Copy SMS

Ինտերակտիվ պոստ 3 -- վերջին մաս

Այստեղ ինտերակտիվ պոստ 3-ի բոլոր մասերը միասին են....Բացի այդ սա այս պոստի վերջին մասն է :

Ինտերակտիվ պոստ 3 -- վերջին մաս - ինտերակտիվ, պատմություն, հետաքրքիր


 Եթե սխալներ կան կներեքԻնտերակտիվ պոստ 3 -- վերջին մաս - ինտերակտիվ, պատմություն, հետաքրքիր : Պատկանում է  SideWays Extra Technologies [SET]-ին:


Հարգելի գործընկերներ, այսօր մենք հավաքվել ենք այս փոքր դահլիճում,-ասում էր ազգային անվտանգության պետը,- որպեսի քննարկենք մի շատ կարեւոր հարց: Հայտնի է, որ մեր երկրում կա մի հանցագործ խումբ, որոնք փորձում են ահաբեկչություն կատարել օդանավակայանում: Դա կասեցնելու համար, մեզ անհրաժաեշտ են մանրամասներ իմանալ նրանց մասին: Իսկ դա կարող են անել միայն մեր գախտնի գործակալները: Ներկայացնում եմ 5 հոգու: Նրանք այստեղ չեն, որպեսի դուք կարողանաք հանգիստ քվեարկեք եւ ձեր կարծիքը ասեք: Ցույց եմ տալիս նրանց նկարները: Ահա առաջինում Կարենն է, երկրորդում Վարդանը, երորդում Արմենը, չորորդում Սուրենը, իսկ հինգում՝ ԱՄՆ-ից եկած Ջեկն է:

-Պարոն Մխիթարյան,- դիմեց մեկը պետին,- ինչքանով տեղյակ եմ, Վարդանը արդեն մեկ անգամ կատարել է առաջադրանք, իսկ հիմա  նրա գախտնիությունը դժվար կլինի ապահովել, առաջարկում եմ փոխել նրան:

-Ճիշտ ես մտածում,-ասեց պետը,- քո կարծիքով ուրիշ ում կարելի է այս գործում վստահել:

-Ես առաջարկում եմ, որ այդ մեկը լինի աղջիկ:

- Ռուզաննան ինձ թվում է հարմար թեկնածու է:

-Ընտրված է, ինչ որ մեկը դեմ՞ է այս մարդկանց :

Ձայն չկար:

-Հասկանալի է, ուրեմն մենք մեր անելիքը գիտենք, վաղվանից կսկսենք մեր աշխատանքը:

Օրը փոխվեց… Արդեն երեկ գախտնի գործակալները միմյանց ճանաչում էին, ու գիտեին իրենց անելիքը: Հայտնի էր նաեւ հանցագործներից մի տղայի մասին:

-Հարգելի գախտնի գործակալներ, այդ տղան, ում անունը Տիգրան է, շատ լուրջ կապ ունի այդ հանցագործների հետ: Մեզ անհրաժեշտ է նրա հետ մտերմանալ: Կա երկու պլան:  Առաջին պլանի համաձայն, տղայի հետ ծանոթանում է  Ռուզանը, երկրորդի համաձայն, ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ Տիգրանին հարկավոր է լինում կողքի մարդկանց օգնությունը, եւ այդ դեպքում նրան կփրկի մեր աշխատակիցներից մեկը, եւ դրանից հետո նրանք կամաց-կամաց կդառնան ընկերներ: Սկսեք քվեարկել.

Րոպեներ անց....

Լավ, եթե ուզում էք առաջին տարբերակը, ապա այդպես էլ կանենք: Հայտնի է, որ Տիգրանը ամեն երեկոյան գնում է այս բառը,- ասեց պետը, ցույց տալով մի նկար,-  Ջեկ, դու կլինես մեքենայի մեջ՝ բառի դիմացի փողոցում, Կարենը կլինի դիմակով, որպես հանցագործ, Ռուզան, դու կպահես պայուսակը այնպես, որ հեշտ լինի գողանալը: Կկանգնես դռների մոտ եւ կխոսես հեռախոսով: Երբ կմոտիկանա Տիգրանը, Կարենը պայուսակդ կգողանա: Տիգրանը որքան էլ հանցագործ լինի, այս իրավիճակում իրեն կպահի իսկական տղամարդու պես…

Երեկո էր: Ամեն մեկը ճիշտ իր տեղում էր:

-Ես նկատում եմ Տիգրանին,-ասեց Ջեկը:

-Կարեն պատրաստվիր,- հայտնեցին գլխավոր շտաբից:

Տիգրանը արդեն մոտիկանում էր դռներին, եւ հենց այդ պահին Կարենը հարձակվեց Ռուզանի վրա, խլելով նրա պայուսակը:

-Օգնեցե՜ք,-բղավեց Ռուզանը: Տիգրանը չէր էլ նկատել որ պայուսակը գողացան:

-Ի՞նչ է պատահել,- դիմեց Ռուզաննին Տիգրանը:

-Պայուսակս…

Տիգրանը արդեն հասկացավ ամեն ինչ ու սկսեց վազել:

