Հնարավոր է արդյոք 80 ժամում պտտվել աշխարհի շուրջ?

Կրկին կխոսեմ իմ շատ սիրելի թեմաներից մեկից' ինքնաթիռներից: Սա տարբերվում է այն բոլոր ինքնաթիռներից, որոնց մասին դուք լսել եք կամ առավել ևս տեսել եք: Իսկ այժմ խոսենք Գլոբալֆլայեր-ի մասին' Vegin կոնցեռնի ղեկավար Ռիչարդ Բրենսոնը և հայտնի ճանապարհորդ-ռեկորդակիր Սթիվ Ֆոսսետը հանրության ուշադրությանն են ներկայացնում իր տեսակի մեջ միակ ռեակտիվ ինքնաթիռը' Վիրջին Ատլանտիկ գլոբալֆլայեր-ը, որով Ֆոսսետը փորձում է պտույտ կատարել աշխարհի շուրջը 80 ժամում: Ինքնաթիռն այնպես է կառուցված, որ հնարավոր լինի նրա բաքերում լցնել իր իսկ քաշից մի քանի անգամ ավել վառելիք: Այդքան վառելիքը տեղավորում է ինքնաթիռի թևերի մեջ տեղադրած 17 բաքերում: Ինքնաթիռը կարող է թռչել 440կմ/ժ արագոըթյամբ, բայց նրա շարժիչը շատ խնայողաբար է օգտագործում վառելիքը: Թռիչքի սկզբում ինքնաթիռի քաշը 10 տոննա է, իսկ թռիչքի վերջում կազմում է մոտ 2 տոննա: Երկաթե թռչունի նման անհավանական հատկությունը հնարավոր է դառել թևերի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ: Այն կառուցված է միատարր թեթև կոնստրուկցիաներից, որոնց երկարությունը 34.75 մետր է: Վառելիքով բեռնված վիճակում ինքնաթիռի թևերը, աէրոդինամիակական ուժի շնորհիվ վեր են բարձրանում այնպես, ինչպես թռչունի թևերը: Երբ արդեն վառելիքի որոշակի մասը ծախսվում է, թևերն ավելի դասական տեսք են ընդունում: Սպասվում է, որ թռիչքի բարձրությունը կլինի 14-17կմ, ինչը սովորական թռիչքից բարձր է մոտավորապոս 4կմ: Որպեսզի թռիչքը պաշտոնապես ռեկորդ համարվի, ինքնաթիռը պետք է մեկնարկվի և վայրէջք կատարի միևնույն թռիչքային դաշտում, կտրելով երկրի բոլոր զուգահեռականները և չհատի Հյուսիսային բևեռը: Երթուղու ընդհանուր երկարոըթյունը պետք է կազմի 36787կմ 599մ:
Իսկ այժմ մի քանի նկար Գլոբալֆլայեր-ի և նրա ստեղծող անձնակազմի մասնակցությամբ'




-590x400.jpg)

Հուսով եմ ձեզ դուր եկավ... 
SideWaysET Vice President
2012-09-21 23:25:03URAX AXJIK```` UM ACHQER@ MISHT TACA
2012-09-22 08:40:27Lian
2012-09-22 08:49:28JacK DanielS LoveR))
2012-09-22 08:58:32ℱaℕ Oℱ ღℜℰǺℓ ℳǺdℛÎdღ
2012-09-22 09:36:23♥G エ ж Eη αSuℳ♥ (OℱℱiℂiÁℒ ℙáℊℯ)²º¹²
2012-09-22 09:39:33CcomixM Emma
2012-09-22 09:48:03JacK DanielS LoveR))
2012-09-22 09:57:03ǺℕI
2012-09-22 10:47:25ǺℕI
2012-09-22 10:56:25ǺℕI
2012-09-22 11:05:38Ռեպի Մեծ Ֆանատ
2012-09-22 14:04:58☆★❤NARI❤☆★
2012-10-14 16:06:26