիք կազմակերպել՝ մոմերի լույսի, գեղեցիկ երաժշտության ներքո մի մի գավաթ գինի ըմպելով: Հետաքրքիր զրույցը նրանց ավելի էր մտերմացնում: Արմինեն մտածում էր՝ ինչպես համբուրի նրան, բայց վախենում էր որ Մայքը սխալ կհասկանա: Այդ պահին, հենց ինքը` Մայքը մոտեցավ Արմինեին և համբուրեց: Նրա համբույրից ու հպուներից Արմինեի գլուխն, ասես, պտտվում էր: Բայց հենց այդ պահին Արմինեն ասաց. -Մայք , միգուցե չարժի՞ շտապել, ախր մենք երկու օր է, ինչ ծանոթ ենք:-Արմ, ես քեզ սիրում եմ :-Ի՞նչ:-Այո’ , սիրում եմ հենց այն պահից երբ մենք պատահաբար ծանոթացանք:Հասկանու՞մ ես,սիրում եմ ամեն մի բառը, որ դու գրում ես , սիրում եմ սև աչքերդ , մուգ մազերդ ու ամեն բան ինչը քեզ է հիշեցնում: Ես վախենում էի , որ դու իմ հանդեպ ոչ մի զգացմունք չունես, բայց հիմա տեսնում ու զգում եմ, որ նույն բանն էլ դու ես զգում իմ հանդեպ: Եթե դա այդպես չէ ու ես սխալվում եմ, ասա, ես կգնամ ու դու իմ մասին էլ չես լսի:Արմինեն ուրախությունից չգիտեր ինչ անել՝ լացել , ծիծաղել, պարել, գոռա…. ախր դա նրա երազանքն էր, նա ինչպե՞ս կարող էր Մայքին ասել, որ ոչինչ չի զգում… ախր սիրում է նրան:-Ոչ, Մա´յք, ես քեզ այդպիսի բան չեմ ասի… ես էլ քո հանդեպ եմ նույնը զգում… երբ դու կողքիս ես, նույնիկս, մտածել չեմ կարողանում,, բայց, ամեն դեպքում, չես կարծում, որ մենք շտապում ենք:-Արմ, արի մի պահ պատկերացնենք, որ չի եղել երեկը ու չի լինելու վաղը՝ միայն ներկան է այս պահը , դրա համար պետք է ապրել ամեն մի ակնթարթով, վայելել այն, ապրել այնպես, ինչպես կյանքի վերջին օրը:Արմինեն ուրախությունից արտասվում էր. այո, իսկապես, նա մոռացել էր երեկվա, վաղվա ու նույնիսկ, Մհերի մասին:Նա երջանիկ էր….Բայց վաղը եկավ…. Այս օրը նրանց հրաժեշտի արցունքներ էր խոստանում: Նրանք տաքսիով գնում էին օդանավակայն՝ մեկը մյուսին հավերժ սիրո երդում տված: Եվ հենց այդ պահին, դիմացից մեծ արագությամբ մի բեռնատար վրա եկավ՝ վարորդը չհասցրեց ուղղությունը փոխել և բեռնատարը հարվածեց տաքսուն: Նրանք երկուսն էլ մահացան : Մահը նրանց միացրեց հավերժ՝ հավերժացնելով նաև այդքան փայփայած սերը:Ահա´ թե ինչ էր նշանակում այն երազը , որ տեսել էր Արմինեն, և ինչը նրան այդքան ժամանակ հանգիստ չեր տալիս :

40

97

2055

  • Ապրի Էլիզնյակս :) :) ես հիմա դուրս եմ գալիս,բայց անպայման կկարդամ,,,,մանավանդ որ ոնց հասկացա գլխավոր հերոսուհու անունը Արմինե ա :) :)
  • - Man )E (Dreamer
    2012-08-03 16:41:58
    բարև,,,,,,,,,,չկաս չես երևում, (ծաղիկ) ,,,,,,հիմա ուրես գնՈՒմ,՞՞՞՞
  • ✰ Lusine ✰
    2012-08-03 16:44:32
    (լավ)
  • են ովա եկել բարի գալուստ :) :) :) ապրես լավն էր (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Knarik
    2012-08-03 16:57:34
    Բարև Էլսսսս,ո՞նց եմ քեզ կարոտեեելլլլլ :( ...........
