Ձեր աշխարհն ուրիշ աշխարհ է...
Բարև երեխաներին սիրող իմ ընթերցողներ...
Այսօր հունիսի 1-ը չէ` երեխաների միջազգային օրը, բայց կարծում եմ քիչ է անդրադառնալ այս հրաշքներին տարվա մեջ ընդամենը 1 անգամ: Իմ ցանկացած գրառումն այստեղ անցկացնելիս ինձ անհրաժեշտ է մուսսա, ոգեշնչում, ուժեղ տպավորություններ ու առատ էմոցիաներ: Այս անգամ դրանցով ինձ ապահովեցին 3-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, որոնց ես անգամ դիտում էի որպես աշակերտների, որպես նրանց ուսուցիչ: Թեմայից մի փոքր շեղվելով` նշեմ, որ միգուցե գրառումներս այսուհետ մի քիչ լուրջ հնչեն ու անսովոր: Ինձ ճանաչողներն արդեն զգում են դա: Է~հ, ինչեր կարող է փոխել դպրոցը մարդու կյանքում: Ես միշտ էլ սիրել եմ դպրոցն ու նրանում ուսանող փոքրիկներին, որոնք անգիտակցորեն մրցման մեջ են մտնում ավելի շատ գիտելիք ստանալու ու դրսևորելու համար: Այդ պահին նրանք պատրաստ են անգամ վիրավորել իրար, միայն թե ցույց տան, որ առավել են, ավելին գիտեն ու պատրաստ են: Սա այդ պահին ծիծաղելի է ստացվում ու նաև ոգևորիչ: Դպրոց եմ մտնում ու նրանց վախվորած ու լայնացած աչքերը տեսնում, որոնք հայացքներով հարցնում են, թե ով ես ու ինչ առաքելություն ունես: Նրանք քեզ հետ ծիծաղում են, քեզ հետ բարկանում, ձևացնում են, թիթիզանում ու ստիպում, որ սիրես իրենց, ուրիշներից շատ...
Նրանք պատասխանատվությամբ կատարում են տնային առաջադրանքներն ու բղավոցներով, ոգևորվելով քեզ ստիպում են գնահատել իրենց մտավոր աշխատանքը:
Նրանց չսիրել չի կարելի, նույնիսկ եթե ձայնիդ դիապազոնը նրանց դինոզավր է հիշեցնում:) Այնուամենայնիվ, նրանք ուրիշ են, նրանց աշխարհն էլ է ուրիշ: Դու էլ ես նրանց հետ դառնում ուրիշ: Նրանք քեզ կստիպեն իրենց լեզվով խոսել իրենց հետ: Ուրիշ մեծիկների, մեծավարի լեզու նրանց հասանելի չէ:
Ես ինձ մեծ արտոնություն չեմ տա ու չեմ սկսի խորհուրդներ տալ: Փոքրիկներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք: Հիմա որ ասեմ` մի գոռացեք նրանց վրա, մի խփեք, ականջը մի քաշեք, բլա բլա բլա... Գոռացեք, եթե դա միայն կօգնի, ականջը քաշեք, եթե պիտի պատժվի, բայց մի խփեք... Ձեռք մի բարձրացրեք նրանց վրա, ինչքան էլ չարաշահեն, զսպեք ձեզ... Հավատացեք, նա երբեք չի մոռանա դա, նրա հիշողության մեջ հավերժ կտպվի ձեր հասցրած ֆիզիկական ամեն մի հարվածը....
Սիրեք երեխաներին, աջակցեք նրանց, չէ որ նրանց աշխարհն ուրիշ է` շոկոլադե, հեքիաթային, ուր մեծերի տեսքով հրեշներ չկան:)
SmiZer Ճուտիկ I [♥] Tyra ✔
2012-09-29 15:46:10YeranuhiF
2012-09-29 15:47:30VARD ♫♪
2012-09-29 15:48:53YeranuhiF
2012-09-29 15:50:38⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-09-29 15:49:15YeranuhiF
2012-09-29 15:50:44⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-09-29 15:57:16☆★❤NARI❤☆★
2012-09-29 15:50:16YeranuhiF
2012-09-29 15:50:50Lian
2012-09-29 16:05:35YeranuhiF
2012-09-29 20:16:19LILI ^_^♥
2012-09-29 17:12:51YeranuhiF
2012-09-29 20:16:29SIRUN KUKU
2012-09-29 17:13:26YeranuhiF
2012-09-29 20:16:36Էմիլյա Եգանյան
2012-09-29 20:17:27YeranuhiF
2012-10-21 23:25:42