Copy SMS

Ներիր ինձ

 Ներիր ինձ - սեր, տխուր, բաժանում


Ու միգուցե դու երբեք էլ չկարողանաս ասել նրան այն ամենը, ինչը հավանաբար անընդհատ կրկնել ես քո մտքում` հեռվից հեռու հույս ունենալով, որ մի օր համարձակություն կունենաս նայել նրա աչքերի մեջ ու ասել բոլոր չասված բառերը, բառեր, որ բարձրաձայնվելու դեպքում նոր ճանապարհներ էին բացվելու քեզ համար: 
Իսկ երեկ… երեկ, երբ տարիներ անց դուք նորից հանդիպեցիք, կարծես թե աշխարհում ոչինչ չփոխվեց: Իսկ ինչ փոխվեց ձեր մ

եջ…. Ու այն պահին, երբ երկուսդ էլ աշխարհից վերացած նորից նայեցիք միմյանց նույն թախծոտ ու սպասումով լցված հայացքով, միգուցե երկուսդ էլ նույն հարցը կրկնեցիք մտքում <>: Ինչու՞: Մի՞թե սիրո համար կա մի ժամանակ, երբ ասում են ուշ է: Ախր դուք երկուսդ էլ նույն զգացումն ունեիք, թե կորցրել եք իրար հավերժ: 
Երբ կորցնում ես սերդ, ապա իմացիր, որ այն երբեք էլ չես գտնի, իսկ, եթե հանկարծ պատահի այնպես, որ մի օր հանդիպեք իրար, ուրեմն իմացեք, ոչինչ երբեք առաջվանը չի լինելու: Ու կապրեք միմյանցից հեռու, միմյանցից անջատ, միմյանցից բաժան: Դու` կոտրված սրտով ու մի երազով, որ նա դեռ կգա, նա` քեզնից հեռացած, բայց չմոռացած ու սաստիկ ցավով, որ մոռացված է: Իսկ ինչո՞ւ ես դու սպասում, որ նա գա, ինչո՞ւ դու չես գնում, ինչու չես գնում ու ասում, որ հանգամանքները, ոչ, որ կյանքը, ոչ, որ… պարզապես ասա, որ շնչել չի լինում, ասա, որ մտքերն այնքան սառն են, որ անկարող ես մտածել, ասա, որ սիրում ես: Վախենում ես... Վախենում ես սիրո՞ւց, թե՞ մերժված լինելուց: Լռում ես: Չես խոսում: Գնա, ու հավատա, որ երջանկությունը քո ձեռքերում է, գնա: 
Աշնանային խենթ արևը կարծես ավելի սառնություն էր բերում, օդը պաղ էր, փողոցները գրեթե դատարկ… ու քայլում ես դու, դու գնում ես լուռ, մտածկոտ ու քեզ ահա շեղեց երեխաների աղմուկը… Այգում նրանք վազվզում էին, խաղում, ծիծաղում… 
Ասում են` աշունը տխրությունն է, ես չեմ ընդունում, աշունը ցավն է, անանց ցավը, որն ավելին է քան այսօրվա տխրությունը: Աշունը դրոշմվում է հոգուդ վրա ամբողջ կյանքում, սրտիդ վրա` ստիպելով լացել: Ես այդպես էլ գիտեի, գիտեի, որ դուք նորից կհանդիպեք, բայց ի զարմանս ինձ…
-Բարև ....:
Ու արցունքի մի կաթիլ, որն արդեն խորհրդանշում էր ժամանակը: 
-Բարև ....
-Ես չեմ մոռացել, ես հիշում եմ, ես… ես սիրում եմ 
- Մամ, մամ,-հեռվից բացականչելով մոտեցավ մի երեխա,- այն մեկն եմ ուզում….. Զղջացող հայացքներ, ուշացած խոսքեր, դառնություն, ցավ-աշուն…… Ներիր ինձ, ես չգիտեի, որ քո երջանկությունը, քեզ չսպասելով մեկնել է… Իսկ միգուցե նա քեզ սպասել էր, պարզապես դու էիր շատ ուշացել…

 Ներիր ինձ - սեր, տխուր, բաժանում
 Ներիր ինձ - սեր, տխուր, բաժանում
 Ներիր ինձ - սեր, տխուր, բաժանում

9

3

2350