Copy SMS

Միստիկ պատմություններ (Մաս 3)

Ողջույն copy, ողջույն copypast-ցիներ: Գրառումը Միստիկ պատմություններ Մաս 3-րդն է: Զգուշացնեմ, որ գրառումը երեկոյան ժամերին կարդալ խորհուրդ չի տրվում և առավել ևս ներշնչող, կամ հոգիներից վախեցող մարդկանց: Եթե նկատել եք առաջին մասում գրված էր ընդամենը մեկ պատմություն, սակայն երկրորդ մասից սկսած` ես կներառեմ մեկ գրառման մեջ երկուական պատմություն: Հուսով եմ ձեզ դուր է գալիս այս պատմությունների շարքը: Դե ինչ անցնենք առաջ, կրկնում եմ դեպքերն իրական են, անունները փոփոխված են, հեղինակի կամ անձի գաղտնիությունը պահպանելու համար: 

Միստիկ պատմություններ (Մաս 3)  - սարսափելի, իրական, պատմություններ


 

Միստիկ պատմություններ (Մաս 3)  - սարսափելի, իրական, պատմություններ


Սպիտակ կատուն


Մենք մի կատու ունեինք: Սիրում էինք նրան մեր ընտանիքի անդամի պես: Նա մեզ հետ էր կապված, իսկ մենք իր հետ: Նա ձյան պես ճերմակ էր, շատ գեղեցիկ և միևնույն ժամանակ վախենալու: Երբ մենք վերադառնում էինք դպրոցից կամ աշխատանքից, նա զգալով մեր ոտնաձայները գալիսեր դեպի միջանցք` դիմավորելու մեզ:


Մի օր մեր կատուն հիվանդացավ: Երբ նրան տարանք բժշկի, բժիշկը մեզ ասաց, որ կատվի մոտ քաղծկեղ է հայտնաբերվել (ի դեպ ես առաջին անգամ եմ լսում, որ կատվի քաղծկեղ հիվանդություն գոյություն ունի) և նրան պետք է քնեցնել: Քանի որ նա մեզ համար հարազատի պես էր, մենք հրաժարվեցինք քնեցնել մեր սիրելի կատվին: Կատուն մի սովորություն ուներ: Թաթով բացում էր իմ սենյակի դուռը, ցատկում էր աթոռին, այնուհետև սեղանին, այնուհետև համակարգչին, և վերջում ցատկելով պահարանին պառկում և ննջում էր: Սիրում էր նայև պառկել նայրիկի փորին և հանգստանալ: Ինչևէ կատուն օրեցոր նվազում և տանջվում էր և մենք վերջիվերջո որոշեցինք քնեցնել նրան: Տարանք բժշկի մոտ, բժիշկը ներարկում կատարեց և մեր սիրելի կատվին հրաժեշտ տալով հետ վերադարձանք տուն:


Տարօրինակ դեպքը ինձ հետ կատարվեց կատվին քնեցնելուց մեկ օր անց: Ես պառկած էի իմ սենյակում և պատրաստվում էի քնել, երբ հանկարծ ինքն իրեն բացվեց սենյակի դուռը, և կարծես ինչ որ մեկը ցատկեր աթոռին, այնուհետև սեղանին, այնուհետև համակարգչին և վերջում պահարանին: Ես թրմփոցներ էի լսում, սակայն ուշադրություն չդարձնելով քնեցի: ՀԱջորդ օրը, երբ ես մայրիկին պատմեցի իմ հետ կատարվածի մասին, մայրիկն ասաց, որ նրա հետ նույնպես տարօրինակ դեպք է տեղի ունեցալ երեկոյան: Երբ մայրիկը նստած է եղել բազմոցին և հեռուստացույց դիտելուց նիրհել է, փորի վրա ինչ որ ծանրություն է զգացել: Երբ բացել է աչքերը, ոչինչ չի տեսել, սակայն զգացել է, որ ինչ որ բան դեռևս նստած է նրա վրա, այնուհետև կատվի գռմռոցներ ու մլավոց է լսել, սակայն մոտ 5 րոպե անց այն անհետացել է:


Պատմությունն իրական է, հեղինակը` անհայտ 

Միստիկ պատմություններ (Մաս 3)  - սարսափելի, իրական, պատմություններ


Հանգուցյալները նույնպես խռովում են


Այս դեպքը իրականում տեղի է ունեցել: Այն տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը: Բոլորս քնած էինք: Մեր խոհանոցի դուռը ոչ մեկս ընդհանրապես չենք փակում: Առավոտյան` երբ տատիկս գնացել է դեպի խոհանոց, տեսել է, որ խոհանոցի դուռը փակված է և այնքան ամուր է փակված, որ տատիկս չի կարողացել բացել: Երբ բոլորս արթնացանք, տատիկս ասաց, որ դուռը փակ է, սակայն ոչ ոքս չէինք փակել: Ինչևէ եղբայրս մի կերպ կարողացավ բացել խոհանոցի դուռը, և ներս մտնելով հայտնաբերեցինք կոտրված ծաղկաման: Մեր տանը բնականաբար լուսնոտներ չկան և մի տեսակ անհավատալի էր, որ հենց այդ ծաղկամանը կարող էր ընկնել: Այն դրված էր խոհանոցի ամենավերևի կախված դարակում: Այդ դարակում պահում էինք չորացրած բույսեր, որոշ անպետք դեղորայք և մի անկյունում դրված էր այդ ծաղկամանը: Խոհանոցում քամի չի լինում ընդհանրապես, սակայն եթե նույնիսկ քամի լիներ, չէր կարող բացել այդ դուռը և առավել ևս գցել այդ ծաղկամանը, որը բավականին ծանր էր, որպեսզի ընկներ քամու ուժից: Ինչևէ բոլորս շատ զարմացած և վախեցած էինք: Մտածում էինք թե ինչ կարող է սա նշանակել:


Ի վերջո մենք հիշեցինք, որ ամսի 8-ին մահացած պապիկիս ծննդյան օրն էր և մենք մոռացել էինք: Նույնիսկ գերեզման չէինք գնացել և տանը մի փոքր սեղանի շուրջ չէինք խոսել նրա տարեդարձի վերաբերյալ: Պապիկս միշտ ասում էր, որ իր սիրելի օրը իր ծննդյան տարեդարձի օրն էր, և նույնիսկ մահից հետո իր սիրելի օրը նա չէր մոռացել և այդ քայլով ուզում էր ինչ որ բան հասկացնել: Մենք իհարկե շատ զղջացինք մեր սխալ արարքի համար, վերցրեցինք որոշ ուտելիքներ, քաղցրավենիք, խմիչք և գնացինք պապիկիս շիրմին, որպեսզի նրա հոգին հանգիստ լինի, իրեն մենակ չզգա և չմտածի, թե մոռացել ենք իրեն: Այս դեպքից հետո ես համոզվեցի, որ հանգուցյալները նույնպես նեղանում են:


 


Միստիկ պատմություններ (Մաս 3)  - սարսափելի, իրական, պատմություններGood Wolf...

17

77

3534

  • ԵՍ ♥ coca cola
    2012-10-13 12:40:16
    առաջինը լավն էր (լավ)
  • MAR JAN
    2012-10-13 12:42:47
    բայց էտ կատվի պատմությունը մեջս մութ մնաց :( :( :( :( :( :( բայց ընդհանուր շատ լավն էր (լավ)
  • ♥ I LOVE ARMENIA ♥
    2012-10-13 12:47:54
    (լավ) (լավ) չնայած մի քիչ անհավանական ա, բահց հավատում եմ (օգո) (օգո)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-10-13 12:54:15
    անհավատալի պատմություներ են (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) բայց միևնուն ժամանակ վաղենալու
  • Nutella is my BoyfrienD ♥
    2012-10-13 13:09:44
    ես երեկ մաս 2ը գիշերն եմ կարդացել :)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-10-13 15:01:00
    (խփո) (խփո) ԼԱՎՆԵՅՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ (խփո) (խփո) (խփո) (լավ) (լավ) (ծաղիկ)
  • lilitik20
    2012-10-13 15:09:08
    ինչպես միշտ լավն էին (բռավո) (բռավո) (բռավո)
  • վաաախ շատ շատ հետաքրքիր են ապրես (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • հմմմմմմմմ պարզա (լավ) (լավ) ինչևէ շատ լավնեն
  • Lian
    2012-10-13 16:44:02
    այ սրանց հավատացի :) մանավանդ երկրորդին (լավ)
  • Շատ հետաքրքիր պատմություններ էին, միաժամանակ անհավանական ու անհավատալի բայց ինձ շատ է հետաքրքրում թե ինչից ելնելով ես ասում, որ իրական են
  • FR♥M EnGlAnD♥
    2012-10-13 18:24:00
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (լավ) (լավ)
  • L....O....
    2012-10-14 12:34:27
    (:| (:| (:| վաաաայ ինչ հետաքրքր են կարդալուց ետքանել չէի վախենում բայց եթե իմ հետ պատահեր տեղնուտեղս կմնայի :) :)
  • L....O....
    2012-10-14 12:37:59
    :) :) :) :) անհամպեր կսպասեմ (խփո)
  • ԵՍ ♥ coca cola
    2012-10-14 12:39:33
    էսօր 4-ը չկա (դեմք)
  • L....O....
    2012-10-14 12:39:47
    ;) ;) ;) ;) ;) ;)
  • CcomixM Emma
    2012-10-14 18:30:30
    (լավ) (լավ) (լավ)
  • (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • SmileY
    2012-10-15 16:30:00
    Շաաաաաաաաատ հետաքրիր են, մաս 4-րդը երբա լինելու? (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ)
  • A )
    2013-06-27 19:59:18
    (բռավո) (բռավո)