Copy SMS

Կամուրջներ

Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներ


Դե ինչ այս անգամել խոսեմ կամուրջների մասին: Հազարամյակների ընթացքում կամրջաշինությունը զարգացել է և հնադարյան գերանկապ կամուրջներն այժմ փոխարինում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով կառուցվածքի, որոնք նույնիսկ մայրցամաքներ են կապում իրար: Հայտնի է, որ այդ բնագավառի գաղտնիքները մարդկանց հայտնի են եղել դեռևս շատ վաղուց: Դեռևս մ.թ.ա. 51թ. Հուլիոս Կեսարը գալլական պատերազմը սկսելուց առաջ ուսումնասիրում էր գալլերի կողմից Սեն և Լաուրա գետերի վրա կառուցված 200 մետր երկարություն ունեցող կամուրջները: Կամրջաշինության ոլորտում զգալի հաջողություններ ունեին հռոմեացիները: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հռոմեացի կամրջաշինարարների կիրառած սկզբունքները գործածական են եղել մինչև 19-րդ դարը: Հռոմեական միչև այժմ պահպանված կամուրջներից ամենահայտնիներն են Պոն դյու Գարը Հարավային Ֆրանսիայում "մ.թ.ա. 14թ." , Ալկանտյան կամուրջը Իսպանա-Պորտուգալական սահմանին և Ակվեդուկը Իսպանական Սեգովիա քաղաքում: Վերածննդի դարաշրջանում էլ ընդունված էր օգտագործել կամրջաշինության հռոմեական սկզբունքները: Այդ ժամանակաշրջանի կամուրջներին հատուկ էր այն, որ դրանց վրա կարող էին նույնիսկ խանութներ լինել: 


                              Կախովի կամուրջներ 


Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներԱյս տիպի կամուրջների գլխավոր յուրահատկությունը այն է, որ օգտագործվում են հսյայական ճոպաններն որոնց ծայրերը ամրացվում են երկու աշտարակներում բետոնի կամ անկերի "ամրացման ձև" օգնությամբ:                                                                                                               Չնայած, որ կախովի կամուրջները հայտնի են եղել դեռևս Հին Չինաստանում "սկսած 206թ. մ.թ.ա." Եվրոպայում նրանք ի հայտ եկան XVIIդ. կեսերից: Առաջին այդպիսի կամուրջը' Վինչ Բրիջը կառուցվել է 1741թ. Անգլիայում Տիզ գետի վրա, իսկ առաջին կախովի կամուրջը, որում օգտագործվել է մետաղե մալուխ, կառուցվել է 1826-ին ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում: Սկսած 1822 թ.-ից գործածության մեջ մտավ ժամանակակից ճոպանը, որը բաղկացած է հարյուրավոր երկաթյա լարերից:                                                                                                      Անգլիացի ինժեներներն այս կամուրջների համար օգտագործում էին շղթաներ: Մենայի Բրիջ կամուրջը "նախագծել է Թոմաս Թելֆորդը" շահագործվել է 1826-ին. կամուրջի թռիչքը կազմում է 177մ., իսկ լայնությունը 7մ.: Ճոպանների փոխարեն օգտագործվել է կուռ համաձուլվածքից պատրաստված շղթաներ, սակայն դա իրեն չարդարացրեց և մի քանի անգամ վերակառուցվեց, քանի որ քամիների հանդեպ անկայուն էր: 


                                  Բացվող կամուրջներ 


Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներԲացվող կամուրջները կիրառվում են հիմնականում այն դեպքում, երբ մի շարք հանգամանքների պատճառով հնարավոր չէ կամուրջն ավելի բարձր կառուցել, որպեսզի նավերը կարողանան կամուրջի տակով անցնել: Բացվող կամուրջները մի շարք առավելությունների հետ մեկտեղ ունեն նաև անհարմարություններ, որոնցից գլխավորն այն է, որ կամուրջի բացվելու ժամանակ նրա վրայով կատարվող երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվում է: Աշխարհում ամենաերկար բացվող կամուրջը համարվում է Էրազմի կամուրջը, որը գտնվում է Ռոտերդամում "Իռլանդիա" : Այն հանձնվել է շահագործման 1996թ.: Այս կառույցը հետաքրքիր է նաև նրանով, որ նրանում համատեղված են երկու ճարտարապետական կոնստրուկցիաներ' անսովոր միատարր կախված կամուրջ և շատ երկար բացվող կամուրջ, որն ունի 82մետր երկարություն:  


 Իսկ հիմա ուղղակի 5 գեղեցիկ և հետաքրքիր կամուրջների նկարներ 

Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներ

Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներ

Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներ

Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներ


Կամուրջներ - հետաքրքիր, կամուրջներ                 Սիրով' Good Wolf...

17

48

1269

  • A R A Q S Y A
    2012-09-23 14:10:44
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • MAR JAN
    2012-09-23 14:11:46
    ՎԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԽ ԻՆՉ ԼԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՎՆ ԵՆ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lian
    2012-09-23 14:12:34
    գեղեցիկ էին ու հետաքրքիր (լավ) ,,բայց մեկա կամուրջներից էլ արժի զգուշանալ ու հեռու մնալ :)
  • LILI ^_^♥
    2012-09-23 14:12:38
    (լավ) (լավ) (լավ)
  • Շատ սիրուն եին (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • A R A Q S Y A
    2012-09-23 14:15:22
    վերջից երրորդն ինչ վախենալու էր ու վտանգավոր (վայքո) (վայքո)
  • es hay em
    2012-09-23 14:16:18
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • LIKA ♥♥♥
    2012-09-23 14:16:30
    Ուկրանիայում էլ բացվող կամուրջ կա :) շատ հետաքրքիր տեղեկություններ էին ,,, ապրես (լավ) :) :) (ծաղիկ)
  • 工 ❤ ㄚ◯∪
    2012-09-23 14:25:43
    հուուուոուխ իինչ սիրուն են (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥Ꭿstx°• •●♥
    2012-09-23 14:28:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Meriko( Veteran :D)
    2012-09-23 14:31:36
    (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) ինչ սիրուն էին
  • m .NARA
    2012-09-24 10:13:31
    դզեցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցց (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-10-14 16:02:04
    ՍԻրՈՒՆԵՅՆ
  • Lusine
    2012-11-01 00:10:12
    Հիանալի էր, խոսքերն ավելորդ են.................... (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)