Copy SMS

Միստիկ պատմություններ (Մաս 6)

Զգուշացնեմ, որ գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ հերոսների անունները: Դե ինչ գնացինք`

Միստիկ պատմություններ (Մաս 6)  - սարսափելի, իրական, պատմություններ


                                  Շուտով կտեսնվենք...

Միստիկ պատմություններ (Մաս 6)  - սարսափելի, իրական, պատմություններ


Իմ պատմությունը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, երբ ես դեռ 17 տարեկան էի: Երևի բոլոր աղջիկներն էլ հետաքրքրվում են գուշակություններով և ես էլ բացառություն չեմ: Մի անգամ որոշեցի հոգի կանչել և նրան տալ այն հարցերը, որոնք ինձ առավել հետաքրքիր են: Սպասեցի, երբ բոլորը քնեցին, գնացի խոհանոց, ամեն ինչ պատրաստեցի: Վառեցի մոմերը, ծրջանաձև գրված տառեր ու թվերը դրեցի, ինչպես նաև մի կապուկ թել ու ասեղ: Սկսեցի կանչել, շուտով զգացի, որ թելի կապուկը շարժվում է: Ես նրան տվեցի մի շարք հարցեր, ստացա պատասխանները, սակայն այդ ամենից չբավարարվելով ասացի, որ եթե նա իրոք այստեղ է, ապա թող զգացնել տա իր ներկայության մասին (հիմա կասեք այս աղջիկը գժվել է): Ասացի և փոշմանեցի… Ինձ թվում էր, որ շուտով իմ առաջ ինչ որ հրեշ է հայտնվելու զզվելի և սարսափելի, սակայն ամեն բան ուրիշ կերպ դասավորվեց: Երբ ես ասացի, որ նա իր մասին զգացնել տա, չանցած 1-2 րոպե ինչ որ մեկի ներկայությունը զգացի մեջքիս հետևում, այնուհետև նա 3 անգամ թույլ հարվածեց իմ մեջքին, յուրաքանչյուր հարվածը մեկը մյուսից երկու վարկյան տարբերությամբ: Ես անասելի սարսափեցի այդ երևույթից և իսկույն վազեցի և միացրեցի խոհանոցի լույսը: Ահա իմ սխալը… Երբ հոգի են կանչում, նույն կերպ պետք է հետ ուղարկել նրան, սակայն ես վառելով լույսը նրան թողեցի մեր տանը: Ես իսկույն ամեն բան հավաքեցի և վազեցի դեպի իմ ննջասենյակ քնելու: Անցավ երկու օր և իմ մոտ սկսեցին գալ տարօրինակ և անտեսանելի երևույթներ և ինձ անունով դիմել: Առաջին գիշերը ես արթնացա մի կնոջ ձայնից, որը ինձ կանչում էր փողոցից: Ես ուշադրություն չդարձրի և նորից աչքերս փակեցի, որպեսզի քնեմ, սակայն այդ ձայնը գնալով ավելի էր մոտենում ինձ: Այդ ժամանակ ես շատ վախեցա և սկսեցի մտքումս Հայր Մերը ասել: Հետո սկսեց նմանատիպ դեպքերը շարունակական բնույթ կրել: Իսկ մի գիշեր արթնացա և ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ կարծես ձեռքերս և ոտքերս կոտրած լինեին, ես չէի կարողանում շարժվել, իսկ կրծքավանդակիս ասես ինչ որ մեկը կանգնած լիներ: Ես մտքումս ասացի “սատանա” , իսկ նա պատասխանեց` “ճիշտ ես” և սկսեց բարձր ծիծաղել: Ես իսկույն սկսեցի Հայր Մերն արտասանել մտքումս և նա բարձր ծիծաղելով ասաց, “ լավ լավ ես գնում եմ, բայց մենք շուտով կհանդիպենք”: Հաջորդ օրը ես արդեն չկարողանալով զսպել նստեցի և ամեն ինչ պատմեցի մայրիկիս: Նա ինձ վրա շատ բարկացավ և գնաց մեր հարևանուհու մոտ, որը մի ծեր տատիկ էր և աշխատում էր եկեղեցում, որպեսզի խորհուրդ հարցնի: Այդ կինն ասել էր, որ անկողինս աղոթեն և ամեն անգամ քնելուց առաջ երեգ անգամ ասեմ “Հայր Մեր” աղոթքը: Անցել է շատ ժամանակ, սակայն ես այլևս չեմ տեսնում նրանց և չեմ զգում նրանց ներկայությունը, ինչ համար շատ ուրախ եմ: 


Մահացածները խոսել չեն կարող` նրանք մտածելու կարողություն չունեն... 