-Կենտրոն, եթե Կարենը մի փոքր էլ վազի, կհանդիպի ոստիկաններին,- հայտնեց Ջեկը:

-Կարեն հանձնվիր արդեն.-հրամայեցին շտաբից:

Կարենը դիդմամբ ընկավ: Տիգրանը մոտեցավ նրան, ոտքը դրեց Կարենի մեջքին, ապա վերցրեց պայուսակը: Այն բաց էր, ու մեջից դրամապանակը ընկել էր: Երբ Տիգանը այն վեցրեց ու ուզում էր գցել պայուսակը, նկատեց, որ պայուսակի մեջ ատրճանակ կա: Մի պահ քարացավ: Մոտեցան ոստիկանները, Կարենին ձերբակալեցին:

-Շնորհակալ եմ շատ,- ասեց Ռուզանը,- եթե դուք չլինեիք, ես պայուսակս կկորցնեի:

Տիգրանը անմիջապես փակեց պայուսակը ու հանձնեց նրան:

-Ես առաջարկում եմ գնանք այն բառը, եւ ես ձեզ մի բան հյուրասիրեմ, որպես շնորհակալություն:

-Շատ շնորհակալ եմ, բայց պետք չի, շնորհակալություն պետք չի հայտնել:

-Լավ այդ դեպքում ես ինչով կարող եմ ձեզ օգնե՞լ:

-Ոչինչով:

Ռուզանը կրկին շնորհակալություն հայտնեց ու գնաց բառը: Այդ բառ նաեւ մտավ Տիգրանը: Մոտեցավ նրան եւ սկսեց խոսել: Կենտրոնական շտաբից ուշդիր հետեւում էին նրանց խոսակցությանը:Արդեն անցել էր ժամեր, բայց ոչ մի կարեւոր նախադասություն չկար…Վերջապես Տիգրանը ասեց.

-Ես պետք է գնամ, առաջարկում եմ որ վաղը այցելեք իմ տուն, հանգիստ զրուցենք:

Ռուզանը սպասում էր իր գլխավորի հրամանին, քանի որ հնարավոր է Տիգրանը ամեն ինչ հասկացել է, ու վաղվա հանդիպումը միայն ծուղակ լինի…

Համաձայնվիր, հրամայեց գլխավորը:

-Ես համաձայն եմ,- ասեց Ռուզանը:

-Այդ դեպքում վաղը քեզ սպասում եմ իմ տանը, չէ լավ, ես քեզ կբերեմ իմ մեքենայով:-

-Շատ շնորհակալ եմ, բայց կարիք չկա, ես կգամ:

-Լավ, բայց եթե փոշմանես, ինձ զանգիր, համարս արդեն ունես:

-Եղավ:

Դրանից  հետո Ռուզանը դուրս եկավ բառից ու գնաց…

Մի քանի րոպեից նա զանգ ստացավ.

-Ես եմ, քո գլխավորը: Վաղը քեզ Ջեկը ժամը 18:00-ի սահմաններում կտանի Տիգրանի տուն: Ջեկը կլինի տաքսու վարորդը, հասկացա՞ր:

-Այո, ես կսպասեմ:

Անցավ գրեթե մեկ օր… Արդեն ժամանակն էր, որ Ռուզանը իջներ ներքեւ: Տաքսին նրան էր սպասում: Նա նստեց մեքենայի մեջ, որի վարորդը, ըստ պլանի, Ջեկն էր:

-Ռուզան, գախտնալսող սարքը միացրու արդեն:

-Եղավ,-ասեց նա ու միացրեց:

-Ուրեմն եթե զգում էս, որ պետք է ոստիկանության միջամտումը, անպայաման ասում ՄՈՒՏՔ բառը, դրանից հետո հատուկ նշանակային ջոկատը կմտնի տուն եւ քեզ վտանք չի սպառնում, իսկ եթե այդ բառից հետո զգում էս, որ այլեւս նրանք պետք չեն, ասում ես ԵԼՔ բառը:

-Պարզ է:

Քիչ անց նրանք տեղում էին: Ռուզանը թակեց դուռը:

-Ռուզա՞ն,- զարմացած հարցրեց Տիգրանը:

-Այո, ինչու՞ զարմացար:

-Ես չէի հավատում որ դու կգաս: Լավ անցիր ներս:

Սկսեցին զրուցել, երբ ինչ որ մեկը դռան մոտից ասեց.

-Տիգրան բոմբ…

-Ես միայնակ չեմ,-խոսքը ընդատելով այդ մարդու ասաց Տիգրանը:

-Օ՜, կներեք, ես չգիտեի,- մտնելով հյուրասենյակ ասեց այդ մարդը:

-Ծանոթացիր, իմ ընկերն է, Մհերը:

-Շատ հաճելի է, անունս Ռուզան է:

-Ինձ էլ է շատ հաճելի:

-Դուք այնտեղ բոմբ էի՞ք տեսել:

-Չէէ, ինչ բոմբ,-կմկմալով ասեց Մհերը,- ես կատակում էի:

-Հաաաաա:

-Ռուզան,- ասեց Տիգրանը,ճ- պայուսակումդ երեկ զենք էի տեսել, դա քո՞նն էր:

-Ի՞նչ զենք:

-Միայն չասես թէ չկար:

