Միստիկ պատմություններ (Մաս 4)
Ողջույն copy, ողջույն copypast-ցիներ: Այսօր կներկայացնեմ Միստիկ պատմություններ Մաս4-ը: Գրառումը կարդալ երեկոյան ժամերի և առավել ևս թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում: Պատմություններն իրական են, անունները փոփոխված են հեղինակի կամ գործող անձի գաղտնիությունը պահպանելու համար:
-268x400.jpg)
Զարհուրելի տեսիլք
Երեք տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա նրան: Շքամուտքում սպասում էի, թե երբ է մայրիկը գալու, որ գնանք տատիկի տուն, երբ վերևի հարկում նկատեցի այդ սևազգեստ կնոջը: Ես լաց լինելով վազեցի մայրիկի մոտ, սակայն նա հանգստացրեց ինձ ասելով, որ մարդիկ տարբեր տեսակների են լինում և պետք չէ վախենալ, նա ուղղակի կին էր: Բայց նա ուղղակի կին չէր, այլ տեսիլք էր, որը ինձ մեկ անգամ չէ որ երևում էր: Իմ տատիկը մեզանից մի քանի հարկ վերևում էր ապրում և շատ էր սիրում դուրս գալ պատշգամբ և ժամերով նայել այնտեղից: Մի օր էլ նա ինքնասպան եղավ: Այդ օրվանից ես ամեն անգամ այդ սևազգեստ կնոջը տեսնում էի այդ պատշգամբում պատուհանից նայելիս: Նա շատ տգեղ էր և մահու չափ սարսափելի: Ես տեսնելով նրան մինչև ծնկներս սկսում էի դողալ: Վերջին անգամ նրան տեսել էի 7 տարեկանում: Երբ ավարտեցի դպրոցս, տեղափոխվեցի իմ նոր բնակարան, որը ինձ էր նվիրել իմ հայրիկը: Ես շատ ուրախ էի, որ երկար ժամանակ չէի տեսել այդ տիկնոջը սակայն տարիներ անց պատմությունը կրկնվեց: Ես ձայներ լսեցի մուտքից և երբ բացելով դուռը ցանկացա պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ, ես տեսա այդ կնոջը կանգնած պատուհանի մոտ: Վախը պարուրել էր ինձ, ես դողում էի, սակայն այս անգամ որոշեցի գնալ նրան ընթառաջ: Մոտեցա տիկնոջը նայեցի նրա սարսափելի դեմքին, իսկ նա քարի պես կանգնած էր և նայում էր պատուհանից դուրս: Մի փոքր անց նա պտտվեց և ասաց "Հարկավոր չէ", և բարձրացավ դեպի վերևի հարկ: Ես իսկույն վազեցի նրա հետևից, սակայն վերևի հարկում ոչ ոքի չտեսա: Սակայն բաց էր վերևի հարկում ապրող իմ ընկերոջ տան դուռը "ինչպես նաև իմ գործընկերներ": Իսկույն ներս մտա և տեսա ընկերոջս հորը պարկած բազմոցին և կրկին այդ սևազգեստ կինը, որը նայում էր պատուհանից: Իսկույն նստեցի մեքենաս և հեռացա այդտեղից: Ինչպես հետագայում պարզվեց ընկերոջս հոր մոտ սրտի նոպա էր արձանագրվել, սակայն կյանքը փրկել հաջողվել էր: Վերջին անգամ այդ կնոջը տեսել եմ հենց այդ ժամանակ, այդ դեպքից անցել է 15 տարի, սակայն դեռ աչքիս առաջ է նրա չարաբաստիկ և զարհուրելի հայացքը: Եվ մինչև հիմա ինձ համար մութ մնաց, թե ինչու այդ կինն ասաց "Հարկավոր չէ" :

Հոգի
