Copy SMS

Ջոն Լենոն

Ջոն Լենոն - երաժշտություն, կյանք, պատմություն


Ջոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվերպուլում: Աշխարհը դիմավորեց նրան ազդանշանների աղմուկով և ռումբերի պայթյուններով. այդ գիշեր հիտլերյան ավիացիան հերթական ջախջախիչ հարձակումն էր գործում քաղաքի վրա:Ջոնի հայրը` Ֆրեդը, առևտրային նավի վրա մատուցող էր աշխատում և տանը գրեթե չէր լինում: 1942 թվականին Ջոնի մորը` Ջուլիին, հայտնում են, որ իր ամուսինն անհետ կորել է: Միայնակ մեծացնել որդուն նա չէր կարող. այսպես 18 ամսական Ջոնը հայտնվում է Ջուլիայի քրոջ խնամակալության տակ: Չորս տարեկանում Ջոնն ընդունվում է տարրական դպրոց: Նա վաղ տարիքից սկսել էր ստեղծագործել, գրում էր բանաստեղծություններ և ինքնուրույն պատկերազարդում դրանք:1952 թվականին Ջոնն փոխադրվում է միջնակարգ դպրոց, որը կոչվում էր "Quarry Bank High School": Սա տիպիկ անգլիական դպրոց էր խիստ կարգապահությամբ և դաժան օրակարգով: Ջոնն այնտեղ կարգապահ աշակերտ չի դառնում: Ընդհակառակը: Նա ամենասկզբից էլ պատերազմ է հայտարարում դպրոցի կանոններին: Միակ առարկաները, որոնք նա սիրում էր, նկարչությունը, անգլերենն ու գրականությունն էին: Դպրոցում նա շարունակում է ստեղծագործական աշխատանքը. նկարում է ծաղրանկարներ և լկտի բովանդակությամբ նկարներ: Երաժշտությունն այդ ժամանակ նրան ընդհանրապես չէր հետաքրքրում:Մինչև 1956 թվականը Լենոնը հետևում էր, թե ինչպես են իր հասակակիցները մեկը մյուսի հետևից տարվում ռոք-ն-ռոլ երաժշտությամբ, որն աստիճանաբար երաժշտական ոճից վերածվում է հագուստի, վարքի, կյանքի:Երբ 56-ի հունվարին ռադիոյով հնչեց Էլվիս Փրեսլիի "Heartbreak Hotel" երգը, Լենոնի սիրտը նույնպես գրավված էր: Նրա համար կիթառ են գնում: Մայրը որոշ չափով նվագել գիտեր: Որոշ ժամանակ անց Լենոնն արդեն իր խումբն ուներ, որն անվանեցին ի պատիվ դպրոցի` Quarrymen: Սկզբից նրանք հազվադեպ էին ելույթ ունենում: 1957 թվականի հուլիսի 6-ին խումբը ելույթ ունեցավ եկեղեցիներից մեկի բակում: Խմբի անդամներից մեկը հրավիրել էր իր ընկերներից մեկին, ով հրաշալի կիթառ էր նվագում և գուցե հետաքրքրել Ջոնին: Ընկերոջ անունը Փոլ Մաքքարթնի էր:

nbsp;


Մեկ շաբաթ անց Փոլը խմբի կազմում էր: Ջոնը դպրոցում գրեթե չէր լինում, ուստի տարօրինակ չէ, որ քննությունները նա տապալում է: Տնօրենը խղճում է նրան ու երաշխավորագիր տալիս Լիվերպուլի գեղարվեստի քոլեջ:1958 թվականի հուլիսի 15-ին Ջոնի մայրը ենթարկվում է ավտովթարի: Ինչպես հետագայում հիշում էր Ջոնը, ինքն այդ ժամանակ սարսափելի հարված է ստանում: Դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե Փոլը, ռոք-ն-ռոլն ու քոլեջի ընկերները չլինեին:Թերևս ռոք երաժիշտներից ոչ մեկին լրագրողներն այդքան ուշադրություն չեն դարձրել, որքան Լենոնին: 1970-ին Ջոնը հայտարարում է, որ իր ստացած հասույթներն այսուհետ ամբողջությամբ տրամադրելու է խաղաղության համար պայքարին: Լենոնն ու Օնոն ակտիվ մասնակցում էին հակապատերազմական ցույցերին:1980 թվականի դեկտեմբերի 8-ին Mark David Chapman հոգեկան մի հիվանդ հրազենային հինգ կրակոցներով հարձակում է գործում Լենոնի վրա: Երաժիշտը մահանում է հիվանդանոցի ճանապարհին…






Ջոն Լենոն - երաժշտություն, կյանք, պատմություն


Ջոն Լենոն - երաժշտություն, կյանք, պատմություն




Հույս ունեմ դուր եկավ ձեզ,հանձինս Մարիամին ♫ ))


11

15

1514

  • ✰ԱՆԻ✰
    2012-09-16 18:26:18
    (լավ) (լավ) սիրում եմ իրան (ծաղիկ) (բռավո) (բռավո)
  • երգերը շատ լավն են (խփո)
    • Nona Adunts
      2012-09-16 18:29:10
      (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • Մար Ուրիշ ©
    2012-09-16 18:29:48
    իմ բարի Լենոնսսսսս (ծաղիկ) O:) O:)
  • Mariam95
    2012-09-16 18:31:34
    տաղանդավոր ու մեծատառով մարդ :)
    • Nona Adunts
      2012-09-16 18:35:15
      Հա Մար ջաան O:) O:) Լաավն աա ինքը, (լավ) (լավ) :)
  • Nona Adunts
    2012-09-16 18:32:40
    Հոկտեմբերի 9 էլ մի բարի պոստ կանենք նվիրված ծննդյանը (ուռա) :(
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-09-16 19:12:00
    Շաաաաաաատ լավնա ինքը (լավ) (լավ)
  • Լիլ՛s CopyPage
    2012-09-16 19:24:06
    Սիրում եմ yesterday երգը (գինի)
    • Nona Adunts
      2012-09-16 19:32:53
      Ես էէէէէէէէլ :)