-Կար, բայց դա հանձնել եմ ոստիկանությանը, այն հանցագործինն էր, ընթացքում գցել էր պայուսակիս մեջ:

Դրանից հետո Տիգրանը լրջացավ, ապա մոտեցավ դարակներից մեկին եւ բացեց: Ռուզանին թվում է, թե Տիգրանը զենք է հանում այդտեղից, բայց հնարավոր է որ դա սխալ է, իսկ եթե ճիշտ եղավ…նա կմահանա…

-Մուտք,-ասեց Ռուզզանը այն բանից հետո, երբ Տիգրանը իր ձեռքը տարավ դարակի մեջ: Լսվեց պայթունի ձայն, մուտքի դուռը փշուր փշուր եղավ....ներս մտան ոստիկանության աշխատակիցները՝ զինված ու դիմակավորված:

-Չշարժվեք, ոտիկանությունն է: Ձեռքերդ վեր: 

Տիգրանը հանեց ձեռքերը վեր...սակայն ձեռքերի մեջ փոկրիկ տուփ էր, մինչ դեռ Ռուզանը կարծում էր որ զենք պիտի լիներ.

-Ելք,-կամաց ասեց Ռուզանը:

-Տղաներ, մենք սխալվել ենք, սա այն մարդը չի ում մենք փնտրում ենք,- ասեց մայորը, ով  գլխավորն էր: Մայորը ներեղություն հայտնեց ու հեռացավ:

-Փորձանք են,- թույլ ժպիտով ասեց Տիգրանը....

-Տիգրան ես դռան հարցով կզբաղվեմ,-ասեց Մհեր:

-Լավ....Ռուզան, ես քեզ նվեր ունեմ, ահա այն,- ձեռքի տուփը մոտիկացնելով նրան, ասեց Տիգրանը:

-Օ՜, շատ շնորհակալ եմ, իսկ դու գիտեի՞ր որ ես կգամ:

-Ոչ, ես այս նվերը միշտ պահել եմ այստեղ, դեռեւս 5 տարի առաջ....այն գնեցի, երբ սպանվեց իմ կինը...ու որոշեցի որ նվերը կտամ նրան, ով նման կլինի իմ կնոջը:

-Ինչպես, սպանե՞լ են....

-Դա կարեւոր չի....

-Լավ եթե չես ուզում մի ասա, խնդիր չկա........

-Արի մոռանանք, լա՞վ:

- Լավ :

Անցավ մեկ ժամ... Ռուզանը ձեռքը դրեց գրպանը, հանեց բջջայինը, սակայն դրա հետ մեկտեղ գաղտնալսող սարքը գցեց բազմոցի տակ...

-Տիգրան ես պետք է գնամ, ուշ է արդեն:

-Լավ, ես քեզ մինչեւ տուն կտանեմ:

-Կարիք չկա, ես կգնամ:

-Չէ, ինչպես քեզ միայնակ թողնեմ:

-Բայց.....

Այդ պահին գլխավոր շտաբից նրան հաղորդեցին, որ համաձայնվի Տիգրանի ասածի հետ:

-Լավ համաձայն եմ: 

-Դե գնացինք: 

Արդեն 20 րոպե էր, որ մեքենայով գնում էին, երբ տիգրանը մեքենան կանգնեցրեց: 

-Ես հիմա կգամ,- ասեց նա, ու հեռացավ:

Անցավ 5 րոպե:

-Օ, ոչ, այն Տիգրանն է, նրա ձեռքին........ նրա ձեռքին զենք է՞՞՞՞, թե ոչ.........

-Ռուզան մնա այդեղ,-հաղորդեցին կենտրոնական շտաբից:

Այդ մարդը մոտիկանում էր մեքենային, բայց կարծես դիմակով լիներ, եւ իրոք, կարծես ձեռքին զենք լիներ....անցան վայրկյաններ ու....

- Կենտրոն,- ասեց Ռուզանը,- սա հանցագործ է հաստատ, ես պետք է փաղչեմ: 

Բայց....Տիգրանը բանալին իր հետ տարել էր: Այդ մարդը մոտեցավ մեքենային, կոտրեց ապակին ու զենքը պահելով Ռուզանի վրա ասեց.

-Դուրս անցիր մեքենայից, ու ինչքան փող ունես տուր ինձ:

-Դու դա չես ստանա, դե կրակիր:

Այդ ասելուց հետո Ռուզանը աչեքրը ձակեց....լսվեց ինչ որ ձայն: Ռուզանին թվաց թե նա արդեն մահացել է, բայց....աչքերը բացեց ու տեսավ....Տիգրանին:

-Տիգրա՞ն:

-Հանգստացիր Ռուզան, դա ես չէի, հանցագործը հիմա իմ ոտքերի տակ է:

- Շնորհակալ եմ որ փրկեցիր իմ կյանքը, բայց հիմա շտապ պետք է ոստիկաններին կանչել: 

- Կարիք չկա, նրանք արդեն քո հետեւն են:

Ռուզանը նայեց հետ ու տեսավ, որ իրենց  են մոտիկանում ճանապարհային ոստիկանի մեքենա: 

