Copy SMS

Միստիկական պատմություններ (Մաս 1)

Բարի երեկո copy, բարի երեկո copypast-ցիներ: Այսօր ձեզ կներկայացնեմ միստիկական պատմություններ առաջին մասը, որոնք սակայն իրականում տեղի են ունեցել, բայց բոլորի կողմից դեռևս մնում է չբացահայտված և առեղծվածային: Հեղինակների կամ պատմողների անունները փոփոխված են անձի գաղտնիությունը պահպանելու համար: Ամեն դեպքում խորհուրդ չեմ տա այս գրառումը դիտել նյարդերից թույլ և շուտ ներշնչող մարդկանց: 

Միստիկական պատմություններ (Մաս 1)  - սարսափելի, իրական, պատմություն


Հոգին բնակարանում

Հեղինակ` անհայտ է (Պատմությունն իրական է)

Պատմությունն առավել քան իրական է: Դա տեղի է ունեցել իմ քրոջ ծանոթներից մեկի հետ, ավելի ճիշտ ընկերուհու փոքր քրոջ հետ:


Աղջկա անունը Սվետլանա է: Նա երիտասարդ է, ամուսնացած է, ունի մեկ դուստր և երբ տեղի է ունեցել այս դեպքը` նրա ամուսինը բանտում է եղել ինչ որ հանցագործության մեջ մեղադրվելով (նա սպանություն հաստատ չի գործել):


Երբ Սվետլանան իր փոքրիկ աղջկա հետ փոխեց բնակարանը, այնտեղ սկսեցին տեղի ունենալ առեղծվածային իրադարձություններ և անբացատրելի երևույթներ: Սկզբում սկսեց վատթարանալ նրա առողջությունը, բայց չէ որ նա դեռ շատ երիտասարդ էր, ընդամենը 21 տարեկան և կարծես սկսեցին ուժերը լքել իրեն : Ամուսինը արդեն զգալի ժամանակ էր, ինչ բացակայում էր տանից, իսկ աղջիկը սիրեկաններ էր բերում տուն, սակայն նրանք երկու օրից ավել չէին կարողանում դիմանալ ոչ նրա, ոչ էլ բնակարանի հետ: Եվ այսպես հենց որ ինչ որ մի տղամարդ ոտքը տան շեմից ներս էր դնում, այդ տանը սկսվում էին սարսափելի իրադարձություններն ու դեպքերը: Կարծես ինչ որ մեկը հարվածում էր պատերին, ջահը ինքն իրեն շարժվում էր, դարակներից իրենք իրենց սկսում էին թափվել առարկաներ, սկսվում էին խոհանոցի դարակներն ու դռները բացվել, մի խոսքով սարսափ: 


Բնականաբար ոչ ոք չէր դիմանում այս ամենին և լքում էր բնակարանը: Սկզբում նրանք ուշադրություն չէին դարձնում այդ ամենին: Սվետան իր խոհանոցային գործերն էր անում, իսկ դուստրը, որը ընդամենը 3 տարեկան էր նրա աչքի առաջ հատակին նստած խաղում էր իր խաղալիքներով: Երեխայի նստած դիրքը նայում էր դեպի միջանցք և Սվետլանան հանկարծ նկատեց, որ երեխան անընդհատ գնում է դեպի միջանցքի դռան մոտ, ժպտում ինչ որ մեկին և արագ հետ գալիս, կարծես պախկվոցի խաղալիս լինի: Երբ Սվետլանան երեխային հարցրեց, թե ում է նա ժպտում, երեխան պատասխանեց, որ միջանցքում մի պարոն կա և մատիկներով ցույց տվեց միջանցքի դուռը: Սվետլանան իհարկե միջանցքում ոչ ոքի չտեսավ, սակայն որոշեց դիմել ինչ որ մեկին օգնության համար: 


Օգնության խնդրանքով նա դիմեց մի ծեր կնոջ, որը այդ գործից գլուխ էր հանում, և այդ կինը նրան խորհուրդ տվեց: Դա մի մարդու հոգի էր, որը մահացել էր իր մահով, ժամանակին, սակայն իր հոգին չէր բարձրացել դեպի վերև այլ մնացել էր այս աշխարհում և հենց այդ տանը: Կային վարկածներ, որ այդ տղամարդը հենց այդ տան տերն է եղել կամ կողքի հարևանը, նա չար հոգի էր: Սնուցում էր ստանում Սվետլանայի էներգիայով, այդ իսկ պատճառով նա ուժասպառ էր լինում: Այդ ծեր կինը դիտելով Սվետլանային ասաց, որ նրա աջ կողմի աուրան վնասված է, իսկ դա նշանակում է, որ երբ Սվետլանան քնած է լինում, ուրվականը սնուցում է ստանում նրա աջ կողմից պարկած: Կինը ուրվականից ազատվելու համար խորհուրդ տվեց նրան ուղարկել այլ մարմնի մեջ:


Այս դեպքից անմիջապես հետո մենք տեղափոխվեցինք ուչիշ քաղաք,- պատմում է հեղինակը,- և այդպես էլ չիմացա արդյոք կարողացան քշել այդ ուրվականին տանից, թե ոչ, քանի որ այդ աղջկա հետ այլևս շփում չունեինք: Բայց հաստատ գիտեմ, որ պատմությունը իրական է:


Good Wolf...


 

22

109

2436

  • լուրջ իրականա...մի տեսակ անհավանականա :O :O :O
  • (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) :O (բռավո)
  • ոնց կարա իրական պատմություն լինի (ախ) ես չեմ հավատում
  • Լիլ՛s CopyPage
    2012-10-11 23:44:37
    Մաամայիս եմ ոզում :'( ..հիշում ես էս խոսքերը՞ :D :D :D :D :D :D :D :D :D
  • KHaCHaTryAn_nA
    2012-10-12 00:08:07
    Ես ինչ տարօրինակ էրրր (վայքո) (վայքո) (:| (:| (:| (:| (:| (:| :O :O :O :O էլ քնել չկաաաաաաաաա :O :O վախենալու էրրրրրրրրրրր :'( :'( :'( կարևորը ազատվել են եդ ամենից (խոնարհվել) (խոնարհվել)
  • KHaCHaTryAn_nA
    2012-10-12 00:17:42
    Կինը ուրվականից ազատվելու համար խորհուրդ տվեց նրան ուղարկել այլ մարմնի մեջ: Այս դեպքից անմիջապես հետո մենք տեղափոխվեցինք ուչիշ քաղաք,- պատմում է հեղինակը,- և այդպես էլ չիմացա արդյոք կարողացան քշել այդ ուրվականին տանից, թե ոչ,:::Դե բնականաբար եթե տանից հերացել էր իրեն դժվար անհանգստացներ եդ հոգին որովհետեև եդ հոգին են տանն թր որտեղ ապրում ԷԻՆ:
  • Lian
    2012-10-12 07:14:51
    ուֆ աման,եսիմ էէէէէէէէէէէէէէ :) չգիտեմ հավատա՞մ թե՞ չէ..................
  • Miss Devil
    2012-10-12 12:50:00
    էտ ես եմ եղել :D :D :D :D :D
  • ♥Ꭿstx •●♥
    2012-10-12 13:02:56
    (լավ) (լավ) (լավ) (վայքո) (վայքո) (վայքո) ես սիրումեմ սենց պատմություններ (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • ♥Սյուզկա♥
    2012-10-12 13:17:59
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • ╰♥╮Gayushik╰♥╮
    2012-10-12 13:41:45
    մի քիչ հավատս չի գալի (:|
  • ☆★❤NARI❤☆★
    2012-10-12 14:18:39
    ՎԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ :'( :'( :'( :'( :'( :'( :'( (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • ♥Meline♥
    2012-10-12 14:20:38
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • MeRyくろ
    2012-10-12 15:36:55
    Էդ խի չեք հավատում ես որ հավատում եմ, տեցն դեպք ես ինքս գիտեմ ու ինքս ներկա եմ եղել,թե ոնց են հոգի կանչում,ոնցոր եկել էր եթե ճիշտ եմ հիշում :D :D :D :D
  • Do What You Want...
    2012-10-12 16:12:30
    ես հավատում եմ
  • FR♥M EnGlAnD♥
    2012-10-13 19:05:02
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • CcomixM Emma
    2012-10-14 18:39:00
    (լավ) (լավ) (լավ)
  • Lusine
    2012-10-16 20:15:04
    Իսկապես Ճիշտաա :O :O :O :O
  • A )
    2013-06-27 20:09:01
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Fabolous =)
    2013-06-27 20:38:53
    էս ոնցա հիշեցիք էս պոստը