Copy SMS

Ինչպես ենք տեսնում այս աշխարհը…

Կազմողն է ՝ Հրաչյա Ամիրյան

Ինձ շատ դուր եկավ,և որոշեցի ձեզ էլ ներկայացնեմ...


Ինչպես ենք տեսնում  այս աշխարհը… - կյանք , Մտքեր


Մի անգամ աշակերտն իր ուսուցչին հարցրեց.
— Ուսուցի՛չ, շրջապատող աշխարհը մարդուն բարի՞ք է բերում, թե՞ դժբախտություն:
— Ավելի լավ է՝ ես քեզ պատմություն պատմեմ,— պատասխանեց ուսուցիչը:


Շատ ու շատ վաղուց, երբ ժամանակը դեռ նոր էր սկսվում, իսկ աստղերը երկնքում սփռված լեռնային բյուրեղապակու փշուրներ էին, մեծ ու շատ իմաստուն մի թագավոր էր ապրում, և նա որոշեց հրաշքներով լեցուն մի պալատ կառուցել:

Եվ այդ պալատում նա մի դահլիճ կառուցեց, որի բոլոր պատերին, հատակին ու առաստաղին հայելիներ էին փակցված: Իսկ պատերն այնպես էին սարքել, որ եթե ինչ–որ մեկը ձայն տար. «Ո՞վ կա այստեղ», ապա տեղնուտեղը կլսեր. «Ո՞վ կա այստեղ», «Ո՞վ կա այստեղ», «Ո՞վ կա այստեղ»:

Մի անգամ պատահաբար մի շուն մտավ այդ դահլիճը: Եվ նրան տեղնուտեղը շների ոհմակ շրջա-պատեց՝ ձախից, աջից, առջևից ու հետևից, և նույնիսկ վերևից ու ներքևից շներ էին: Շներն ամենուր էին, և նրանք իրենց այնպես էին պահում, ինչպես և վայել է շներին՝ վազում էին, ցատկում էին ու պոչերը թափահարում. նրանք բոլորը զբաղվում էին իրենց գործով և ապրում էին իրենց կյանքով, բայց հենց որ նա կանգ առավ, շուրջը նայեց ու հայացք ձգեց նրանց վրա, բոլոր շները նույնպես կանգ առան ու նրան նայեցին:

17

8

1635

  • Rik Ars ♥
    2012-08-29 19:28:50
    բայց չգիտես ինչի ինձ թվումա էս շարունակություն պետքա ունենա
    • Rik Ars ♥
      2012-08-29 19:32:08
      հա մեկել չեն ասել 3 ույու 4 ու ժամանակը սկսելա,, ժամանակը միշտ եղելա, կա ու կլինի...իսկ փոստտ լավն էր (ծաղիկ)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-08-29 21:32:10
        Գիտեմ այդպես չէ,բայց պատմություն է,իսկ ընդհանրապես շնորհակալ եմ մեկնաբանությունների համար,և գրառմանս կողքով անտարբեր չանցնելու համար O:) O:) O:) O:)
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-08-29 21:31:05
      չԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ :) ՙՈՒՄ ՑՈՒՅՑ ԵՄ ՏՎԵԼ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙՙՙ,ԱՌԱԿԸՙ, ԲՈԼՈՐԸ ՄՏԱԾԵԼ ԵՆՙ,ԹԵ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ :) :) :) ՙԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԷՙ O:) O:) ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՅՍ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է (լավ) (լավ) (լավ)
  • Miss Devil
    2012-08-29 19:32:00
    էս կյանքում էնքան լաաաաաաավ բաներ կան, ուրախացեք քանի ունեք դրա հնարավորությունը :) :) :) :) :) :) :) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
  • Kolya
    2012-10-14 08:26:00
    Շատ լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ)