Հրթիռների պատմության մասին

Ըստ հին հռոմեացի գրող Աուլիս Գելիուսի վկայության հռթիռի տեսքով առաջին սարքավորումը գործածվել է ավելի քան 2000 տարի առաջ: Սակայն հրթիռների ծագման մեծ մասը վերաբերվում է չինական "խան" դինաստիային "206թ. մ.թ.ա.": Ըստ պատմաբանների հնագույն հրթիռները ստեղծվծ են եղել միայն մարդկանց զվարճացնելու և հրավառություն ցուցադրելու համար: Վառոդի այրման ճնշման ուժը բավարար էր շարժել տարբեր իրեր: Այս սկզբունքի կիրառմամբ է ստեղծվել առաջին թնդանոթները և զենքերը: Այնուամենայնիվ հենց վառոդի հայտնաբերումը սկիզբ հանդիսացավ որպեսզի ստեղծվեն իսկական հրթիռները:
XVIII դարի վերջում Հնդկաստանում հրթիռները օգտագործումը ավելի լայն կիրառում ուներ և հրթիռային ստորաբաժանումների թիվը եղել է մոտ 5000: Այդ խողովակը, լցված դյուրավառ նյութով հնդիկները օգտագործում էին Բրիտանացիների դեմ մարտերում:
XIX դարի սկզբներին բանակը ևս ընդունվել է հրթիռային արտադրության մեջ, որը հիմնել է Ուիլիամ Կոնգրիվը "Հրթիռը անվանվել է ` Կոնգրիվի հրթիռ" : Միևնույն ժամանակ ռուս սպա Ալեքսանդր Զասյադկոն սկսեց մշակել տեսություն հրթիռների մասին: Նա մասնավորապես սկսել է հաշվարկել, թե որքան փոշի հարկավոր կլինի դեպի լուսին հրթիռ արձակելու համար:
XIX դարի վերջին ստեղծվեցին հրթիռներ, որոնք թեպետ չափսերով ավելի մեծ էին, սակայն ավելի թեթև էին և հարվածի ճշգրտությունն ավելի մեծ էր: Այս ժամանակահատվածում էլ հենց փորձեր եղան ստեղծելու ռեակտիվ շարժիչ: Այդ խնդիրն իր վրա վերցրեց ռուս Նիկոլայ Տիխոմիրովը 1894թ.: Ռեակտիվ շարժիչների տեսությամբ զբաղվում էր Կոնստանտին Ցիոլկովսկին: Նա դրեց գաղափար` ըստ որի դեպի լուսին թռչելու համար ավելի հարմար կլինի որպես վառելիք օգտագործել հեղուկ թթվածնի և ջրածնի համադրությունը: Նրանց ստեղծած հրթիռով թռիչքը նախատեսված էր 1903թ.:
Այսպիսով հիմք դրվեց ռեակտիվ հրթիռային շարժիչների ստեղծմանն ու գործադրմանը և հետագայում մի քանի Գերմանացի, Ամերիկացի և ռուս գիտնականների ջանքերով հրթիռները ավելի կատարելագործվեցին:
Այժմ այդ մարդկանց շնորհիվ հրթիռները օգտագործվում են տարբեր նպատկներով` զվարճանքի, պատերազմի, տիեզերագնացության և այլ նպատակներով: Իսկ հիմա մի քանի հրթիռների նկարներ`

-535x400.jpg)





Good Wolf... 
LIKA ♥♥♥
2012-09-27 13:02:39Էմիլյա Եգանյան
2012-09-27 13:10:16⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-09-27 14:13:28vzg1982
2015-01-18 22:12:10