-Կանգնեք,-բղավեց Ռուզանը,ապա բացատրելով տեղի ունեցածը, նրանց տարան ոստիկանություն՝ մանրամասների համար:

-Տիգրան,-ասում է քննիչը,- այդ որտե էիր գնացել:

-Խանութ:

-Եւ ինչի՞ համար:

-Մաստակ էր պետք:

-Գնեցի՞ր:

-Ոչ:

-Ինչու՞:

-Մինչ խանութ հասնելը նկատեցի որ մեկը մեքենայիս մոտ է:

-Եւ եթե դու մեջկանց էիր մեքենայից, ոնց զգացի՞ր:

-Ուղղակի պատահմաբ պտտվեցի ու տեսա:

-Դու եթե կանգնեիր մի փոքր հեռու, ապա կլինեիր խանութին բավականին մոտիկ:

-Օ, չգիտեի, շնորհակալ եմ որ ասեցիք:

-Ինչու չկանգնեցիր ավելի մոտիկ:

-Ասեցի չգիտեմ, չեք հասկանու՞մ:

-Ավելի շատ եմ հասկանում, դրա համար էլ այդ հարցը կրկին տվեցի, հնարավոր չի չիմանայիր դրա մասին:

-Անհնարինը հնարավոր է:

-Գեղեցիկ պատասխան էր, բայց դու ոստիկանությունում էս, ու պետք չի գեղեցիք ու փիլիսոփայական պատասխաններ տաս:

-Լսեք ի՞նչ եք ուզում, ինչու՞ եք կոդերով խոսում, դե ասեք ինչ որ մտածում եք:

-Ասեմ....ՄԵնք կասկածներ ունենք որ այդ ամենը պլանավորված է եղել հենց քո կողմից.....

Լռություն էր.

-Շարքային Սիմոնյան, տար նրան:

-Լսում եմ:

Քիչ անց Ռուզանին բաց թողեցին, իսկ Տիգրանին ոչ: 

-Ռուզան,- հաղորդեցին գլխավոր շտաբից,-շտապ արի մեր գաղտնի վայրը:

-Եղավ:

Րոպեներ անց նա այդեղ էր: Այդեղ էին նաեւ բոլոր այն մարդիկ, ովքեր այս գործի հետ կապ ունեին:

-Ուրեմն պարզ է դարձել, որ Տիգրանը քեզ այս ամենի միջոցով փորձել է, եթե դու հեռանայի, կամ կրակեիր, կամ միջնորդեին ոստիկանները, ապա քեզ կբացահայտեր նա, սակայն չկարողացավ, այժմ նա քեզ չի կասկածում որպես գաղտնի գործակալ: Իսկ քո գաղտնալսող սարքի շնորհիվ պարզ դարձավ,որ Մհերը ահաբեկիչների գլխավորն է, այնպես որ....կա 2 պլան, առաջինի համաձայն մենք Տիգրանին ու Մհերին ձերբակալում ենք, ու փորձում մանրամասներ իմանալ, այդ դեպքում ամեն ինչ արդեն բացահայտվում է: Այսինքն նրանք կիմանան քո գաղտնի գործակալ լինելու մասին: Սակայն հնարավոր է, որ մեզ մոտ ամեն ինչ ձախողվի... 2-րդի համաձայն ամեն ինչ մնում է այսպես, դու փորձում էս իմանալ ավելին, սակայն այս դեպքում կարող է մենք ուշացնենք.......... 

-Դե ինչ, սկսեք քվեարկելը, որ պլանով շարժվենք:

Մի քանի րոպեից քվեարկությունը ավարտվեց եւ մեծամասնությունը քվեարկեց երկրորդ պլանի համար: 

-Այդ դեպքում,-ասեց մայորը,ով այս ամենի գլխավորն է,- Ռուզանը կշարունակի տեղեկություններ հավաքել, իսկ մենք ավելի լավ կհետապնդենք Մհերին ու Տիգրանին: Դեռ մի գնացեք, այժմ պետք է իմանանք թե ինչ վիճակում է գտնվում Տիգրանը, արդյո՞ք ոստիկանները նրան բաց կթողնեն: Այժմ ես կզանգեմ քննիչին,- ասելով այդ ամենը, նա հանեց բջջայինը ու զանգահարեց քննիչին: Մի քանի վայրկյանից քննիչը վերցրեց:

-Պարոն քննիչ Սարգսյան, ձեզ անհանգստացնում է Մխիթարյանը, ազգային անվտանգության մայորներից: Քիչ առաջ այդտեղ Տիգրանին էիք բերել, խնդրում եմ ասեք, թե երբ բաց կթողնեք:

-Պարոն Մխիթարյան,-կմկմալով ասում է քննիչը,- Տիգրանը ոստիկանությունից փախել է:

-Գրողը տանիիիիի: Սարգսյան, սա պետական գաղտնիք է, ոչ ոքի չասեք որ մենք հետաքրքրվել ենք Տիգրանով, հակառակ դեպքում դուք կպատժվեք օրենքի ողջ խստությամբ:

- Ես ոչ ոքի չեմ ասի:

Այդ ասելուց հետո մայորը բջջայնը անջատեց ու նայելով աշխատակիցներին ասեց.