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-17 12:06:53
      պրիվետ Քնսսսսսս. (պաղպաղակ) ............բա ես ոնց եմ քեզ կարոտելլլլլլլլ :) :) :)
      • Knarik
        2012-08-17 13:20:58
        Բարև ստոր :@ :D :D :D Ա մի ստի |( :D
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:07:49
        չէ չեմ ստումմմմ......... :@ :D :D :D :D :D
      • Knarik
        2012-08-18 12:08:31
        Բա ո՞ւր ես, հը՞ն,չգիտե՞ս ինձ ստեղ կիսում են իրարից :@ :D :D :D :D
  • -New York))
    2012-08-03 17:04:01
    (լավ) (լավ) շատ լավն էր,,շաատ կլանված կարդում էի,,ափսոս որ վերջում վատ
  • -New York))
    2012-08-03 17:04:15
    ափսոս որ վերջում վատ վերջացավ
  • VIKA
    2012-08-03 17:08:03
    ԼԱՎՆԵՐ
  • Lian
    2012-08-03 17:10:02
    բարև Էլիզին (ծաղիկ) ապրես,լավն էր ու տխուր O:)
  • ǺNℂℍĶα ッ
    2012-08-03 17:20:53
    :( :( մինչև վերջ կարդացի,ինչ լավներրրրրրր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • milena
    2012-08-03 17:23:51
    վայ ես ինչ երկար եր, բայց շատ լավն եր ու հուզիչ :'( :'(
  • Lilit
    2012-08-03 17:33:36
    լավներ շատ Էլսս (լավ) (լավ) (լավ) (լավ) ... :( ... :( :( :( :( մենք քեզ միշտ ել հիշում ենք (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-17 12:04:35
      Շնորհակալ եմ Լիլ ջաաաաաաաան :) :) (ժպիտ) (ժպիտ)
      • Lilit
        2012-08-17 13:19:44
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) չարժիի Էլսսսսսսսս (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:07:29
        ջանաաաաաա :) :) :) :)
      • Lilit
        2012-08-18 13:39:07
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ինչ լավա որ արդեն եկել ես կարոտել եի շատ O:)
  • ԲԱրև ,,չԿԱՍ,,ՄԵԿՄԵԿ ԳՈՆԵ ԵրԵՎԱ ԷԼԻԶ ջԱՆ,,, (լավ) ,,,,,,,, (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-17 12:04:19
      պրիվետ,ճիշտ ես նկատել չկամ,մեկ-մեկ երևի մտնեմ դուրս գամ :) :) :)
  • կարդացի..լավ ես գրել (լավ)
  • Մարիամ
    2012-08-03 19:51:18
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ArmBarca
    2012-08-12 12:15:27
    Գիժա էս աղջիկը,Էլիզ ջան էսքանը կարդալ կլնի՞՞՞՞ (վայքո) (վայքո)
    • NIky Salvatore
      2012-08-12 12:15:58
      ես կարդացել եմ լավնա
      • ArmBarca
        2012-08-12 12:19:32
        ու ինչքան ժամանակում ես կարդացել՞
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-17 12:03:51
        Արմ ՞ (վայքո) դու վերադարձել ես՞ :O ..................գիժ չեմ ուղղակի հետաքրքիրա կարդա :) :) :)
  • ......
    2012-08-17 12:06:27
    Էն ովա եկելլլլլլլլ (:| :) :) .................................
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-17 12:07:18
      ես էլ չգիտեմ,կասես ովա վերադարձել՞ (:| (:| :) :) ............
      • ......
        2012-08-17 12:08:05
        Եսիմ,նայի,անունը սենցա՝ Sargsyan (Veteran :D ) ....,ճանաչեցի՞ր (:| (ուրախ) (ուրախ) ..................Լավ,մեյմունություններին վերջ,ոնց ես :) .......................
