Copy SMS

Այն մասին,թե ինչու մարդիկ թևեր չունեն

Այն մասին,թե ինչու մարդիկ թևեր չունեն - մտածել , քոփի ,


_Աշխարհում ամենաշատը մարդիկ երզաում են թռչել,աստված խնդրում եմ նվիրիր նրանց թևեր,-ասում է հրեշտակը աստծուն:

_Նայիր,-հրամայեց աստված ցույց տալով մանկանը,որը թևեր ունի:

_Օ,Աստված իմ,դու մարդկանց թևեր ես տվել,-շփոթված գոչեց նա;նույն պահին նկատեց,որ մանկան թևերը անտեսանելի են:

_Բոլոր նորածիններն են,որպես պարգև ստանում թևեր,-ասաց աստված,-դու նայիր շարունակությունը:

Հրեշտակը նայեց և տեսավ,որ մանկիկը ուրախ խաղում է իր ավագ եղբոր հետ:Հանկարծ ավագ եղբայրը հրեց նրան:Մանկիկը ի պատասխան՝ վատ խոսք ասաց եղբորը:Այդ խոսքը,ինչպես մի քար հարվածեց անտեսանելի թևերին թևը ջարդվեց:Ինչքան տղան մեծանում է,նրանից ավելի հաճախակի են վատ խոսքեր լսվում:Նրա կյանքում հայտնվում է կռիվը,չարը...Նրա թևերը կամաց-կամաց անհետանում են...

_Մայրիկ,ես չեմ ուզում մեծանալ,-լացում էր նա՝զգալով,որ ինչ-որ թանկ բան է կորցնում:

_հերիք է հիմարություններ ասես,-ջղայնանում էր մայրը:

_Հիմա դու տեսնում ես,-հնչեց երկնային ձայնը,-երեխաները՝հրեշտակներ են,բայց նրանց թևերը անհետանում են,երբ նրանք մեծանում են:

14

18

970