-ՄԵնք պետք է արագ գործենք, քանի որ եթե ոստիկանությունը նրան ձերբակալի, մեր ողջ պլանը կտապալվի:     

Ռուզան, առավոտյան կգնաս Տիգրանի տուն, մի բան կփորձես ճշտել, տղաներ, սկսեք փնտրել Տիգրանին...

Առավոտ էր...Ռուզանը արդեն Տիգրանի դռան դիմաց էր: Թակեց դուռը եւ....լսեց ինչ որ ձայներ՝ տնից: Ինչ որ մեկը մոտենում  էր դռանը: Դուռը բացեց....Մհերը:

-Մհե՞ր: Տիգրանը այստե՞ղ է:

-Ոչ, Տիգրանը քաղաքից դուրս է, գործեր ունի, արի ներս:

-Կներես բայց շտապում եմ, ուղղակի ուզում էի տեսնել Տիգրանը ինչպես է: 

- Նա շատ լավ է, երեկ նրան բաց թողեցին.... 

-Իսկ ե՞րբ կգա:

- Չիտեմ, որ կգա քեզ կզանգահարի:

-ԼԱվ: 

Դրանից հետո Ռուզանը հեռացավ:

-Տղաներ պատրաստվեք, նա դուրս է գալիս, հետեւեք նրան,-ասեց Մհերը:

-Ընդունված է:

Ռուզանը նստեց տաքսի, եւ ուղեւորվում էր տուն: Իսկ տաքսու հետեւից էր գալիս ինչ որ մեքենա: 

-Ջեկ,-ասեց Ռուզանը, ով տաքսու վարորդն էր, բայց իրականում գաղտնի գործակալ էր, նա ապահով էր Ռուզանի անվտանգությունը ճանապարհին,- կարծես մեզ հետեւում են: 

-Ես նկատել եմ, ուղղակի սպասիր մի քիչ: Կենտրոն մեզ հետեւում են, ինչ անեմ, բերեմ այդ մարդկանց ձեր մո՞տ, որպեսի դուք տվյալներ ստանանք նրանցից, թե՞ շարունակեմ ճանապարհը:

-Ոչ, շարունակեք ճանապարհը,- հաղորդեցին կենտրոնական շտաբից:

-Եղավ, ընդունված է:

Քիչ անց նրանք հասան բնակարանի մոտ, Ռուզանը դուրս եկավ մեքենայից ու մտավ շենք: Տարօրինակ ոչինչ չկար...

-Շեֆ,- հաղորդեցին Մհերին, կարծես տարօրինակ ոչինչ չկա, նա սովարական մարդ է:

-Լավ, վերադարձեք:

--------------------------------------------------------------------------------------

Հայաստանի գյուղերից մեկում

 --------------------------------------------------------------------------------------

-Զենքերը արդեն պատրաստ են, մնում է որոշեք ժամը, օրը....

-Տիգրան, իսկ այդ օրը ո՞վ է որոշելու:

-Երեւի թե Մհերը, մենք կզանգենք նրան, կպայմանավորվենք, ու կանցնենք մեր գործին: Լավ, այժմ ասեք, թե ինչ զենքեր կան մեզ մոտ:

- 10հատ  Ավտոմատ Կալաշնիկով, 5հատ Մ 16, 4 հատ հակատանկային՝ ավելի կոնկրետ ՌՊԳ զենքը: Մոռացա նշեմ նաեւ մեր 2 սնիպերները:

-Լավ, փաստորեն բոլորը կան: Եւ այսպես, ըստ մեր պլանի, առաջինը կմտնի Սուրենը: Լինես մեծ ճամպրուկով, որի մեջ կլինի ՌՊԳ-զենքը: Հետո կմտնի Լեււոնը, ում մեծ ճամպրուկում կլինեն ավտոմատները, ապա կմտնենն մնացածը: Առաջինը կկրակի Սուրենը: Հակատանկային զենքով երբ կրակես ցանկացած տեղ, կսկսվի խուճապ, ապա մեր մարդիկ Լեւոնի ճամպրումկից կհանեն ավտոմատները ու կսկսեն կրակել: Սնայպերներ, դուք կդիրքավորվեք անկյունային մասերում:

-Պարզ է....

--------------------------------------------------------------------------------------

Երեւան

--------------------------------------------------------------------------------------

-Շտապ կապնվեք մեր ջոկատի հետ, քիչ առաջ Մհերին Տիգրանն էր զանգահարել, դրա միջոցով մենք իմացանք նրա տեղը: Արագացրեք շտապեեեք,-բղավում էր մայորը:

Քիչ անց զորքերը պատրաստ էին, բավականաչափ լավ զինված.....ՑԱվոք ազգային անվտանգությունը չէր կարողացել շուտ լսել Մհերի ու Տիգրանի խոսակցությունը, յակառակ դեպքում ամեն ինչ այլ կերպ կանեին:

-Մայոր, որն է քո նպատակը, ինչու ենք գնում այնտեղ:

- Որպեսի բերենք մեր մոտ, այլ ոչ թե տանենք ոստիկանություն: Կբերենք ու բաց կթողնենք: Ու մեր պլանը կշարունակվի: 

-Հասկանալի է: 

Շուտով մայորը ինչ որ զանգ ստացավ: Նրա գործընկերն էր զանգահարել....

