Copy SMS

Մեքենա կույր վարորդների համար

Ինտերնետային հսկա Google և հիբրիտային Toyota Prius ընկերությունը արդեն մշակել են մեքենայի մի նոր մոդել, որը նախատեսված կլինի կույր վարորդների համար: Վարորդից չի պահանջվի առավել բան, քան նստել ղեկին և կապել ամրագոտին: Մնացածը մեքենան կանի ինքնուրույն:

Մեքենա կույր վարորդների համար  - մեքենա, կույրեր


Սթիվ Մախանը, որը հանդիսանում է Կալիֆորնիայի կույրերի միության գլխավորը, փորձարկել է նմանատիպ մեքենայի մեկ օրինակ: Նրան հաջողվել է նստելով մեքենայի ղեկին և ոչինչ չանելով հասնել խանութ, այնուհետև սրճարան և նորից հետ վերադառնալ տուն: Այդ ընթացքում Սթիվը ոչ մի անգամ ձեռք չի տվել ղեկին կամ մեքենան կառավարող ուրիշ հարմարության: Մեքենայի տանիքին տեղադրված է հատուկ լիդար, որի միջոցով կառավարվում է մեքենայի գրեթե ողջ ընթացքը: Նրանում գտնվում են ռադարներ, տեսախցիկներ և արագաչափեր, ինչի միջոցով մեքենաին թույլ են տալիս առավել անվտանգ և զգույշ ընթանալ: Ճիշտ է մեքենան ընթանում է ինքն իրեն` առանց վարորդի միջամտության, սակայն մեքենայում գտնվում են այնպիսի կոճակներ, որոնց սեղմելով վարորդը կարող է իսկույն արգելակել մեքենան: Սա Google ընկերության միակ փորձը չէ ստեղծելու նման մեքենա և նրանց աշխատակիցների համոզմամբ շուտով վաճառքում կհայտնվեն նման մեքենաներ:


Իսկ հիմա դիտենք տեսանյութը, որը ապացուցում է նման հրաշք մեքենայի գոյության փաստը`


Good Wolf...

14

12

2106