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-17 12:09:55
        հա,հիշեցի,էն որ ՀԱսի ընկերուհին էր ինքը չէ՞ (:| (:| ...... ]:) ......... ]:) ...................լավ եմ,դու ասա արևսսսսս :) :) :)
      • ......
        2012-08-17 12:11:06
        Հա դու հիշեցիր,Հասին էլ հիշեցիր,բայց ես իրանցից ոչ մեկին տեղը չբերի (օգո) (օգո) :D :D ............................Լավա,ես էլ նորմալ :) .......................
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-17 12:12:06
        դե հա էլի :) :) ..........դե լավա,ինչ կաաաաա :) :) :)
      • ......
        2012-08-17 12:13:00
        :) ,,,,,,,,,,,,,,,,,Բան չէ,քո մո՞տ,մտածում եմ՝ էսքանը ոնց եմ կարդալու (օգո) (օգո) (օգո) :D .......................................
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-17 16:25:15
        շԱՏ ՄԻ ՄՏԱԾԻ ԿԾԵՐԱՆԱՍ :) :)
      • ......
        2012-08-17 16:26:08
        Արդեն ծերացել եմ |( :D ...................
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:07:15
        ԶԳԱՑՎՈՒՄԱԱԱԱԱԱԱԱԱԱ
      • ......
        2012-08-18 12:08:24
        Մազերի՞ցս :D :D :D .............
      • Սիրահարիքս
        2012-08-18 12:11:56
        ]:) Էլիզի վրա մուռ ունես՞
      • Meriko))))
        2012-08-18 12:12:55
        հա հա ես շուտ եմ իմացել իրա վերադարձի մասին :D էէէէէլ երբ պտի իրար տենանք :)
      • ......
        2012-08-18 12:22:19
        Խի՞ այ տղա (:| ...........................
      • Սիրահարիքս
        2012-08-18 12:23:38
        գամ խոսանք ;)
      • Meriko))))
        2012-08-18 12:24:17
        Էէէէլ ուր ես՞՞՞ ում հետ ես Վահագ՞ (:|
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:25:40
        ստեղ եմ արդեեեն :) :) Վահագ վրես խի պիտի մուռ ունենա :) :) Մերսսսս անպայման տեսնվենք,հանգստասնամ ու տեսնվենք կարոտել եմ Երևանս,երկու ամիս չէի տեսել :) :)
      • Meriko))))
        2012-08-18 12:26:26
        հաա ես էլ եմ հանգիստ վերձրել էնքան բան ունեմ ասելու :) պտի քեզ գրկեմ ու լացեմ էլ չեմ, կարում :'(
      • Սիրահարիքս
        2012-08-18 12:26:47
        Հասոի
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:28:01
        դե խորը շունչ քաշի էս երկու օրը գնանք ման գալու քաղաք ու խոսանք (լավ) հա պարզա ՎԱհագ (լավ)
      • ......
        2012-08-18 12:28:53
        Վահագ,որ ստեղ խոսենք,կփակեն էս գրառումը (ուրախ) (ուրախ) (ուրախ) ................
      • Meriko))))
        2012-08-18 12:28:54
        լսի,եթե բան լինի քելեխիս կգաս հաաա :) եղավ արևս (ծաղիկ)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:29:37
        օք.........դե պայմանավորվեցինք :) :)
      • Meriko))))
        2012-08-18 12:30:10
        այո այո
      • Սիրահարիքս
        2012-08-18 12:30:48
        ]:) Հաս բա դրա համար եմ ասում,,,միհատ մեր ուժը ցույց տանք
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:31:38
        չեն ակի,էտքան ուժ չունեք որ փակեն (խփո) (խփո) (խփո)
      • Սիրահարիքս
        2012-08-18 12:33:57
        որ մի 500 հատ կոմենտ թողենք ,կզգաս ;) ;)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 12:35:48
        Կոնկրետ իմ վրա դա չի ազդի ;)
      • ......
