Copy SMS

Գդալը


Գդալը - գդալ, հետաքրքիր, պատմություն


-Ինչ է սա?,-հարցրեցին նրանք:

 Ուսուցչուհին հետաքրքրությամբ նայեց ժանգով պատված մետաղե իրին:

-Գդալ,-պատասխանեց նա:-Որտեղ եք դուք այն գտել?

-Քարերի արանքում: Իսկ ինչ է նշանակում "գդալ" ?

-Սա մի իր է, որով մարդիկ օգտագործում էին ուտելու ժամանակ: Գդալի օգնությամբ նրանք վերցնում էին ուտելիքը և դնում բերանը:

 Փոքրիկները հավաքվեցին ուսուցչուհու շուրջը, հետաքրքրութամբ լսելով նրա բացատրությունները:

-Քանի տարեկան կլինի այսպիսի գդալը?,-հարցրեցին նրանք:

-Երկուհարյուրից ոչ պակաս: Հենց այդ ժամանակ ամենավերջին մարդիկ հառացան Յուպիտերից, և մենք մնացինք մենակ:

-Իսկ ինչու մարդիկ մեզնից հեռացան?

-Մեր մոլորակում նրանց համար շատ դժվար էր ապրել: Նրանք կարող էին ապրել միայն սկաֆանդրներում:

 Սրանով ուսուցչուհին ցանկանում էր ավարտել խոսակցությունը, սակայն փոքրիկները չթողեցին: Նրանք սկսեցին նրա վրա թափել հարցերի մի ամբողջ կույտ.

-Ինչու մարդիկ թռչեցին այստեղ?

-Իսկ ինչ էին անում նրանք այստեղ?

-Որքան ժամանակ նրանք այստեղ մնացին?

 Ստիպված ուսուցչուհին սկսեց պատմել ամեն ինչ ամենասկզբից:

-Մարդիկ Յուպիտերում գտան իրենց պետքական նյութեր: Նրանք դրանք հանում էին և ուղարկում Երկիր: Բայց մարդիկ իրենք-իրենց ոչինչ չէին կարող անել: Նրանց օգնում էին ռոբոտները: Հետո մարդիկ Երկրում սկսեցին ստանալ այն նյութերը, որոնք ստանում էին այստեղ: Նրանք մեզ թողեցին և վերադարձան Երկիր:

-Դե, իսկ հետո?

-Ինքներդ գիտեք: Մենք չմահացանք, և սովորեցինք բազմանալ, դարձանք էլ ավելի յուրահատուկ: Դե, մենք պետք է գնանք:

 Թարթելով իրենց գույնզգույն լամպերը երեխաները շարժվեցին լցակայան: Քարերի արանքում մնաց միայն ժանգոտ գդալը, որը հիշում էր դեռ այն ժամանակները, երբ մարդիկ ապրում էին հեռավոր Յուպիտերում:

Ս. Վայնֆելդու©

Հ.Գ. Խնդրում եմ գնահատեք իմ աշխատանքը. ես այս պատմությունը թարգմանել եմԳդալը - գդալ, հետաքրքիր, պատմություն:

10

17

1209

  • A R A Q S Y A
    2012-09-14 17:16:16
    (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • MAR JAN♥♥
    2012-09-14 17:24:38
    :) :) :) :) :) :)
  • 2012-09-14 17:31:05
    Լավն էր, Գնահատեցի Ինքնուրույն աշխատանքդ..... ետ աշխատանքների գիտես ինչնա վատը, որ տանջվում ես, ու շատ քչեչն են կարդում,,,,,, դրա համար ես էլ տենց բաներ չեմ անում O:)
    • Кот в сапогах
      2012-09-14 17:32:33
      ճիշտ էս (ծաղիկ) բայց ցավալի է, որ մարդկանց աշխատանքը գնահատում են մի քանի հոգի (դեմք)
      • 2012-09-14 17:34:08
        Այդ առումով համակարծիք եմ,,,, ես իմ էջում ունեմ նենց գրառումներ որ եթե կարդան հաստատ շատ բան կսովորեն,,,,, բայց մեկ -մեկ ուղղղակի 10 են դնում ու 2 հատ (լավ) սմայլ .... վատա
      • Кот в сапогах
        2012-09-14 17:34:34
        ըհը :(
      • 2012-09-14 17:42:44
        Լավ,,,, Չասեցի որ նեղվես...... Կարևորը դու գիտես քո աշխատանքի գնահատականը :)
      • Кот в сапогах
        2012-09-14 17:44:36
        :) :) :) :)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lian
    2012-09-14 18:06:28
    ապրես դու,,,,ես գնահատում եմ սենց աշխատանքները (լավ) (ծաղիկ)
  • -L ) EsAyAn ...)
    2012-10-02 16:54:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • -L ) EsAyAn ...)
    2012-10-02 16:54:58
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)