Միստիկ պատմություններ (Մաս 6)  - սարսափելի, իրական, պատմություններ


Իմ մայրիկն ինձ այսպես է դաստիրակել` որ պետք է անվերապահորեն լսեմ և կատարեմ նրա բոլոր ասածները: Այդպես էլ մեծացա և հաճախ ամուսինս ինձ վրա ծիծաղում էր, ասելով որ կարծես փոքրիկ աղջիկ լինեմ, որը վախենում է իր մայրիկից: Ինչևէ այդպես են ինձ դաստիրակել: Մի անգամ մայրիկս զանգեց ինձ և ասաց, որ իր ընկերուհին է գալիս մեր քաղաք և որ ես նրան պետք է դիմավորեմ օդանավակայանից, բերեմ մեր տուն, այնուհետև ուղեկցեմ բժշկի և այդ ամբողջ ժամանակ նա պետք է մնա մեր տանը: Ես իհարկե չհակառակվեցի նրան, ուղղակի ասացի որ այդքան գումար չունեմ, բայց մայրիկն ինձ ասաց, որ գումար հարկավոր չէ: Նադյան ունի գումար իսկ ես պետք է ընդամենը ինչպես հարկն է հետևեմ նրան քաղաքում, որպեսզի ինչ որ բանի կարիք չունենա և իրեն մենակ ու անօգնական չզգա անծանոթ քաղաքում: Ես գնացի, դիմավորեցի և տուն բերեցի Նադյա “մորաքրոջը”, սակայն նրա տեսքն ինձ այնքան էլ դուր չեկավ: Նա գունատ էր, սակայն դա ըստ ինձ հիվանդության հետ կապված չէր, այլ մի այլ բան էր: Երբ ընթրում էինք ես հարցրի, թե արդյոք իր հետ եղե՞լ են միստիկ պատմություններ: Նադյա “մորաքույրը” սկսեց լաց լինել: Ամուսինս բարկացավ ինձ վրա, որ բոլորին տալիս եմ այդ նույն անիմաստ հարցը, սակայն այդ կինը հանգստացրեց բոլորիս, ասելով որ ամեն ինչ կարքին է և մեր թույլտվությամբ սկսեց պատմել իր կյանքի պատմությունը: Նա պատմում է- Ես մի աղջիկ ունեմ` Նինան: Նա այնքան գեղեցիկ է, որ տղաները ուղղակի հերթ էին կանգնում նրա համար, սակայն նա ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում: Բայց օրերից մի օր սիրահարվեց մի չգիտեմ ինչպես ասեմ օլիգարխի, թե շարքային հանցագործի, սիրում էր խենթի պես, սակայն այդ մեծահարուստ տղան որոշ ժամանակ անց լքեց նրան և սկսվեցին դաժան օրերը: Աղջիկս կարծես խելքը կորցրած լիներ: Այնքան գեղեցիկ, կոկիկ աղջկիկը հիմա ման էր գալիս գզգզված մազերով, ոչ կարգին հագուստով, կոտրում էր տան հայելիները, ափսեները, կահույքը, գոռում էր այնպես, որ ամբողջ թաղամասը լսում էր նրա ձայնը: Անցավ ժամանակ և նա ավելի անկառավարելի դարձավ և մենք որոշեցինք նրան բժշկի տանել: Բժիշկն ասաց, որ նրա մոտ սուր փսիխոզ վիճակ է և որ նրան անհապաղ պետք է հոգեբուժարան տեղափոխել: Այդ պահին չգիտեմ թե ինչ կատարվեց իմ հետ, իմ գեղեցկուհին հոգեբուժարանո՞ւմ: Բայց ինչ արած: Ցավով գնում էի նրա մոտ, իսկ նա գնալով ավելի դեպի վատն էր գնում: Ես ուղղակի անզոր էի ինչ որ բան անել և ուզում էի մեռնել: Սակայն մի անգամ այդ մասին իմանալով մեր տուն եկավ իմ քրոջ որդին, որը ապրում էր