Մի պայծառ առավոտ էր: Նույնիսկ չէի հասցրել արթնանալ և վայելել այդ արևոտ և պայծառ օրը, երբ մի տարօրինակ ձայն լսեցի: Դա ավելի շուտ նման էր շինարարության ծայնի: Բացեմ մի գաղտնիք` ես ապրում եմ մի շենքում, որի պատերը թղթի պես բարակ են և հարևանների կատարած գործողությունները հստակ լսվում է մեր տանը: Մեր հարևաններև նոր էին վաճառել բնակարանը և նոր տան տերերը դեռ նոր էին վերանորոգում իրականացնում իրենց բնակարանում, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն չդարձրի այդ ձայնին: Սակայն անցավ մի քանի վայրկյան և այդ ձայնն ավելի ուժգնացավ և կարծես ձայնն ավելի էր մոտենում: Այս անգամ ես իրոք վախեցա, քանի որ ձայն շատ ավելի պարզ էր լսվում: Նստեցի անկողնուս մեջ և սկսեցի ականջ դնել: ՎԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺ ՎԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺ ՎԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺԺ այսպիսի անտանելի և սարսափելի ձայն էր դա: Գնալով մոտեցավ անկողնուս, հպվեց ուսիս, կարծես ինչ որ մեկը պինդ բռնել էր ուսս, այնուհետև ուժեղ շնչառություն զգացի ականջիս մոտ: Ուզում էի գոռալ, փաղչել, սակայն ինչ որ խորհրդավոր ուժ ինձ պահում էր և ես չէի կարողանում ոչինչ անել,սակայն ինձ թվում էր, որ ես այնպես ուժեղ եմ գոռում, որ ողջ աշխարհն է ինձ լսում: Մի քանի րոպե շարունակ այդ շնչառությունն էի զգում ականջիս մոտ, երբ դռան զանգը տվեցին: Այդ պահին կարծես ինձ բաց թողեցին և ես կարողացա վազել դեպի դուռը: Դռան զանգը իմ նախկին ընկերն էր տալիս, որի հետ վիճել էի մի քանի օր առաջ և չէի ուզում նրա երեսը տեսնել, սակայն այնքան վախեցած էի, որ չէի ուզում տանը մենակ մնալ և իսկույն ներս հրավիրեցի նրան: Նման դեպք իմ հետ այլևս տեղի չի ունեցել ինչ համար ես միմիայն ուրախ եմ: Մինչև հիմա էլ ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչ երևույթ էր դա, հոգի՞, թե՞ ուրիշ արտասովոր և գերբնական երևույթ: Համենաինդեպս հիշեք, որ դեպքը ինձ հետ կատարվեց առավոտյան 08:00-ի սահմաններում և որ հոգիները միայն գիշերով չէ, որ հայտնվում են: Այդ օրը ես կյանքում չեմ մոռանա...

Good Wolf...
ANIKO
2012-10-14 16:44:29☆★❤NARI❤☆★
2012-10-14 16:45:18-L ) EsAyAn ...)
2012-10-14 16:49:28Lian
2012-10-14 16:52:08Knarik
2012-10-14 17:01:42Mariam95
2012-10-14 17:04:16ANIKO
2012-10-14 17:08:17♥Ꭿstx •●♥
2012-10-14 17:09:06An♥ Miko
2012-10-14 17:11:25╰♥╮Gayushik╰♥╮
2012-10-14 17:16:12CcomixM Emma
2012-10-14 18:23:48Bad Wolf
2012-10-14 18:35:00◕‿◕ ℒARKA ◕‿◕
2012-10-14 19:03:16ELUSHIK
2012-10-14 19:12:34LILI ^_^
2012-10-14 19:18:28⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-10-14 20:32:06გადაუხდელობის გამო ღიმილი
2012-10-15 13:16:08Я ςεrσgня φγγγ kαkαя нε χσрσшαя
2012-10-15 16:20:18ԵՍ ♥ coca cola
2012-10-15 16:22:45Էմիլյա Եգանյան
2012-10-15 16:36:23L....O....
2012-10-16 20:33:52Miss Devil
2012-10-17 17:25:01Ev ullIiiK ♥
2013-02-11 20:09:40Lian
2013-02-11 20:13:17♥@
2013-02-11 20:35:05A )
2013-06-27 19:53:37Miley♥fan
2013-07-29 13:07:18