Միստիկական պատմություններ (Մաս 2)
Ահա և միստիկ պատմությունների երկրորդ մասը: Կրկին զգուշացնում եմ, որ գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ անունները: Դե ինչ գնացինք`
-220x400.jpg)
Մահացած հարևանուհին
_Ամառային արձակուրդներին ես գտնվում էի տատիկիս և պապիկիս տանը: Տատիկս մայրիկիս հետ հեռուստացույց էր դիտում, իսկ ես պապիկիս հետ տանիքում էի: Այնտեղ պարկած պապիկս ինձ հեքիաթներ ու անհավանական պատմություններ էր պատմում (տանիքի կառուցվածքն այնպիսին էր, ասես փոքրիկ սենյակ լիներ և ամռանը սիրում էինք բարձրանալ այնտեղ և հանգստանալ):
Արդեն մութն ընկնում էր, երբ տեղի ունեցավ այս դեպքը: Փոքրիկ լուսամփոփի շողքում անցնելիս մենք տեսանք մի մարդու, որի միայն ստգվերն էր երևում: Նա առաջ էր գնում, սակայն ոտքերը քայլեր չէին գցում, ուղղակի առաջ էր շարժվում: Ուրվականը գլուխ չուներ, միայն մարմինն ու ոտքերն էին երևում ստվերի մեջ: Մենք ապշած նայում էինք այդ արտասովոր երևույթին: Քիչ անց պապիկս իսկույն վեր կացավ և միացրեց լույսը, սակայն այլևս ոչ ոք չկար այդտեղ: Հետո մենք հիշեցինք, որ գյուղում հաճախ էին պատմում այս ուրվականի մասին, դա հարևանուհի Կատերինաի ուրվականն էր: Նա զոհվել էր պատերազմի ժամանակ և շատ դաժան մահով` կորցնելով գլուխը: Այդ ժամանակվանից ուրվականը շրջում էր գյուղում և շատերն էին նրան տեսել: Մի թոքր սառած մնալուց հետո ես ու պապիկս իջանք ներքև, պատմեցինք մեր տեսածը, սակայն կարծում եմ, որ նրանք մեզ չհավատացին, քանի որ քմծիծաղով էին լսում մեր պատմածը: Ամեն դեպքում պատմությունն իրական է, ես տեսել եմ իմ սեփական աչքերով...
Հեղինակ` անհայտ...
Դռան մյուս կողմում
Ես չեմ համոզի, որ այս պատմությունն իրական է, այո այն իրական է, բայց չեմ համոզի, ով ուզում է թող հավատա, իսկ ով չի ուզում` ոչ:
Այս դեպքը տեղի է ունեցել հենց ինձ հետ (Անհայտ հեղինակ): Գիշերվա ուշ ժամ էր, բոլորը քնած էին, երբ ես դուրս եկա սենյակից և շտապեցի դեպի խոհանոց ջուր խմելու: Ճանապարհին ես լսեցի ձայներ, սակայն կարևորություն չտալով շտապեցի սենյակ: Երբ մտա ներս, տեսա, որ իմ շունը նույնպես քնած չէ և ինչ որ խորհրդավոր հայացքով նայելով դեպի միջանցք անսովոր ձայներ է արձակում: Ես հետ գնացի դեպի դուռը, նորից ձայներ լսեցի, ցանկանում էի կողպել դուռը, սակայն դրսից ինչ որ մեկը պահում էր և չէր թողնում ինձ դա անել: Ես բացեցի դուռը, մտածելով, որ դա փոքրիկ եղբայրս է և ուզում է կատակել ինձ հետ, սակայն միջանցքում ոչ ոք չկար: Ես շրջեցի բոլոր սենյակներով` հայրիկի և մայրիկի, եղբորս, քույրիկիս, սակայն նրանք բոլորը քնած էին: Հետ եկա իմ սենյակ, բացեցի պատուհանը, ցանկանում էի մի փոքր մաքուր օդ շնչել, երբ հարևանի պատշգամբում նկատեցի մարդանման մի արարածի: Նա նման էր մի երիտասարդ տղայի, սակայն մթում նրա ձեռքերն ու ոտքերը նման էին սարդի : Ես իսկույն փակեցի վարագույրը, պատուհանը, անջատեցի լույսն ու շտապեցի պառկել քնելու, սակայն ես սարսափած էի և ամբողջ գիշեր չքնեցի: Հաջորդ օրն առավոտյան, երբ մեր հարևանուհին եկավ մեր տուն, ես պատմեցի նրան այդ տարօրինակ արարածի մասին, և նա ասաց, որ հաճախ երեկոյան, կամ ուշ ժամերի, պատշգամբից ձայներ է լսում, կարծես մեկը թակում է պատուհանը: Մեր հարևանուհի Միսս Գրիլի հետ դեռ շարունակվեցին տեղի ունենալ այդ տարօրինակ և սարսափելի դեպքերը, սակայն ինձ հետ դա այլևս տեղի չունեցավ, ինչի համար ես միայն ուրախ եմ...
Հեղինակ` Մարիա Ռոուն (անունը հորինված է)
Good Wolf...
Do What You Want...
2012-10-12 16:00:17Lian
2012-10-12 16:00:50I do not accept letters
2012-10-12 16:00:50I do not accept letters
2012-10-12 16:01:01Miss Devil
2012-10-12 16:03:18გადაუხდელობის გამო
2012-10-12 16:08:46-Paris ☂
2012-10-12 16:09:33☆★❤NARI❤☆★
2012-10-12 16:09:42......
2012-10-12 16:11:22Milka99
2012-10-12 16:12:43LILI ^_^
2012-10-12 16:16:08ღ Պստիկ HÍŠtÊRÍK ღ ะ)
2012-10-12 16:17:30♥Ꭿstx •●♥
2012-10-12 16:17:48⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-10-12 17:12:26lilitik20
2012-10-12 17:15:30lilitik20
2012-10-12 17:18:08lilitik20
2012-10-12 17:22:05Լիլ՛s CopyPage
2012-10-12 18:06:08Էմիլյա Եգանյան
2012-10-12 18:09:32ես հայ եմ իսկ դու?
2012-10-12 18:13:58Nutella is my BoyfrienD ♥
2012-10-12 18:23:52Bad Wolf
2012-10-12 21:41:11FR♥M EnGlAnD♥
2012-10-13 18:53:58CcomixM Emma
2012-10-14 18:33:46Я ςεrσgня φγγγ kαkαя нε χσрσшαя
2012-10-15 16:29:32