Շվեյցարիայի անսովոր սովորությունները
Ձեզ կարող է թվալ, որ անուններ ունեցող նստարաններ կարող են հանդիպել միայն հեքիաթներում, սակայն Շվեյցարիայում իրականում կան նստարաններ, որոնք անուններ ունեն: Մի քանի տարի առաջ այստեղ նպատակ դրվեց վերացնել քաղաքի և գյուղի մեջ եղած տարբերությունը: Հենց այդ նպատակով տեղի ունեցավ կովերի տեսքով պլաստմասե նստարանների մուտքը քաղաք: Կովերը, որպես այս նպատակի ազդակ պատահաբար չէին ընտրվել: Այդ կենդանին Շվեյցարիայի ազգային խորհրդանիշն է: Սննդի հիմնական մասն այնտեղ տալիս են կովերը: Կովերի հանդեպ այնտեղ այնպիսի ջերմությամբ են լցված, որ փողոցում մի կնոջ եթե անվանեք "կով" , նա այն որպես հաճոյախոսություն կնդունի: "Կովե" նստարաններ շատ կան Ցյուրիխում: Բազմաթիվ ճարտարապետներ, դիզայներներ, նկարիչներ, քանդակագործներ միայն Ցյուրիխում ստեղծել են 1075 նստարանների նմուշներ, որոնցից շատերը անմիջականորեն կամ ունեն Շվեյցարիայի պատմության հետ: Այդ նստարանները տեղադրված են քաղաքի այնպիսի վայրերում մարդաշատ վայրերում, ինչպիսիք են այգիները, պուրակները, կանգառները, հրապարակները: Այդ հանգամանքից շտապեցին օգտվել գովազդային գործակալները, որոնք նստարաններին պատկերում էին պատվիրատուների պատվիրած գովազդային տվյալները: Ի զարմանս բոլարի ասենք, որ ոչ խոշոր գումարի վճարման դեպքում կարելի է դառնալ նստարանի սեփականատեր, այսինքն. նստարանը կանվանվի պատվիրատուի անունով: Պատկերացրեք, Ցյուրիխի նման բանկային հարուստ քաղաքում շքեղ մեքենա ունենալը սովորական բան է, իսկ այ սեփական նստարան ունենալը քաղաքի այս կամ այն վայրում դա արդեն հեղինակություն է: Շատ նստարաններ կրում են անուններ, որոնք համապատասխանում են իրենց տեսքին: Նստարանների վրա կա սպիտակ, որի վրա գրված է հեղինակի անունը, նստարանի անունը և այլն, թե ինչ է ուզում ասել հեղինակը նստարանին այս անունը տալու համար: Օրինակ', կան նստարաններ, որոնք կրում են "Ամբողջ սրտով", կամ "Ես և դու", "Սեր օդում", "Սպասում" անունները և նախատեսված են սիրահարների համար: Կան "Աղետներ", "Գլոբուս"անուններ ունեցող նստարաններ: Անդերմատ քաղաքում հանդիպում են նաև կենդանիների, հատկապես արջերի, պատկերներով նստարաններ:
Մի քանի այդպիսի նստարանների նկարներ'
Մի քանի նկար էլ Ցյուրիխի տեսարժան վայրերից
♥Ꭿstx°• •●♥
2012-09-23 11:04:03✵SiRaHaRvAc TxA Ov SiRuMa HrAShQ AxJkA✵
2012-09-23 11:05:17工 ❤ ㄚ◯∪
2012-09-23 11:06:02工 ❤ ㄚ◯∪
2012-09-23 11:09:30⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-09-23 11:14:23工 ❤ ㄚ◯∪
2012-09-23 11:16:35URAX AXJIK```` UM ACHQER@ MISHT TACA
2012-09-23 11:16:43Опасная Зона
2012-09-23 11:21:49An♥
2012-09-23 11:36:01G エ ж Eη αSuℳ (OℱℱiℂiÁℒ ℙáℊℯ)²º¹²
2012-09-23 14:16:53m .NARA
2012-09-24 10:18:06