Copy SMS

Ինտելեկտի պակասը գրոհում է….

Ինտելեկտի պակասը գրոհում է…. - կյանք, բողոք, մարդիկ


Ողջույն, իմ սիրելի ընթերցող:


            Եթե մնացած գրառումները նայել ես ու ես քեզ վրա թողել եմ ցինիկի, ջրիկի, անլուրջ աղջկա ու նաեւ անգրագետի տպավորություն, ապա կարող ես չշարունակել կարդալ եւ անհապաղ լքել իմ գրառումը))))


            Այս կայքում, որտեղ ես համարյա ամեն օր գրառումներ էի անում ցանկացած թեմայով, մի օր բախվեցի մի խնդրի: Կայքի ադմիններից մեկը փակել էր գրառումս՝ պատճառաբանելով, որ գրառումը կատարված է չափից դուրս խոսակցական հայերենով կամ ժարգոնով, չեմ հիշում…  Ու տենց էլ ես չկարողացա առաջ բերել այն փաստը, որ կան թեմաներ, որոնք անհնար է արտահայտել մաքուր, գրական հայերենով:  Դա հնչում է կեղծ ու….. մի խոսքով իմը չի…. Գրական հայերենով ես կարող եմ արտահայտվել լուրջ թեմաների շուրջ: Բայց ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել քննադատական-ծաղրական-հեգնական գրառումը անթերի զուլալ-հալալ հայերենով: Ես հաստատ ռաբիզ չեմ, անճաշակ չեմ, փողոցային ժարգոնով չեմ խոսում, բայց որպես բլոգեր ես ունեմ իմ ոճը, որով քննարկում եմ, դատափետում, փիտում, տրորում մի շարք տհաճ երեւույթներ: Որպես սկսնակ բլոգեր, չնայած էտքան էլ սկսնակ չեմ)))), ինձ որոշ սայթաքումներ կարելի են: Բլոգում դեռեւս շատ բաների մասին եմ խոսելու, բարձրաձայնելու, նույնիսկ այնպիսի թեմաների, որոնք դեռ ոչ ոք հանձն չի առել: Մի փոքր շեղվեցի թեմայից, ներեցեք ինձ՝ ճղճիմ էակիս))))….

            Ինչի՞ կարող է բերել, հանգեցնել IQ-ի՝ ինտելեկտի պակասը…. Ասե՞մ…. ճիշտա, տգիտության, հիմարության, տխմարության, նաեւ անասնական բնազդի, որն ավելի հաճախ է իր դրսեւորումը ստանում մեր իրականության մեջ: Եթե դուք որեւէ մեկին, անկախ սեռից, առաջին անգամ տեսնելիս չափչփում եք արտաքինն ու բարեմասնությունները, ես առաջին հերթին նայում եմ շարժուձեւին, պահելաձեւին, վարվելակերպին ու…. ինտելեկտին: Մարդու ասած «բարեւ»-ից ես արդեն չափագրում եմ նրա ինտելեկտի մակարդակը: Չէ, սխալ չհասկանաք, ես ինքնագովազդով չեմ զբաղվելու, թե ինչքան պուպուշ, խելացի ուտրամաբանող աղջիկ եմ: Հարցը նրանումն է, որ ես չեմ գտնում մեկին, ով գաղափար ունիամեն ինչից, ումից սովորելու բան ես կունենամ, ոչ թե ես կսովորեցնեմ: Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուղեղն այնքան լիքն է օգտակար ինֆորմացիայով, որ ձրի բաժանում են, <> կոչվածը թակում է մեր դուռը: Անիմաստ բառեր, արմատացած սկզբունքապրինցիպային շաբլոն արտահայտություններ, կյանք տեսած տղերք ու <> աղջիկներ, որոնց կացնատելը ինձ մեծ հաճույք է պատճառում: Ոմանք կարծում են, որ չափազանցնում եմ, անկապ խոսում, երկարացնում եմ… Հա, ես ամեն րոպե սխալվում եմ, բայց կարևորը լավը վատից տարբերում եմ ու ազատ եմ իմ որոշումների մեջ, ոչ թե….. 
            Մեկ-մեկ  տարբերեք ինտելեկտով մարդուն անգիր արած բառերով փիլիսոփաներից, մեկ էլ կյանքի չփխած սմբակավորներից…. 

12

19

1077

  • Սիրահարիքս
    2012-08-24 23:04:45
    YeranuhiF ես գիտեէի որ դու էսպիսին էս,,, (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • YeranuhiF
      2012-08-24 23:05:45
      ինչպիսի՞ն Սիրահարիքս ջան
      • Սիրահարիքս
        2012-08-24 23:07:15
        բոյկոտող,սենց պոռտ տեղ դնող ]:) ;) ;) (բռավո)
      • YeranuhiF
        2012-08-24 23:09:53
        մեղքս ի՞նչ թաքցնեմ.... մոտս լավա ստացվում :) :) :) :)
      • Սիրահարիքս
        2012-08-25 09:52:16
        (բռավո) (բռավո) ես կսպասեմ նորանոր նմանատիպ գրառումների,,քեզ պետք է ջղայնացնել,,որ պոռտկաս,,որ մեջիտ ամբողջ զայրութը գրառման տեսկով ներկայացնես մեզ,, (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
      • Knarik
        2012-08-25 10:31:07
        :D ..................
      • Լիլ՛s Copypage
        2012-08-25 10:35:26
        վաաայ Ձաձուլիկ :D :D :D
      • YeranuhiF
        2012-08-25 22:44:33
        ես որ պոռթկամ սաղ կփախնեն :D :D :D :D իսկ նման բոյկոտող գրառումներն իմ այցեքարտն են
      • Սիրահարիքս
        2012-08-26 10:04:18
        (դեմք) քս Լիլի համար,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,դէ բա մեկ մեկ արա հետաքրքիրա
      • YeranuhiF
        2012-08-26 19:15:40
        հաստատ կլինեն ;)
  • ✰ԱՆԻ✰
    2012-08-24 23:12:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lian
    2012-08-25 08:55:03
    Մեկ-մեկ տարբերեք ինտելեկտով մարդուն անգիր արած բառերով փիլիսոփաներից, մեկ էլ կյանքի չփխած սմբակավորներից…. (ուրախ) (ուրախ) (ուրախ) դու դեմք ես (լավ)
    • YeranuhiF
      2012-08-25 22:44:42
      :D :D :D :D :D
  • Crazy Girl
    2012-08-25 09:24:52
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Knarik
    2012-08-25 09:35:32
    Դե նենց չի ,որ հիմա առանց թերությունների ես գրել,բայց ես աչք կփակեմ դրանց վրա ու կասեմ,որ լավ ես ասում :D (լավ) ....
    • YeranuhiF
      2012-08-25 22:45:04
      որ ներվայնացած գրում եմ տենցա ստացվում :D
  • Վահագ17
    2012-08-25 09:44:52
    ոնցոր antiVirus-ի սցենար կառդամ (լավ)
    • YeranuhiF
      2012-08-25 22:45:17
      ցավոք ես իրանց սցենարիստը չեմ (խոնարհվել)