-Այո:

-Մհեր, տխուր լուր կա սելու:

-Լսում եմ:

-Մհեր, այս գործում նեռարված 3 գաղտնի աշխատակիցներ սպանվել են: Մենք կարծում ենք որ սա Մհերի կամ Տիգրանի ձեռքի գործը չի, այլ արել են ուրիշ մարդիկ....  Քիչ առաջ Ռուզանը զանգ էր ստացել, Մեհրը կանչում էր նրան իր տուն, ինչ ասեմ, գնա՞, թե՞ չէ:

Պատասխանում եք միայն կանաչ տառերով գրված հարցին:

Եթե սխալներ կան կներեքԻնտերակտիվ պոստ 3 -- վերջին մաս - ինտերակտիվ, պատմություն, հետաքրքիր : Պատկանում է  SideWays Extra Technologies [SET]-ին:


Ինտերակտիվ պոստ 3 --- Վերջին մաս

-Ասեք թող գնա:

-Լավ:

Քիչ անց Մխիթարյանը տեղում էր:

-Տղաներ, կոտրեք դուռը, ձերբակալեք Մհերին, հանկարծ չսպանեք:

Դուռը կոտրեցին, ապա ներս մտան, բայց ներսում ոչ ոք չկար: Մի քանի րոպեից մեկը ասեց:

-Պարոն մայոր, այստեղ հակատանկային զենքի հրթիռից է մնացել:

-Գրողը տանի.....

---Երեւան----

Ռուզանը հասավ այն վայրը, որտեղ որ Մհերը կանչել էր: Թակեց դուռը: Բացեց անծանոթ ինչ որ մեկը, ապա ասեց, որ Մհերը տանն է, կարող է ներս գալ: Երբ Ռուզնաը մտավ տուն, այդ մարդը դուռը փակեց ապա ասեց որ Մհերը սենյակում է: Ռուզանը մոտեցավ դռանը...

-Ձեռքերդ հանի վեր ու պտտվի:

-Մուտք,-ասեց Ռուզանը: Դրանից հետո լսվեց կրակոցի ձայն....այդ մարդը կրակեց Ռուզանի վրա: Ընդամենը վայրկյաններ անց ոստիկանությունը կտուրից պարաններով իջան այդ տունը: Դուռը կոտրելով մտան մյուս ոստիկանները:

-Զենքդ գցիր, ոստիկանությունն է:

Այդ մարդը զենքը գցեց: Ոստիկաններից մեկը մոտեցավ Ռուզանին.

-Նա դեռ կենդանի է պարոն մայոր:

-Տար նրան հիվանդանոց:

-Լսում եմ:

-Իսկ դուք տղաներ, նրան տարեք մեքենան:

Մի քանի րոպեից այդ մարդը խոստովանեց, որ Մհերը ու Տիգրանը, ահաբեկչական խմբով գնում են օդանավակայան:

-Շտապ տեղեկացրեք Մխիթարյանին այս ամենի մասին:

----------------------------------------------------------------------------------------------------

Մինչ ոստիկանությունը կհասներ տեղ, ահաբեկիչները արդեն օդանավակայանում են: 

-Տղաներ,-ասեց Տիգրանը, սկսեք հանել զենքերը ու կրակեք: Իսկ Արմենին ասեք որ հակատանկային զենքով վերազնի ինքնաթիռը:

Ահաբեկիչները հանեցին զենքերը, ապա սկսեցին կրակել աջ ու ձախ: ՏԵղի ոստիկանությունը սկսեց կրակել նրանց վրա, բայց ահաբեկիչները ավելի լավ էին զինված: Խուճապ ստեղծվեց: Մարդիկ իրար հրում էին, փորձում էին փաղչել:Դպուկահարները կրակում էին ոստիկաններին.... Արմենը արդեն նշան էր պահել, պատրաստվում էր կրակել: Կրակեց.....բայց այս անգամ այն ծուռ գնաց: 

-Ոչինչ, ես կվերացնեմ,-կամաց ասեց նա:

Հերթական անգամ փորձում էր կրակել, բայց....Մայոր Մխիթարյանը արեն տեղում էր իր զորքի հետ: Ոստիկանության դիպուկահարը կրակեց ուղիղ Արմենի գլխին: Նա ընկավ.... Ընկնելուց առաջ կրակեց: Բայց հրթիռը հարվածեց պատին.... Պատը քանդվեց ու այդ կտորները ընկան նրա դիակի վրա: 

Լսվում էին կրակոցի ձայներ: Արդեն անցել էր 20 րոպե, բայց կրակոցները շարունակվում էին: Որոշվեց օդանավակայան հատուկ մուտքով տանկ բերել: Բայց շուտով դրա կարիքը չզգացվեց: Կրակոցները քչանում էին: Եւս 5 րոպե անց ահաբեկիչներից մնացին 3 հոգի՝ դիմակներով: Երկու կողմից էլ կային զոհեր: Բարեբախտաբար ահաբեկիչները չէին կարողացել սպանել անմեղ մարդկանց: 

-Դե, զենքերը գցեք: 

-Ոչ մի դեպքում, ասեց այդ երեքից մեկը: Ես չեմ գցի:

Դրանից հոետ դիպուկահարը վերացրեց նրան:

-Դու՞ք ինչ կասեք:

-Ես վայր եմ դնում,-ասեց մեկը, ապա զենքը վայր դրեց: Հետո կամաց հանեց դիմակը....Մհերն էր:

-Հիմար,-կամաց ասեց մայորը, ապա հրամայեց վերացնել նրան: Ոստիականներից մեկը վերցրեց գետին ընկաց հակատանկային զենքը, իբրեւ այն հեռեւ պետք է տաներ, ապա գնաց հեռու: Լիցքավորեց այդ զենքը, ապա նշան պահեց: Մհերը դա չէր տեսել: Լսվեց ուժեղ ձայն: Հրթիտը մեծ արագությամբ վերացրեց Մհերին: Նա ուղղակի կտոր-կտոր եղավ: 

-Հասնում էր,- ասեց մայորը, ապա նայելով մյոսւ ահաբեկչին՝ ասեց,- դե, ի՞նչ ես որոշել:

-Դեռ մի սպանեք ինձ, ես ասելու բան ունեմ: Հա հենց դուք էիք, դուք որ սպանեցիք իմ կնոջը, նրան համարելով հանցագործ: Հենց այստեղ, օդանավակայանում սխալմամբ կրակեցիք նրա վրա, դժբախտացրեցիք ինձ, ու ես վրեժ եմ լուծում, այո, վրեժ.....

Այդ ասելուց հետո նա հանեց դիմակը: Այո, Տիգրանն էր: 

-Դե սպանեք, ես սպասում եմ:

-Ու կսպանենք:

-Սպասեք,-ասեց ինչ որ մեկը: Բայց այդ  մրադը Ռուզանն էր,- մայոր, ձերբակալեք նրան ցմահ, միայն մի սպանեք:

Դրանից հետո Տիգրանը հանեց ատրճանակը ու պահեց իր գլխին: 

-Ես ինքնասպան կլինեմ, ես այստեղից ողջ դուրս չեմ գա:

-Դիպուկահարներ կրակեք նրա թեւին,- ասեց ռուզանը, բայց կրակոց չկար,- դիպուկահարներ արագացրեք:

Կրակոցի ձայն լսվեց: Տիգրանը մահացավ..............

-Սա էր մեր առաջադրանքը, իսկ դու՝ Ռուզան, ազգային անվտանգության գախտնի մարդ էիր,քեզ սովորացրել են նվիրվել ու միանգամից դավաճանել....դու էս դա ընտրել, ահնպես որ մեղադրել ինձ՝ անիմաստ է: Նա պատրաստվում էր վերացնել մի ինքնաթիռ, որոնց մեջ 100-ից ավելի մարդ կար, որոնց մեջ կային նաեւ երեխաներ.......Դե ինչ մեզ հանձնարարված աշխատանքը ավարտվեց......

Դե ի՞նչ, ձեզ դուր եկա՞վ:

SideWays Extra Technologies [SET] CopyRight 2012

8

37

909

  • -L ) EsAyAn ...)
    2012-08-28 18:21:30
    (լավ) (լավ) (լավ)
  • (ړײ)MaDrIdIsTa(ړײ)
    2012-08-28 18:22:04
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Վայ մամա ջան (վայքո) ...........էս էն <<սերիալ>>-ի վերջին մասնա հա՞ :D ........էսքան երկա՞ր (:| .................................. :) (ծաղիկ)
    • SideWaysET Vice President
      2012-08-28 20:47:39
      ԴԵ ոչ միայն վերջին, բոլոր մասերը իրար հետ, իսկ վերջում գրված ա, ինտերակտիվ պոստ 3- վերջին մաս, այ էտ ա վերջը :)
  • Knarik
    2012-08-28 19:49:00
    Վարդ ջան չկարդացի ամբողջությամբ,բայց չեմ կասկածում,որ լավնա (լավ) :) :)
    • SideWaysET Vice President
      2012-08-28 20:46:58
      Բայց ամբողջությամբ պետք չէր կարդալ, միայն ինտերակտիվ պոստ 3- վերջին մասից :)
      • Knarik
        2012-08-28 20:55:58
        Վաայ չէի էլ նկատել (ախ) :D :D ......Բայց էդ բան չփոխեց, կկարդամ ;) :D :D
      • SideWaysET Vice President
        2012-08-28 20:57:45
        Ախր գրել եեեեեմ :'( :D :D :D :D ՄԵրսի :) (ծաղիկ)
      • Knarik
        2012-08-28 20:59:47
        Հա ուշադիր չեմ եղել,լրջով (ծաղիկ) :D :D ....Խնդրեմ :)
      • SideWaysET Vice President
        2012-08-28 23:07:10
        Լավ լավ :) :) (ծաղիկ) (ծաղիկ) ]:) ]:) Էսօր բարի եմ չէ՞ ]:) ]:) ]:)
      • Knarik
        2012-08-29 09:17:30
        O:) :D :D .......Հա,մնունա,որ էսօր էլ տենց լինես (ծաղիկ) :D :D :D
      • Knarik
        2012-08-29 09:17:47
        ...մնումա...
      • SideWaysET Vice President
        2012-08-29 19:30:59
        Դե էսօր էլ եմ տենց, ասեցի չէ՞ այս ամենից ես հոգնել եմ :) :( :D :D :D
      • Knarik
        2012-08-29 21:44:15
        Դու միշտ ես տենց (ծաղիկ) O:) :D :D .......Վաաաայ հոգնաածծծծծծծծ (դեմք) ]:) ]:) ]:)
      • SideWaysET Vice President
        2012-08-29 22:55:47
        Հա՞ (ուռա) ]:) ]:) ]:) ]:) է, բայց էտ երկու տողի մեջ լիքը բան կա իրականում, նենց չի որ կարդացել եմ ու գրում եմ :)
      • Knarik
        2012-08-29 22:58:49
        Հա (ուռա) :D :D :D :D ........Բա կարողա՞ դու ես հորինել (:| :D :D :D .......Լավ էլ մի ;) :)
      • SideWaysET Vice President
        2012-08-29 23:03:01
        Մերսի :) Դու էլ (լավ) Չէ, բայց շատ հարազատ բառեր կան մեջը (լավ) (լավ) Լավ էլ մի :O ինչ պատասխանեմ դրան՞՞՞՞ :@ (դեմք) ]:) ]:) ]:) ]:) ]:)
      • Knarik
        2012-08-29 23:08:51
        Մերսի,դու էլ (ծաղիկ) :D :D ..........Գիտեեմ (լավ) ...........Ուղեղդ խոտի տուր լա,ո՞նց եմ սովորեցրել ;) :D :D
      • SideWaysET Vice President
        2012-08-29 23:13:22
        Մերսի շատ, դու էլ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :D :D :D :D էէէէ, որ ասում եմ.....չկա, էլ հավես չկա, մի հատ էլ ասեմ, այս ամենից ես հոգնել եմ :) :) :) :) ]:) ]:)
      • Knarik
        2012-08-29 23:17:45
        Լավ,կարևորը ,որ դու գիտես՝ դու էլ,ես էլ (ծաղիկ) :D :D :D .......Օֆֆֆֆֆ :( :D :D
      • SideWaysET Vice President
        2012-08-29 23:21:49
        Դու էլ տենց գիտես չէ՞ :) ]:) ]:) ]:) ]:) Օֆֆ-ը որն ա, տես մեր խոսակցությունը ինչ կարճ կանգնեց որտեւ ... ...... .. ...... .. :) ԴԵ կետերը համապատասխանում ա տառերի քանակին ;) :D :D :D :D
      • Knarik
        2012-08-29 23:26:04
        Ըհըն O:) :D ...........Սրանից կարճ էլա եղել :D ....Բայց ինչ-որ չի համապատասխանում (:| :D :D :D
      • SideWaysET Vice President
        2012-08-29 23:29:25
        (լավ) (լավ) հա էտ վախտ երեւի բան չի եղել ասելու, հիմա կարայի լավ երկարացնեի :D :D :D :D դու ինչ էս դնում՞՞՞՞՞՞ :O :D :D :D
      • Knarik
        2012-08-29 23:32:28
        Բայց էդ էլ անում ես (ծաղիկ) :D :D :D ........Ես փորձում եմ Սևակի բառերը տեղադրեմ,չի ստացվում (:| :D :D
      • SideWaysET Vice President
        2012-08-30 14:02:31
        չէ հիմա լավ չեմ երկարացնում ]:) ]:) ]:) ինչ բառեր էս դնում, ես անում եմ ստացվում ա ]:)
      • Knarik
        2012-08-30 15:15:18
        Հա լավ,արդեն շատ ես երկարացնում :@ :D :D :D ..........Ի,դու գիտես :)
      • SideWaysET Vice President
        2012-08-30 15:57:17
        Կռիվ չեմ անի, մի կողմ կդնեմ ու վերջ (լավ) ]:) Ես գիտեմ, բա դու՞ (:| ]:) ]:)
      • Knarik
        2012-08-30 20:27:03
        Ապրես,խելոք ես (գինի) :D :D :D .......Քեզնից շուտ :P :P :D
      • SideWaysET Vice President
        2012-10-20 17:48:01
        Վայ, ստեղ հլը չենք վերջացրել՞ :D :D :D :D :D :D Ինչ մասին էր խոսքը ՞ (:| :D :D :D
      • Knarik
        2012-10-20 22:33:39
        Էս որտեղի՞ց գտար (վայքո) :D :D :D բան չեմ հիշում (:| :D :D :D
  • Happy birthday Michael
    2012-08-29 06:33:04
    (լավ) (լավ) (լավ)
  • ✰ԱՆԻ✰
    2012-09-03 14:50:40
    շատ լավն էր ապրես (բռավո) (բռավո) (բռավո)
    • SideWaysET Vice President
      2012-10-20 17:47:17
      Կներես որ շաաաաաատ ուշ տեսա կոմենտդ, մերսիիիիիիիիի (խոնարհվել) :) :) :) :)
      • ✰ԱՆԻ✰
        2012-10-20 17:48:31
        :) ոչինչ ես էլ էի ուշ թողել, կաևորն էդ չի O:)