Copy SMS

Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում

 Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում - հագուստ, նկարներ, գեղեցիկ


Չգիտեմ ինչու, բայց վերջերս իմ մեջ ինչ-որ անհասկանալի կասկածներ ծագեցին: Գրեթե միշտ համոզվում եմ, Երևանում գործում է մի գաղտնի ընկերություն, որի անդամները մինչև հունիս նկուղներում ծպտված` գաղտնի թերթում են համաշխարհային նորաձևության վերաբերյալ բոլոր ամսագրերը: Ապա այդ նույն գաղտնի ընկերության ջատագովները ընտրում են երկու-երեք տեսակի ընդհանուր “look” (հագուստի ոճական տեսակ` կազմված մի քանի բաղկացուցիչներից), և հենց այդ պահից էլ սկսվում է ամենասարսափելին: Մեր քաղաքի տասնյակ, հարյուրավոր և հազարավոր վաճառակետերը ողողվում են երեք տեսակի խղճուկ հագուստով: Որից հետո նույն տրամաբանությամբ մեր երիտասարդները սկսում են կրկնօրինակել միմյանց` լավագույն պատճենահանման սարքի օրինակով:

 Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում - հագուստ, նկարներ, գեղեցիկ

 Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում - հագուստ, նկարներ, գեղեցիկ

Մեկ այլ հիվանդություն դարձան մեր քաղաքի` իբր թե նորաձև կարմիր չարոխները: Հարգելի հայրենակիցներ և մի այլ կարգի “նորաձև” համաքաղաքացիներ, լուրջ, ճիշտ եք համարում այն փաստը, որ միջավայրում ձեզ կարելի է տարբերել միայն գենետիկ կոդի օգնությամբ… Չգիտեմ, բայց տպավորություն է ստեղծվում, որ կարմիր չարոխներն ավելի շատ նպատակային են, քան նորաձև: Բացատրեմ. Օրինակ` կարմիր գույնով կարելի է գրավել հակառակ սեռի “կոռալովի” ուշադրությունը կամ օդանավակայանում օգնել ինքնաթիռներին ճիշտ գտնել վայրէջքուղին:

 Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում - հագուստ, նկարներ, գեղեցիկ

Համացանցի որոշ օգտատերների մեկնաբանությունների մեջ այս առիթով մի քանի հետաքրքիր կարծիք գտա, ըստ որի`երկար, “կոռալովի” կիսաշրջազգեստները հրաշալի կերպով մաքրում են մեր սիրելի քաղաքի փողոցները, իսկ կարմիր ”մոկսաինների” օգնությամբ արագորեն կողմնորոշվում ես` քանի պոտենցիալ զինծառայող կա քո քաղաքում:
Չգիտեմ` առանց այդ էլ բավականին քիչ ժամանակ ունենք բոլորս, որպեսզի մեր կարճ կյանքի ընթացքում կարողանանք ինքնահաստատվել և կայանալ: Իսկ երբ այդ փոքր ժամանակահատվածը մարդիկ ծախսում են ուրիշի կարծիքին հարմարվելու կամ համատարած միևնույն արտաքին տեսք ձեռք բերելու համար, բացարձակ ցնդաբանություն է: Չեմ կարծում,որ ճիշտ է լինել խայտառակվելու աղբյուր և ինքնատիպ երևալու համար դիմել ծայրահեղ քայլերի, սակայն ամեն դեպքում միշտ պետք է հիշել` մենք ուժեղ ենք մեր սեփական “եսով”, ամբոխի մեջ տարրալուծվողները  երբեք աչքի չեն ընկնում: Բացի այս երկու-երեք look–ից ևս մի քանի տասնյակ նորաձև համադրության տեսակներ, այնպես որ, առաջ դեպի ինքնատիպ արտաքին:

 Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում - հագուստ, նկարներ, գեղեցիկ

 Կարմիր “Մոկասիների” և “Կոռալովի” կիսաշրջազգեստների հորձանոտում - հագուստ, նկարներ, գեղեցիկ