Միստիկ պատմություններ (Մաս 5)
Ահա և միստիկ պատմությունների 5-րդ մասը: Կրկին զգուշացնում եմ, որ գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ անունները: Դե ինչ գնացինք`
-661x400.jpg)
Տանը բնակվող հոգին
-661x400.jpg)
Մեր տանը հոգի է ապրում: Ապրում է շատ երկար տարիներ` ավելի քան 25 տարի: Հիշում եմ, երբ ես դեռ փոքր էի, հայրիկս աշխատում էր հերթափոխով և հենց նա գնում էր աշխատանքի, մեր տանը սկսում էին տեղի ունենալ տարօրինակ, բայց մեզ համար հաճախ սովորական երևույթներ: Խոհանոցում սկսվում էր ափսեների և կաթսաների ձայներ գալ, կարծես ինչ որ մեկը դրանք իրար է հարվածում, բայց երբ ես ու մայրիկս վառում էինք խոհանոցի լույսը, ամեն ինչ հանդարտվում էր ` կարծես ոչինչ էլ չի եղել: Հետո սկսեցին կորել մեր իրերը: Իհարկե ոչ մեծ իրեր` իմ գրիչները, մայրիկի շրթներկը, զուգագուլպաները և այլն: Անցնում էր որոշ ժամանակ և մենք կորած իրերը գտնում էինք այնպիսի վայրերում, որ այնտեղ կյանքում հնարավոր չէր որ դրած լինեինք: Մի անգամ մայրիկս մենակ է լինում տանը, պարկած է լինում անկողնում, երբ նկատում է, որ դեմքի համար նախատեսված կրեմի տուփը ինքն իրեն գնում է դեպի ձախ և գալիս է նույն տեղը: Նա իսկույն դուրս է գալիս տանից և վազում դեպի հարևանի տուն: Եվ նմանատիպ շատ դեպքեր են եղել ուղղակի արդեն դժվարանում եմ հիշել մի քանիսը, իսկ մնացածը բավականին երկար են: Ժամանակին այդ հոգին ինձ անընդհատ վախեցնում էր, նա ապրում էր հենց իմ սենյակում : Սական երբ ես արդեն հղի էի, նա սկսեց իմ հանդեպ հոգատարություն ցուցաբերել: Մի անգամ գիշերով բացեցի աչքերս և դիմացի պատին զգացի ինչ որ մեկի ներկայությունը: Նա մուգ գույնի խիտ մազերով փոքրիկ արարած էր: Շրջվեց, նայեց ինձ վրա և շարունակեց առաջ գնալ: Այսպես մենք իրար հետ այսպես ասած “համերաշխության պայմանագիր” կապեցինք, ես չեմ անհանգստացնում իրեն` իսկ նա ինձ: Անցավ բավականին ժամանակ, ծնվեց իմ աղջիկը, ես աշխտում էի, իսկ փոքրիկին հետևում էր մայրիս: Մի անգամ ընթրիքից հետո մայրիկս ու փոքրիկ Յուլյան գնացել են քնելու, իրենց հետևից փակելով սենյակի դուռը: Մեր սենյակի դուռը բավականին ամուր փակվում է և նույնիսկ քամին չի կարող բացել այդ դուռը, այդ գիշեր քամի նույնպես չի եղել, սակայն մայրիկս պատմում է, որ երբ նրանք պարկած են եղել, այդ դուռը ինքն իրեն բացվել և հետո փակվել է, կարծես թե ինչ որ մեկը դուրս է եկել սենյակից իր հետևից փակելով դուռը: Այդ ամենին մենք արդեն շատ հանգիստ էինք նայում, քանի որ սովոր էինք նման դեպքերի: Պատմելիս նույնիսկ ծիծաղում էինք ասելով, որ մեր բարեկամ հոգին իր մասին է հիշեցնում, որ դեռևս ապրում է այս տանը:
Փրկեց մահից

Մի անգամ ես հյուր գնացի իմ ընկերուհու տուն: Նա գյուղում էր ապրում և ես հաճախ էի միայնակ գնում դաշտ ծաղիկներ, սունկ, հատապտուղներ հավաքելու: Ընկերուհիս մի խելացի շուն ուներ, որի անունն էր Ամոկ: Նա հավատարիմ էր նրանց և երկար տարիներ ապրում էր այդ տանը, ինձ հետ նա նույնպես ընկերացել էր:Մի անգամ ես գնացել էի մոտիկ դաշտից հատապտուղներ հավաքելու: Երբ հետ էի վերադառնում արդեն մթնշաղ էր: Ես ձայներ լսեցի հետևից, սակայն էական նշանակություն չտվեցի, քանի որ գյուղ է և այստեղ ամեն տեսակ ձայն էլ հնարավոր է: Սակայն ինչքան քայլերս արագացրեցի, զգացի, որ այդ ձայնն ավելի է մոտենում: Պտտվելով տեսա մի արարածի, որը ուներ շատ մեծ աչքեր, վախենալու էր և ուժեղ ձայնով լալիս էր ` աչքերից անդադար արցունքներ հոսելով: Ես ցանկացա ինչքան ուժ ունեի գոռալ, սակայն կարծես ինչ որ մի բան կոկորդիս կանգնած լիներ և ես չէի կարողանում ձայն հանել: Գնալով այդ արարածը լացելով մոտեցավ ինձ և ես վախիցս ընկա գետնին: Երբ բացեցի աչքերս տեսա, որ նա ինձ խեղդում է և շարունակում է լացել: Ես անզորությունից համակերպվեցի այդ մտքի հետ և մտածում էի, որ դա վերջն է: Սակայն շուտով ուժեղ գռմռոց և հաչոցներ լսեցի, պտտվելով տեսա Ամոկին: Նա ուժեղ հաչում էր այդ արարածի վրա: Մի քանի վարկյանի ընթացքում այդ արարածի աչքերից հոսող արցունքները արյան պես կարմիր դարձան և նա բաց թողելով ինձ փախավ: Ես թեթևություն զգացի և կարողացա արդեն ձայն հանել: Ամուր գրկեցի ինձ փրկող շանը, համբուրեցի և մենք միասին գնացինք տուն: Մինչև օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ էր դա…
Good Wolf...
Guitar-MASH
2012-10-20 18:25:34⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-10-20 18:28:38გადაუხდელობის გამო ღიმილი
2012-10-20 18:29:00Nutella is my BoyfrienD ♥
2012-10-20 18:33:24Miss Devil
2012-10-20 18:42:06Nona Adunts
2012-10-20 18:42:42LILI ^_^
2012-10-20 18:43:49♥Ꭿstx •●♥
2012-10-20 18:51:26..verj..
2012-10-20 18:52:24MeRyくろ
2012-10-20 18:57:02Bobo
2012-10-20 19:09:14I do not accept letters
2012-10-20 19:58:53☆★❤NARI❤☆★
2012-10-20 20:58:28i miss you
2012-10-20 21:08:04FR♥M EnGlAnD♥
2012-10-20 21:11:59Miss Devil
2012-10-20 23:31:20Опасная Зона...
2012-10-21 09:37:12A )
2013-06-27 19:48:15Lika2002
2014-02-23 13:21:38