Copy SMS

Միստիկ պատմություններ (Մաս 5)

Ահա և միստիկ պատմությունների 5-րդ մասը: Կրկին զգուշացնում եմ, որ գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ անունները: Դե ինչ գնացինք`

Միստիկ պատմություններ (Մաս 5)  - պատմություն, իրական, սարսափելի


                                    Տանը բնակվող հոգին

Միստիկ պատմություններ (Մաս 5)  - պատմություն, իրական, սարսափելի


Մեր տանը հոգի է ապրում: Ապրում է շատ երկար տարիներ` ավելի քան 25 տարի: Հիշում եմ, երբ ես դեռ փոքր էի, հայրիկս աշխատում էր հերթափոխով և հենց նա գնում էր աշխատանքի, մեր տանը սկսում էին տեղի ունենալ տարօրինակ, բայց մեզ համար հաճախ սովորական երևույթներ: Խոհանոցում սկսվում էր ափսեների և կաթսաների ձայներ գալ, կարծես ինչ որ մեկը դրանք իրար է հարվածում, բայց երբ ես ու մայրիկս վառում էինք խոհանոցի լույսը, ամեն ինչ հանդարտվում էր ` կարծես ոչինչ էլ չի եղել: Հետո սկսեցին կորել մեր իրերը: Իհարկե ոչ մեծ իրեր` իմ գրիչները, մայրիկի շրթներկը, զուգագուլպաները և այլն: Անցնում էր որոշ ժամանակ և մենք կորած իրերը գտնում էինք այնպիսի վայրերում, որ այնտեղ կյանքում հնարավոր չէր որ դրած լինեինք: Մի անգամ մայրիկս մենակ է լինում տանը, պարկած է լինում անկողնում, երբ նկատում է, որ դեմքի համար նախատեսված կրեմի տուփը ինքն իրեն գնում է դեպի ձախ և գալիս է նույն տեղը: Նա իսկույն դուրս է գալիս տանից  և վազում դեպի հարևանի տուն: Եվ նմանատիպ շատ դեպքեր են եղել ուղղակի արդեն դժվարանում եմ հիշել մի քանիսը, իսկ մնացածը բավականին երկար են: Ժամանակին այդ հոգին ինձ անընդհատ վախեցնում էր, նա ապրում էր հենց իմ սենյակում : Սական երբ ես արդեն հղի էի, նա սկսեց իմ հանդեպ հոգատարություն ցուցաբերել: Մի անգամ գիշերով բացեցի աչքերս և դիմացի պատին զգացի ինչ որ մեկի ներկայությունը: Նա մուգ գույնի խիտ մազերով փոքրիկ արարած էր: Շրջվեց, նայեց ինձ վրա և շարունակեց առաջ գնալ: Այսպես մենք իրար հետ այսպես ասած “համերաշխության պայմանագիր” կապեցինք, ես չեմ անհանգստացնում իրեն` իսկ նա ինձ: Անցավ բավականին ժամանակ, ծնվեց իմ աղջիկը, ես աշխտում էի, իսկ փոքրիկին հետևում էր մայրիս: Մի անգամ ընթրիքից հետո մայրիկս ու փոքրիկ Յուլյան գնացել են քնելու, իրենց հետևից փակելով սենյակի դուռը: Մեր սենյակի դուռը բավականին ամուր փակվում է և նույնիսկ քամին չի կարող բացել այդ դուռը, այդ գիշեր քամի նույնպես չի եղել, սակայն մայրիկս պատմում է, որ երբ նրանք պարկած են եղել, այդ դուռը ինքն իրեն բացվել և հետո փակվել է, կարծես թե ինչ որ մեկը դուրս է եկել սենյակից իր հետևից փակելով դուռը: Այդ ամենին մենք արդեն շատ հանգիստ էինք նայում, քանի որ սովոր էինք նման դեպքերի: Պատմելիս նույնիսկ ծիծաղում էինք ասելով, որ մեր բարեկամ հոգին իր մասին է հիշեցնում, որ դեռևս ապրում է այս տանը:


                                    Փրկեց մահից

Միստիկ պատմություններ (Մաս 5)  - պատմություն, իրական, սարսափելի


Մի անգամ ես հյուր գնացի իմ ընկերուհու տուն: Նա գյուղում էր ապրում և ես հաճախ էի միայնակ գնում դաշտ ծաղիկներ, սունկ, հատապտուղներ  հավաքելու: Ընկերուհիս մի խելացի շուն ուներ, որի անունն էր Ամոկ: Նա հավատարիմ էր նրանց և երկար տարիներ ապրում էր այդ տանը, ինձ հետ նա նույնպես ընկերացել էր:Մի անգամ ես գնացել էի մոտիկ դաշտից հատապտուղներ հավաքելու: Երբ հետ էի վերադառնում արդեն մթնշաղ էր: Ես ձայներ լսեցի հետևից, սակայն էական նշանակություն չտվեցի, քանի որ գյուղ է և այստեղ ամեն տեսակ ձայն էլ հնարավոր է: Սակայն ինչքան քայլերս արագացրեցի, զգացի, որ այդ ձայնն ավելի է մոտենում: Պտտվելով տեսա մի արարածի, որը ուներ շատ մեծ աչքեր, վախենալու էր և ուժեղ ձայնով լալիս էր ` աչքերից անդադար արցունքներ հոսելով: Ես ցանկացա ինչքան ուժ ունեի գոռալ, սակայն կարծես ինչ որ մի բան կոկորդիս կանգնած լիներ և ես չէի կարողանում ձայն հանել: Գնալով այդ արարածը լացելով մոտեցավ ինձ և ես վախիցս ընկա գետնին: Երբ բացեցի աչքերս տեսա, որ նա ինձ խեղդում է և շարունակում է լացել: Ես անզորությունից համակերպվեցի այդ մտքի հետ և մտածում էի, որ դա վերջն է: Սակայն շուտով ուժեղ գռմռոց և հաչոցներ լսեցի, պտտվելով տեսա Ամոկին: Նա ուժեղ հաչում էր այդ արարածի վրա: Մի քանի վարկյանի ընթացքում այդ արարածի աչքերից հոսող արցունքները արյան պես կարմիր դարձան և նա բաց թողելով ինձ փախավ: Ես թեթևություն զգացի և կարողացա արդեն ձայն հանել: Ամուր գրկեցի ինձ փրկող շանը, համբուրեցի և մենք միասին գնացինք տուն: Մինչև օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ էր դա…


Good Wolf...

15

53

2530

  • Guitar-MASH
    2012-10-20 18:25:34
    1. Հետաքրքիր էր....... Բայց մտածում էի երեխեն տղայա մինչև հղիանանալը..... ու ի մոտ հարց ծագեց, թե ինչո՞ւ էր նա ամուսնանալուց հետո էլ հոր տանը մնացել :) 2. Եսիմ ինչչչչչ էր (ժպիտ)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-10-20 18:28:38
    լավն էր (լավ) (լավ) ինչպես միշտ մի քիչ վախենալու
  • լավնեն ապրես շատ հետաքրքիր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Nutella is my BoyfrienD ♥
    2012-10-20 18:33:24
    :D :D
  • Miss Devil
    2012-10-20 18:42:06
    (դեմք) (դեմք) սարսափը չտեսա
  • Nona Adunts
    2012-10-20 18:42:42
    Ուխխխխխ (լավ) 6րդ էլ կլինի չէէէէէէէ՞ մեծ անհամբերությամբ եմ սպասում քո միստիկ պոստերին (ուռա) (ուռա) (ուռա)
  • LILI ^_^
    2012-10-20 18:43:49
    ՀԵՏԱՔՐՔԻԻԻԻՐ ԷԷԷԷԷԷԷԷԷԷՐ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥Ꭿstx •●♥
    2012-10-20 18:51:26
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ..verj..
    2012-10-20 18:52:24
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ;) ;) ;) ;)
  • MeRyくろ
    2012-10-20 18:57:02
    Չվախեցա :D Բայց լավն էր,եսել եմ սարսափի սիրահար: (խփո)
  • Bobo
    2012-10-20 19:09:14
    (լավ) (լավ) (լավ)
  • I do not accept letters
    2012-10-20 19:58:53
    լավն էրր (բռավո) (բռավո)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-10-20 20:58:28
    ԿԼԻՆԻ ԵՍ ՎԱՂԸ ՑԵրԵԿՈՎ ԿԱրԴԱՄ ՆՈր ԻՄ ԿԱրծԻՔԸ ՀԱՅՏՆԵՄ՞ :) :) :) :) (ծաղիկ)
  • i miss you
    2012-10-20 21:08:04
    լավն էին (բռավո) (բռավո) (բռավո) բայց (:|
  • FR♥M EnGlAnD♥
    2012-10-20 21:11:59
    es angam edqan el vaxenalu cher bayc aynuamenayniv shaaaaaaat lavner (լավ) (լավ)
  • Miss Devil
    2012-10-20 23:31:20
    հլը արի ստեղ (դեմք) :) :)
  • Опасная Зона...
    2012-10-21 09:37:12
    առաջինը նույնիսկ հաճելի ր կարդալ,իսկ երկրորդը զարմացրեց :)
  • A )
    2013-06-27 19:48:15
    (բռավո) (բռավո)
  • Lika2002
    2014-02-23 13:21:38
    et arajin patmutyun@ qo heta exel te uxaki inch vor texic es nayel et irakan patmutyun@ :) :) (ախ) (ախ) (ախ) (ախ)