Ժամանակակից գրողների մտքերը, աֆորիզմները (Մաս 1)
Հետաքրքիր մտքեր և աֆորիզմներ` ժամանակակից գրողներ կողմից:
Ջոն Իրվինգ- ամերիկացի գրող է, նաև հիանալի սցենարիստ:
Նրանք միմյանց երբեք չէին կարող հոգնեցնել. որովհետև միմյանց չէին էլ լսում:
Կյանքը ներկայացում չէ, կյանքը` իմպրովիզ է:
«Երկինքը հորինել են հատուկ երեխաների համար»,-մտածեց Ռուտը,-«Միայն նրա համար, որ կարողանան ասել` քո հայրը այժմ երկնքում է»:
Ստել քեզ համար տհաճ մարդկանց` հրաշալի զգացողություն է:
Նա կարդում էր սիրավեպեր, որովհետև գտնում էր այնտեղ մարդկային բնույթի լավագույն դրսևորումը:
Իսկապես երջանիկ կինը կարող է խելագարության հասցնել յուրաքանչյուր տղամարդու և իհարկե ամեն երկրորդ կնոջը:
Եթե դու զոհ ես, ապա ողջ աշխարհը քեզ կօգտագործի իր նպատակների համար:
Իրական կյանքը ողբերգական է և՛ նրանց համար ովքեր մտածում են, և՛ նրանց համար ովքեր զգում են:Այն զավեշտալի է միայն հաջողակների համար:
-Ես ձեզ սիրում եմ,- կրկնեց երիտասարդը:
-Պետք չէ ինձ սիրել,- հիշեցրեց նա:
Ումբերտո Էկո - իտալացի գրող, գրաքննադատ, գիտնական և հոգեբան:
Ոչինչ այնքան չի ոգևորում վախկոտներին, ինչպես այլ մարդու վախկոտությունը:
Մի ծիծաղիր քեզ նմանների վրա: Մի ծիծաղիր նաև նրաց վրա, ոմ չես կարող սիրել, այլ վախեցիր նրանցից:
Ատելությունը բնության կանոնավորված կիրքն է: Անկայուն է հենց սերը: Հենց սիրո համար Հիսուսին խաչեցին:
Երբեմն անհրաժեշտ է ասել մի քանի անիմաստ բառակապակցություն` պատմություն մտնելու համար:
Համաձայն Աստվածաշնչի Ադամը ապրել է 930 տարի, իսկ Նոյը միայն` 500, բայց Նոյը խմել է:
Եղեք համեստ և զգույշ այնքան ժամանակ, մինչև ձեր բերան բացելու ժամանակը գա: Բայց բացելով այն` խոսեք հպարտ և վստահ:
Չնայած, որ նա չէր հավատում սատանային, սատանան հավատում էր նրան:
Սյուզկա
2012-08-19 18:48:34-Man)E(Dreamer
2012-08-19 18:56:36Bobo
2012-08-19 19:23:33Վահագ17
2012-08-19 19:37:41♥♥Ларка♥♥
2012-08-19 19:52:52Lusine ...(((
2012-08-19 19:56:24♥ARINA♥
2012-08-19 20:44:07Լիլ՛s CopyPage
2012-09-02 11:12:04