        2012-08-18 12:42:05
        Վայ,ինչ եք դուք էլ (ախ) ,,ուղղակի էսօր էն մի քնաի անկապ գրառումներում հենց մեկնաբանություն էինք թողնում,դրա համար տենց ասում Էլիզ :) .............
      • ......
        2012-08-18 12:42:48
        Վայ,կեսը մտքումս եմ ասել (ախ) :D ,ուզում եմ ասեմ՝ հենց մեկնբանություն էինք,թողնումփակում էին (ախ) :) .....................
      • Meriko))))
        2012-08-18 12:45:17
        չդիմացար ասիր վերջը :)
      • ......
        2012-08-18 12:46:07
        Այո,,դե քանի Մարը իրա ճշտի դրոշակը ինձա տվել,օգտագործեմ էլի ;) ;) ;) :D ,,,,,,,,,,,,,,,,,
      • Meriko))))
        2012-08-18 12:47:24
        ապրի Մարը
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 13:08:36
        ինչ եք խոսում՞ (ախ) (ախ) :D
      • Meriko))))
        2012-08-18 13:09:52
        բլյա բլյա բլյա այ էս :)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-18 13:10:43
        հասաաաա,պարզ է,ես էլ ասում եմ ինչի մասին են արդյոք այս մարդիկ խոսում O:) O:) :)
  • Gayush
    2012-08-17 12:45:09
    Շատ լավն էր, բայց վերջաբանը շատ տխուր էր :( :'( :'( Ամեն դեպքում ինձ շատ դուր եկավ, շնորհակալություն հետաքրքիր պատմության համար (բռավո) (բռավո)
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-17 16:25:46
      քեզ էլ շնորհակալություն ուշադրության համար (լավ) O:) ........ (գինի) ............
  • ♥♥Larisa➹aaaaa ♥♥
    2012-08-17 16:34:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :lavn(լավ)a: (լավ) (լավ)
  • Susanna (Veteran :D )
    2012-08-18 12:09:30
    Էլիզ բարևևևևև..........ոնց ես՞՞՞՞ վաղուց քեզ ստեղ չէի տեսել..
    • Meriko))))
      2012-08-18 12:09:48
      ես էլ քեզ :)
      • Susanna (Veteran :D )
        2012-08-18 12:13:15
        այ դմբոոո.... կարոտել էի քեզ... (ծաղիկ) (ծաղիկ)
      • Meriko))))
        2012-08-18 12:14:07
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) բա եսսս :'(
      • Susanna (Veteran :D )
        2012-08-18 12:14:43
        բա եես (ծաղիկ)
      • Meriko))))
        2012-08-18 12:15:49
        ինչ կա արև՞ :) էս տարի դու էլ ես ընդունվել՞՞՞
      • Susanna (Veteran :D )
        2012-08-18 12:18:05
        Մել ջան ես վաղուց էի ընդունվել.... ես տարի կավարտեմ, նոր մյուս տարի էլ տնտեսագիտական կընդունվեմ...
      • Meriko))))
        2012-08-18 12:19:03
        հաաա լավա դե ... (ծաղիկ)
      • Susanna (Veteran :D )
        2012-08-18 12:19:46
        լավ դե ես հելա...լավ մնացեք... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Meriko))))
        2012-08-18 12:20:16
        լավ Սուսս (ծաղիկ) կսպասեմ էլի կգաս
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-18 12:28:29
      Սուսս ես չեմ էլ երևացել որ տենաս :) :) :) լավ ես՞ (ժպիտ) (ժպիտ)
  • -N.(ShAhVeRdYaN
    2012-08-18 13:17:39
    :( :( :( :( :( :( :( :( :( :( :(
  • JuuKii...)))
    2012-08-18 13:47:28
    վաաաայ մեռա մինչև կարդացի (վայքո) (վայքո) բայց շաաաաաաատ լավն էր :'( :'(
  • ARMINKAJAN
    2013-04-04 22:24:00
    Շատ լավն էր , բայց տխուր էր:'(