Copy SMS

Կոմիտասի երգը

Կոմիտասի երգը - պատմություն, Կոմիտաս, երգ


Մի խումբ զբոսաշրջիկ` ճապոնացիներ եկել էին Հայաստան: Նրանք ֆիլմ նկարահանեցին Արարատի մասին: Զբոսաշրջիկները վերադարձան իրենց հայրենք, սակայն երեք զբոսաշրջիկ իմացան իմ եղբոր մասին և ցանկացան գալ և տեսնել նրա արվեստանոցը: Եղբայրս հայտնի նկարիչ էր նաև պատրաստում էր արձանիկներ: Նրանք չէին ցանկանում հեռանալ Հայաստանից առանց որևէ հուշի, նրանք եկան արվեստանոց, տեսան հավանեցին` եղբորս գործերը և ցանկացան գնել բոլորը: Եղբայրս ասաց,  որ թող վերցնեն բոլորը միայն այս մեկը չի վաճառվում նրանք հարցնում էին թե ինչու: Ախր ոնց բացատրեինք, որ սա նրանց համար սովորական հուշ է, իսկ մեր համար դա մեր պատմությունն է, նրանց համար դա սովորական երաժշտություն է, իսկ մեր համար դա շատ կարևոր է, ինչպես բացատրել թե ով է Կոմիտասը, ով եղել հայ ժողովրդի համար: Նրանք թարգմանչին ասացեին որպիսին նրանց թարգմանի, որ Կոմիտասը տեսնելով դաժան իր ժողովրդին ինչպես են գազանի պես սպանել նա խոլագառվել է և հենց այդ արձանիկը խելագառված Կամիտասն է: Ճապոնացիները հանգիստ լսում էին թարգմանչին, ափսոսանքով մոտեցան արձանիկին սկսեցին լսել Կոմիտասին, ապա սկսեցին երգել Կամիտասի երգը: Նրանք չէին զգում թե ինչ են երգում, բայց երգում էին: Ես ու եղբայրս զարմացանք` տեսնելով որ նրանք երգում են Մեծն երգահան Կոմիտասի երգը: Եղբայրս մոտենալով երեք զբոսաշրջիկներին` ասաց.


-Այս արձանիկը իրոք չի վաճառվում: Բայց ես այն ձեզ վիրում եմ քանի որն դուք գիտեք մեծն Կոմիտասի երգը:


Նա վերցրեց արձանիկը և փոխանցեց նրանց:

15

49

1971