Copy SMS

Մարդկային Վայրագություններ (Հեղինակային)

Նախապես բոլոր թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ եմ տալիս չկարդալ...


Թերևս ճիշտ են ասում,որ մարդկային վայրագությունը սահմաններ չի ճանաչում:Ստորև ներկայացված են մարդու գազանային բնազդների արթնացման մի քանի օրինակներ:


Մարդկային Վայրագություններ (Հեղինակային) - մարդիկ, վայրագություններ


 


Լիբիայի նախկին առաջնորդ Մուհամար Քադաֆֆին է,որի դիակը անասելի դաժանությամբ խոշտանգեց իր իսկ ժողովուրդը:Սա ոչ միայն գազանության այլ նաև երախտամոռության վառ օրինակ է:

Մարդկային Վայրագություններ (Հեղինակային) - մարդիկ, վայրագություններ


Իսկ սա արդեն լիբիացի ժողովրդի անմարդկային դրսևորումների հաջորդ օրինակը:Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստափոր Ստիվենսը,որը նոր էր ստանձնել իր պարտավորությունները,սպանվեց հրապարակայնորեն խելագար ամբոխի դաժան ծեծի հետևանքով:Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը,որ սպանվեց այն երկրի ներկայացուցիչը,ով հրահրել էր Լիբիական պատերազմը` դառնալով հազարավոր անմեղ զոհերի մահվան պատճառ:

Մարդկային Վայրագություններ (Հեղինակային) - մարդիկ, վայրագություններ


Իսկ սա արդեն մեր հայրենակից Հրանտ Դինքի դին է:Քաղաքական հայացքների և ազգային պատկանելիության համար սպանված Դինքը,Թուրքական մոլեռանդ Ռասիզմի ցավալի օրինակ է:Մենք ոչինչ չենք մոռացել :Վառ պահենք 1.500.000+1 անմեղ զոհերի հիշատակը:

Մարդկային Վայրագություններ (Հեղինակային) - մարդիկ, վայրագություններ


Հայկական բանակի սպա`Վահե Ավետյան ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող <> ռեստորանային համալիրում , խոշոր եղջերավոր անասունի բարբարոսական ծեծի հետևանքով սպանված երիտասարդի գործով դատավարությունը շարունակվում է:Հուսանք, որ գոնե այս անգամ ինչպես կամակատարները,այդպես էլ հրամանատարները կստանան իրենց արժանի պատիժը:


Ինչևէ,անցյալը ետ չես բերի,սակայն անցյալից պետք է դասեր քաղել,չէ որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի:Հուսով եմ կգա ժամանակ երբ մարդը իրոք կլինի բարձրագույն արժեք,իսկ դրան պետք է հասնել յուրաքանչյուրիս ջանքերի առավելագույն ներդրմամբ:Գնահատենք ինքներս մեզ,չմոռանալով գնահատել նաև դիմացինին:Չմոռանանք, որ կյանքը պարգևում է Աստված,և այն խլելը նույնպես միմիայն իր լիազորությունն է:

10

40

3104

  • մարդակային դաժանությունը սահամններ չունի............................
    • m .NARA
      2012-10-23 16:48:49
      հարգեցցցցցցցցցց
    • G.A.
      2012-10-23 16:54:00
      Մարդիկ վախենում են կենդանիներից,թեև կենդանիների շատ քիչ տեսակներ են մարդուն որպես կեր դիտարկում,իսկ մարդիկ և կենդանիներին և միմյանց կեր կամ գործիք են համարում..
  • m .NARA
    2012-10-23 16:49:25
    բայց հետաքրքիր էրրրրրրրրրրրրրր
  • G.A.
    2012-10-23 16:50:26
    շնորհակալ եմ (ծաղիկ) (ծաղիկ)
  • miley-smiley
    2012-10-23 16:54:00
    :( :( :( :( :( :( :(
  • G.A.
    2012-10-23 17:04:27
    :( :(
  • ☆★❤NARI❤☆★
    2012-10-23 18:21:19
    ՕՅ շԱՏ ԴԱժԱՆԵՅՆ (լուսնաքայլ)
  • G.A.
    2012-10-23 18:22:25
    եթե մի պահ մտածենք թե ինչքան ավելի անմարդկային բաներ են կատարվում մեր կողքին....
  • ......
    2012-10-23 18:33:03
    Ասել եմ ու էլի կասեմ,որ մարդու մեջ ցանկացած զգացում կա ու ցանկացած բան անելու կարողություն կա,,,,,,,,,Ուղղակի էդ զգացումներից ու կարողություններից շատերը քնած վիճակում են ու կարող են ցանկացած պահի արթնանալ,,,արթնանալու ժամանակ էլ մարդիկ իրենց թույլ են տալիս այնպիսի անմարդկային ու գազանաբարո արարքներ,ինչպիսիք նկարագրված էին այս գրառման մեջ.................
    • G.A.
      2012-10-23 19:02:02
      համաձայն եմ (ծաղիկ) (ծաղիկ)
      • ......
        2012-10-23 19:41:08
        (ծաղիկ) :) .........................
  • Նախ չհասկացա սրա ինչ՞ էր հեղինակային, երևի նկարները դուք եք նկարել,ստեղ ուղղակի մի 2 կարծիք էր գրած էնել կարծում եմ լիովին չհասկանալով թե ինչ եք գրել,ստեղ նենց բաներ կա, որ համաձայն չեմ, օր. քադաֆիին սպանելը վայրագություն չի այլ հատուցում ինչը մի օր էլ մեր երկրի ղեկավարության հետ կլինի,իսկ դեսպնին սպանելը ավելի ճիշտ է քանի, որ նա հանդիսանում է մի խառնակիչ երկրի ներկայացուցիչ ,տվյալ դեպքում նրան խոշտանգելը արդարացվում է նրանով որ ժողովուրդը փորձում է բան հասկացնել ամերիկացիներին:
  • Նախ չհասկացա սրա ինչ՞ էր հեղինակային, երևի նկարները դուք եք նկարել, ստեղ ուղղակի մի 2 կարծիք էր գրած էնել կարծում եմ լիովին չհասկանալով թե  ինչ եք գրել,ստեղ նենց բաներ կա, որ համաձայն չեմ, օր. քադաֆիին սպանելը  վայրագություն չի այլ հատուցում ինչը մի օր էլ մեր երկրի ղեկավարության հետ  կլինի,իսկ դեսպնին սպանելը ավելի ճիշտ է քանի, որ նա հանդիսանում է մի  խառնակիչ երկրի ներկայացուցիչ ,տվյալ դեպքում նրան խոշտանգելը  արդարացվում է նրանով որ ժողովուրդը փորձում է բան հասկացնել ամերիկացիներին:
    • G.A.
      2012-10-24 14:26:00
      պարզա որ նկարները ես չէի նկարել,,,հեղինակային էր մեկնաբանությունները,երևի կարելի էր վերլուծական գրել,չգիտեմ:Քադաֆֆիին սապանելն էլ հատուցում չէր,որովհետև մինչ այդ ժողովուրդըբ Քադաֆֆիից դժգոհ չէր,,հետո էլ վայրագություն էր նրա դիակը խոշտանգելը:Ամերիկացիներին բան հասկացնելու համար պարտադիր չի դեսպանին ծեծելով սպանել:Ինչպես նյութի մեջ եմ գրել :Չմոռանանք, որ կյանքը պարգևում է Աստված,և այն խլելը նույնպես միմիայն իր լիազորությունն է:Իսկ ինչ վերաբերում ա մեր երկրին համաձայն եմ որ կառավարության վարած քաղաքականությունը գռփելու ու թալանի մի ծրագիրա,որին պետըքա վերջ դրվի
      • Ետ մենք գիտենք որ դժգոհ չեր ,եթե դժգոք չլիներ չէին անի հեղափոխություն:Երբ  այլևս խաղաղ պայմաններում մի պետությանը չեն կարողանում բան հասկացնել  ապա ստիպված էն լինում դա անել կոպիտ ձևով ինչպես ԱՍԱԼԱն,իսկ ետ կյանք  տալա վեկալելա ինչա դրան համաձայն չեմ ,եթե աստված կյանքա տալիս մեկին  որ իմ կյանքին վտանգ սպառնա ապա ինձ համար ել կապ չունի ասստվածա  կյանք տվել թե մեկ ուրիշը
      • G.A.
        2012-10-24 22:03:16
        համաձայն լինել չլինելը քո իրավունքնա,ես ունեմ իմ կարծիքը,որի մասին գրել եմ
      • G.A.
        2012-10-24 22:07:57
        իսկ ԱՍԱԱԼԱ-ի տղերքին համեմատել խելագար ամբոխի հետ կարծում եմ անպատվաբերա,բացի այդ նրանց վրեխը երբեք դաժանաբար չի եղել:
      • այստեղ հարցը ամբոխին չի վերաբերում այլ նան, որ երբ պետությունները չեն  լսում ապա նրանց լսեցնում են կրակոցների կամ պայթյունների միջոցով
      • G.A.
        2012-10-25 00:01:59
        իսկ արդյունքում ինչ փոխվեց՞՞,երկիրը վերածվեց ավերակների,բնակչությունը աղքատացավ,գրանցվեցին բազմաթիվ զոհեր,ԱՄՆ-ն էլ հերթական անգամ հաստատեց իր գերակայությունը
      • ետելա ճիշտ ,բաձց եթե ետքան բան արել են ուրեմն են վախտ ավելի վատ էր
      • G.A.
        2012-10-25 15:27:18
        չեմ կարծում որ սրանից ավելի վատ էլա լինում
      • այդքան բանի համար2 պատճառ կա նախ առաջինը որ քադաֆին շատ էր  ճնշում,իսկ րկրորդը էնա որ դրսերից հրահրել են ու խաբել հիմա որ  վատա ետ խաբելու հետևանքնա
      • G.A.
        2012-10-25 15:32:34
        այսինքն տուժեցին Լիբիան ու մահմեդական երկրները,իսկ շահեց ԱՄՆ-ն,,,դրա համար էլ քաղաքականության մեջ պետք չի զգացմունքներով առաջնորդվել
    • հիմա ստացվում էն որ անեն չի լինի ,չանեն  չի լինի բա պատկերացերք որ  Հայաստանում սենց շարունակվի ,ապա մի 20 տարուց հաստատ վատ կլնի  դե տենցել Լիբիայում էր
      • G.A.
        2012-10-25 15:41:00
        ես երեկ մեր երկրի մասին նյութ պատրաստել եմ,բայց հավատացած եմ որ հնարավարա խաղաղ ճանապարհով,կամ գոնե նվազագույն զոհերով հասնել իշխանափոխության:
      • Էտ երևի չի էլ լինի,մի  5000-ա կտան կպրծնեն
      • G.A.
        2012-10-25 15:48:53
        բայց հո բոլորը չեն ծախի իրենց ձայնը՞՞,ուղղակի պետքա մի լիդեր, որը իր շուրջը կհամախմբի ժողովրդին,լինի ժողովրդի միջից,որ մարդիկ էլ կարևորեն իրենց տված ձայնը
  • hovsep0402
    2012-10-24 21:13:47
    Քադաֆիին հասնում էր, իր ժողովուրդը ավելի քան դժգոհ էր պարզապես խլացնում էին ժողովրդի ձայնը, նրա ձեռքերին հարյուրավոր մարդկանց արյուն կար որոնք ավելի դաժանաբար էին սպանվել
    • ՎԱՐԴ
      2012-10-24 21:14:47
      համենայնդեպս պետք չեր :( :(
    • G.A.
      2012-10-24 22:05:02
      իմ կարծիքով ետ ամենինչը անկառավարելի դարձաձ ամբոխի ձեռքի գործնա,իմ համար դիակը խոշտանգելը ոչ մի բանով չի արդարացվում
  • NELKA
    2012-10-27 11:00:53
    :( :( :( :( :( :(
    • G.A.
      2012-10-27 13:30:05
      :( (ծաղիկ)
  • Gay
    2013-01-28 08:44:48
    Ամենավախենալու ,ամենադաժան կենդանին,որից պետք է վախենալ դա մարդ արարածն է....Ես ուղղակի ապշած եմմմմմմմմմմմմմ :O :O :O :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(