Copy SMS

Ինչ էլ անես,չես գնահատվում.

Ինչ էլ անես,չես գնահատվում. - գեղեցիկ, պատմություն.


-Օ~, ոչ խնդրում եմ, մի արե´ք: Ախր ես ձեզ համար այդքան աշխատում եմ: Բայց չէ´, ծանր պարկը նորից դրեցին մեջքիս ու դա էլ բավական չէր ոտքով հարվածեցին հոտույքիս:

- Դե´ գնա, ա´յ կենդանի,- լսվեց տիրոջս ձայնը:- Ես տեղիցս իրար չեկա: Ծանրությունը շատ էր ու մեջքս էլ ցավում էր: «Ա~խ»,- գոռացի ես: Մեկ էլ տեսնեմ փայտը վերցրեց ձեռքը` տուր թե կտաս: Հարվածում ա աջից ձախից, ոնց որ ոխերիմ թշնամուն խփելուց լիներ: – Լավ, լավ, հանձնվում եմ, ավելի լավ ա տեղիցս գնամ, քան թե մի հատ էլ ծեծ ուտեմ, տեղից էս բեռը նենց էլ ծանր ա: Չլինի մեջը քար է դրել, ուզում ա ինձ տանջած լինի: Բայց չէ, է´, այսինք անխիղճ ա, չասինք դահիճ ա: Ու սենց, ծանրության տակ ճկռալով, մտածելով, գնում էի:

Անընդհատ վիզս երկարացնում էի, որ տեսնեմ ինչ կա պարկի մեջ, բայց չէր երևում: Գլուխս ձգեցի հա´, հա´ էր հասնում էի ու մեկ էլ մի մեծ քար հելավ դեմս, ոտս կպավ ու դըդմփ գետին ընկա, էտ հերևիք չէր` պարկն էլ շալակիցս ընկավ: Թարսի պես, տերս էլ հետևիցս գալիս էր: Եկավ մի հատ նենց ուժեղ ճլոթի տվեց, որ դեմքս երկար ժամանակ մռմռում էր: Մենակ լավը էն էր, որ վերջապես իմացա պարկի պարունակությունը` ձմռան ուտելիքն էր: Պարկի մեջ կար մակարոնեղեն, գրեչկա, ոսպ, սիսեռ, էն մնացածն էլ կուզենայի տենայի, բայց չէր երևում`դրանք պարկից չէին թափվել: Մի կերպ ճկռալով ու տանջվելով` հասանք տուն`ում համար տուն, ում համար էլ գոմ:

Վերջապես էտ անտեր պարկը մեջքիցս վեկալեցին ու ես հանգիստ խորը շունչ քաշեցի: Եկավ հանգստի ժամը, ինձ քշեցին դեպի իմ տունը: Ես իմ գոմին տուն եմ ասում, որովհետև ինչ ուզում է լինի ես էնտեղ եմ քնում, վեր կենում ու հաց ուտում: Գնացի հասա իմ անկյունը, մի լավ փռվեցի, աչքերս փակեցի, որ քնեմ, մեկ էլ լսվեց դռան ձայնը: Ներս մտավ տերս` ձեռքը բռնած իմ ուտելիքը: Տիրոջս մեկ-մեկ տանել չէի կարողանում, բայց ընդհանուր սիրում էի,  մանավանդ այն ժամանակ, երբ նա իմ նկատմամբ հոգատար էր լինում: Հենց այս պատճառով էլ գիշեր-ցերեկ աշխատում էի նրա համար:

Ուտելիքը դրեց դեմս ու գնաց: Ախորժակս արդեն բացվել էր պիտի ուտեի, մեկ էլ տհաճ հոտը տվեց դեմքիս: Վա~յ, ոնց էի հոգնել ամեն օր էտ հոտը քաշելուց: Շատ կուզենայի տերս հասկանար, որ ես կով չեմ, որ բերել ա կովերի հետ ա պահում նույն գոմում: Բայց չէ´, ես ամեն օր պիտի «վայելեի» իրանց թրիքի հոտը: Կյանքիս լավագույն տարիներն անցնում էր կովերի անդուր դեմքը տենալով: Միայն սփոփանքս էն էր, որ տերս ժնջիլը վիզս չէր քցում, թողնում էր ազատ իրար գամ, ես էլ նենց էի պառկում, որ կովերի սֆաթը չտենամ: Ծանր ու տանջալից օրվանից հետո` քունը իջավ աչքերիս:

- Չոշո´, հե´լ քեզ ասում եմ,- լսվեց տիրոջս ոչ հաճելի ձայնը: Երկնակամարում երևում էին արևի առաջին ճառագայթները: Դա քնի ամենահաճելի ժամն էր` առավոտյան յոթը: Ես մի կերպ ճմռվելով բացեցի աչքերս, մի քիչ թավալվեցի ու վեր կացա տեղիցս: Լիքը գործ կար անելու ու ես էլ պիտի աշխատեի: Ես ու տերս առավոտ շուտ կովերին տանում էինք արոտավայր, թողնում այնտեղ ու երեկոյան բերում էինք:

Տերս ինձ միշտ ասում էր. – Տնաշեն, մի քիչ արագ քայլի: Շատ կուզենայի արագ քայլել իմանայի, բայց չէր լինում, ոտքերս օրօր – շորոր գնում էին: Ես ինչ մեղք ունեմ, որ տերս ինձ ձիու տեղ էր դրել ու ուզում էր սաղ օրը ինձ հեծնած էս կողմ էն կողմ գնա: Երկար քայլելուց հետո հասանք դաշտ: Մինչ տերս կովերին կտեղավորեր, ես պառկեցի խոտերի տակ, որ հանգստանամ: Մտքովս անցավ, թե ինչպիսին կլիներ իմ ինքնակենսագրականը: Երկար մտածեցի ու որոշեցի ներկայանալ այսպես. «Իմ անունը Էշ է, թե ինչու են այդպես ասում` չգիտեմ, բայց որ բոլորը ինձ էշ են ասում՝ էտ հաստատ: Բացի անունիցս մականուն էլ ունեմ, մականունս Ավանակ է: Ես շատ եմ սիրում թե´ իմ անունը, և թե´ իմ մականունը: Ես շատ աշխատասեր եմ, օրնիբուն աշխատում եմ տիրոջս ու իր ընտանիքի համար: Ես ինձ համարում եմ գեղեցիկ կենդանի ու միշտ հպարտանում եմ, որ իմ մռութը կովերի մռութից սիրուն ա: Սիրում եմ լողանալ ու …»:

-Ա´յ էշ, շատ հանգստացար, հե´լ, գնում ենք,- ասաց տերս` սրբելով ճակատի քրտինքը:

«Հազիվ երանության գիրիկն էի ընկել, էն էլ հարամ արեց»,- մտածեցի ես: Տերս թռավ մեջքիս ու մենք գնացինք տուն: Էսպես ամեն օր տանջվում էի: Քանի որ դեմը ձմեռ էր, բացի մնացած գործերից տիրոջս հետ ամեն օր գնում էինք ծառի ճյուղեր ու քոթուկներ բերելու, որից ես շատ էի հոգնում: Հեշտ չէր ամեն օր այդքանը շալակած քայլելը: Գիշերներն էլ հանգիստ չէի քնում` մեջքս անընդհատ ցավում էր: Ինձ շատ բան պետք չէր, միայն մի քիչ սեր ու հոգատարություն էր պետք ու ես էլի պատրաստ էի աշխատելու: Սիրում էի, երբ մեկ-մեկ տերս շոյում էր դեմքս, գլուխս, այդ պահերին ես ինձ ամենաերջանիկն էի զգում, բայց դա լինում էր ամիսը մեկ անգամ: Անցան օրերը: Վրա հասավ ձմեռը` լի ձյունով ու սառնամանիքներով: Իմ գործերն էլ քչացան: Շատ բան չկար անելու, ու ես էլ վայելում էի իմ հանգիստը: Երեկո էր: Դրսում մեծ-մեծ փաթիլներով ձյուն էր գալիս, որը ուղեկցվում էր սառը քամիով: Սիրում էի կանգնել «տանս» պատուհանի մոտ ու նայել դուրս:

Երազանքներիս գիրկն էի ընկնում. երազում էի գարնան, իմ դաշտերի ու ձորերի, ծաղիկների բույրի մասին, որոնք ամեն անգամ հոգիս լցնում էին խանդավառությամբ: Բայց ավա~ղ, իմ գարունը այդպես էլ չէր գալու… Տիրուհիս երեկոյան կթում էր կովերին ու կաթը  դնում պատուհանի տակ, որպեսզի առավոտվա կաթի հետ վաճառի: Թարսի պես ես էլ մտքերով ընկած` չնկատեցի դույլով կաթը ու ոտքով խփեցի դույլին, դույլը շուռ եկավ ու մեջի կաթն էլ թափվեց: Դա իմ վերջին երեկոն էր: Տիրուհիս եկավ տեսավ ու անմիջապես տիրոջս կանչեց: Տերս էլ ճիպոտը վերցրեց ու…

-Ա~խ, ինչ ցավ էի զգում ես, ողջ մարմինս մռմռում էր: Շատ կուզենայի գոռայի, որ դա միամիտ է եղել, ու ես ներողություն եմ խնդրում: Բարկացած տերս չէր հանգստանում` շարունակում էր դաժանորեն ծեծել, բայց դա դեռ ամենը չէր: Ինձ քշեցին գոմից ու տարան կապեցին ծառից: Վիզս ժնջիլ քցեցին, իսկ ոտքերս էլ պարանով կապեցին, որ չփախնեմ: Ժամերն անցնում էին, ու ես ավելի ու ավելի էի սառում: Աչքերիցս հոսում էին արցունքները, սիրտս ճմլվում էր ոչ թե ցրիտից, այլ չգնահատված ու մերժված լինելուց: Չէ՞ որ ներսում նա տաքանում էր այն փայտով, որ ես եմ շալակած բերել, իսկ ես այստեղ սառում եմ: Ողջ կյանքս աշխատեցի ու տանջվեցի տիրոջս համար, իսկ նա՞:  Նա մի դույլ կաթի համար ինձ ստորացրեց, դաժանորեն ծեծեց ու թողեց անտեր` չմտածելով, որ ես կարող եմ … Օ~, Տե´ր Աստված, չեմ էլ կարող այդ բառը ասել: Չէ´, ես կարող եմ դիմանալ, ախր ուզում եմ ապրեմ, շնչեմ, ես չեմ կարող մահանալ: Երկար ժամանակ չանցած` ես քարացել էի:

Աչքերիցս հոսեց վերջին կաթիլ արցունքը ու խորը հոգոց հանեցի: Առավոտյան տերը էշին գտավ գետինը ընկած: Նա մահացել էր: Տարիների ընթացքում էշի ճակատագիրը մարդուն էլ բաժին հասավ ու նա էլ էշի նման տանջվում է, աշխատում ուրիշների համար ու մահանում, բայց այդպես էլ ոչ մեկ չի գնահատում նրան:

10

41

1232

  • :( :( :( :( :( :( :( :(
  • Non Nuk (H.O.A.)
    2012-08-10 16:32:33
    O:)
  • ......
    2012-08-10 16:55:24
    Ապրես,լավն էր...............................................................
  • Non Nuk (H.O.A.)
    2012-08-10 16:59:01
    Մերսիիի Հաս ջան O:) O:) O:) O:)
    • ......
      2012-08-10 20:52:42
      Խնդրեմ.......................................
  • La Coco • alliance
    2012-08-10 17:24:38
    :( :( (բռավո)
  • Non Nuk (H.O.A.)
    2012-08-10 17:31:59
    Մերսի Գաբի ջան O:) O:) O:)
  • Bobo
    2012-08-12 18:20:15
    :( :( :( (ծաղիկ) (ծաղիկ)
  • Non Nuk (H.O.A.)
    2012-08-13 21:16:52
    Մերսիիիիիիիիի :(
  • Ես վերջն եմ
    2012-08-16 08:05:19
    մարդիկ միշտ էլ չեն գնահատել կենդանիների արածները :@ ոնց եմ զզվում տենց մարդկանցից :@ ապրես
    • Non Nuk (H.O.A.)
      2012-08-16 08:13:29
      Մերսի,ես երեկ էնպիսի բան եմ իմացել,որ համոզված եմ կենդանին ավելի լավ մարդ կլիներ...........քաղաքապետի օգնական էսիմ ով,որոշելա բոլոր շներին հավաքել,ու սպանել,նույնիսկ Դինգո Էնիմալս կենտրոնում գտնվող ստերլիզացված շներին :( :@ :@ :@ :@ :@
      • Ես վերջն եմ
        2012-08-16 08:44:12
        :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ :@ զզվում եմ նման մարդկանցից (լավչեմ) ես օրինակ սիրում եմ կենդանիների :)
      • Non Nuk (H.O.A.)
        2012-08-16 08:48:27
        Ես էլ,ու ինքս էլ պահում եմ,բայց պատկերացնու,որ իրանք էտ անում են փողի համար,եթե իրանք վերացնեն 5 մլն ստանալու են,փողը հայերին տարելա :( :(
      • Ես վերջն եմ
        2012-08-16 09:03:40
        :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Lilit
    2012-08-18 17:01:43
    լավներ ապրես (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Non Nuk (H.O.A.)
      2012-08-18 17:03:29
      Մերսի Լիլ ջաան
      • Lilit
        2012-08-18 17:04:44
        չարժիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Araqelya(n)na ...
    2012-09-16 18:31:47
    Էսի հեղինակային էր՞ Համենաինդեպս լավներ ապրես (ծաղիկ) (լավ)
    • Nona Adunts
      2012-09-16 18:34:28
      հա մերսի O:) O:)
      • Araqelya(n)na ...
        2012-09-16 18:35:28
        Շատ հետաքրքիր էր (լավ) բայց դաժաներ :(
      • Nona Adunts
        2012-09-16 18:36:18
        Մերսի O:) դեե դաժան բայց իրականություն :(
      • Araqelya(n)na ...
        2012-09-16 18:37:18
        հաաա մերօրյա իրականություննա (դեմք)
      • Nona Adunts
        2012-09-16 18:38:05
        Ինչ արած մնումա համակերպվել :(
      • Araqelya(n)na ...
        2012-09-16 18:39:02
        հաաա տենց էկելա տենց շարունակվումա տենցել կետա
  • Nona Adunts
    2012-09-16 18:39:50
    Հաա բայց վատա էտպես
    • Araqelya(n)na ...
      2012-09-16 18:40:52
      շատ վատա... էլի ունես գրաց պատմություններ թե էս մեկնա՞
      • Nona Adunts
        2012-09-16 18:41:55
        Դե պոստերումս կան գրածներ մտի տես ))
      • Araqelya(n)na ...
        2012-09-16 18:43:04
        հաա հեսա կնայեմ... եսելեմ գրում բայց ինտերնետով ալարում եմ տեղադրեմ ...
      • Nona Adunts
        2012-09-16 18:50:45
        Դե եթե գրում ես մի օր մի ալարի տեղադրի տեսնենք O:)
      • Araqelya(n)na ...
        2012-09-16 18:53:19
        հաա կաշխատեմ :) բայց մենակ ես գիտեմ որ գրումեմ մեկել արդեն դու :)
      • Nona Adunts
        2012-09-16 18:56:08
        :) Դե որ տեղադրես բոլորնել կիմանան ու կգնահատեն :)
      • Araqelya(n)na ...
        2012-09-16 18:57:25
        հաա դե տեսնենք ոնց կստացվի :)
  • Nona Adunts
    2012-09-16 19:05:46
    :) :) :)
  • Nona Adunts
    2012-09-16 19:17:27
    Գիտենք Արմ ջան :) :) :) :) :)
    • հա ուղղակի իմ գրելուց հետո գոնե տառ կգրեք,մի-քիչ հետաքրքիր կլինի :D :D :D :D այ մարդ էլի ձեր մասին եմ մտածում :D :D :D
      • Nona Adunts
        2012-09-16 19:31:04
        Հա թե չէ ինչ էինք անելու,դու ինչպես միշտ փրկեցիր մեզ ինչ լավ էէ :D :D :D :D :D :D :D :D :D :D :D