Դիպլոմի հարաբերական բնույթը!!
Երկարատև դադարից հետո...կրկին որոշեցի հիշել մեր հին քոփյուստանը...
Մի ժամանակ, երբ երեխաներին հարցնում էիր.«Ինչ ես ուզում դառնալ?»,-պատասխանը լինում էր, հիմնականում` զինվոր,ուսուցիչ կամ ոստիկան (ապարանցիների մոտ նաև զոհված ազատամարտիկ):Իսկ այժմ դպրոցում «միջակ» առաջադիմություն ունեցող երեխաները դիմում են կրկնուսույցի և հայրիկի օգնությամբ ընդունվում հանրապետության բուհերից որևէ մեկը:Մեր օրերում բոլորը ձգտում են դեպի իրավաբանություն, տնտեսագիտություն կամ միջազգայնագիտություն:Արդյունքում նրանք ձեռքի տակ ունենում են դիպլոմներ, բայց նրանց մեծամասնությունը կա'մ չեն ունենում աշխատանք, կ'ամ ունենում են աշխատանք, որը բացարձակ կապ չունի իրենց ուսման հետ:Վեևջապես գանք մի եզրահանգման, որ դպրոցում գրեթե ցածր առաջադիմություն ունեցող երեխաները չեն հասկանում, որ ավելի լավ է լինել հանրապետության լավագույն խոհարարներից, դարբիններից կամ գորգագործներից մեկը, քան ունենալ դիպլոմ և չունենալ աշխատանք:
Հ.Գ.Չնայած հիմա դիպլոմ կոչվածն էլ է հարաբերական բնույթ կրում:Մարդ կա 6-7 տարի սովորում ու վաստակում ա իրա դիպլոմը, բայց կան ենպիսինները ովքեր ուղղակի գնում են այն:
meline_avetisyan
2012-09-14 19:42:33meline_avetisyan
2012-09-14 19:47:05meline_avetisyan
2012-09-14 19:53:36meline_avetisyan
2012-09-14 20:02:13Մոնն
2012-09-14 19:57:33♥ Հեղափոխական Վարդանյան ♥
2012-09-14 20:01:37meline_avetisyan
2012-09-14 20:06:43