ուրիշ քաղաքում և աշխատում էր եկեղեցում: Նինան նրան շատ էր սիրում և Սաշան (քրոջս որդին) խնդրեց ինձ ուղեկցել իրեն Նինայի մոտ: Մենք գնացինք հոգեբուժարան, Նինան տեսնելով Սաշային միանգամից գունատվեց և հարձակվելով նրա վրա սկսեց բղավել, որ դուրս կորենք այդտեղից: Ամբողջ տուն վերադառնալու ճանապարհին ես ամոթի զգացում էի ապրում, ու արտասվում էի: Սաշան ինձ հանգստացնում էր սակայն հետո մի բան ասած, որին սկզբում ես չէի կարողանում հավատալ: Սաշան ասաց ինձ, որ Նինայի մոտ հոգեկան շեղումներ չեն, ուղղակի նրա մոտ չարքի առկայություն է: Քանի որ նա հոգևորական էր, նա իսկույն զգացել էր դա, սակայն հոգեբուժարանում չէր բարձրաձայնել: Նա ասաց, որ եթե համաձայն եմ, ուրեմն նա կխոսի իր ծանոթ հոգևորականների հետ և մենք կտանենք Նինային իր միջի հոգին քշելու սիանսների: Ինձ ոչինչ չէր մնում անել, քան համաձայնվել քանի որ իրոք անելանելի դրության մեջ էի: Հաջորդ օրը մենք Աղջկաս տարանք եկեղեցի, սակայն նա հենց եկեղեցու մուտքի մոտ համառություն ցուցաբերեց, ուզում էր փաղչել, ճչալ սակայն մենք նրան շատ պինդ էինք բռնել: Մի կերպ նրան ներս տարանք և եկեղեցականները սկսեցին աղոթք կարդալ: Այդ պահին դուք միայն պետք է տեսնեիք աղջկաս վիճակը` նա ամեն կերպ ուզում էր փաղչել, կենդանական ձայներ էր հանում: Ես տեսնելով այս ամենը խեղդվում էի, ուզում էի մեռնել միայն թե չտեսնեի աղջկաս այսպիսի տանջանքները: Այսպիսի սիանսները շարունակեցինք երեք օր շարունակ: Օր օրի աղջկաս վիճակն ավելի էր կայունանում: Երկրորդ օրը նույնպես չէր ցանկանում, բայց երրորդ օրը արդեն իր կամքով սկսեց հաճախել եկեղեցի աղոթքների: Նինայի տեսքը արդեն լավացել էր, տարօրինակությունները գրեթե անցել էին, սակայն նա իրեն շատ թույլ էր զգում: Երբ ամեն բան վերջացավ ես խնդրեցի պատմել աղջկաս և նա ինձ ասաց.- Երբ իմ սիրելին թողեց ինձ ու հեռացավ, ես շատ էի ցանկանում նրան հետ վերադարձնել և այդ իսկ պատճառով ես սկսեցի հաճախել ակումբ, որտեղ հոգի էինք կանչում: Ես որոշեցի կանչել հանգուցյալ տատիկիս հոգին և նրանից ճշտեմ թե ինչ միջոցով կարելի է հետ բերել նրան: Երբ գրատախտակը սկսեց շարժվել, ես հարցրի`”Տատիկ դա դո՞ւ ես “ , և մի ձայն ինձ ասաց` “քո տատիկը մահացել է, իսկ հոգիները մտածելու և խոսելու կարողություն չունեն”, ես հարցրի` “իսկ դու ո՞վ ես”, իսկ նա պատասխանեց “ես սատանան եմ” և այդ պահից սկսած ոչինչ չեմ հիշում: Այո Սաշայի ենթադրությունները ճիշտ էին դուրս եկել, այդ սատանան մտել էր Նինայի մարմնի մեջ և կառավարելով նրան անկառավարելի դարձնում մեր կողմից: Հուսով եմ սա դաս կլինի բոլորի համար և ոչ ոք երբեք նման քայլի չի դիմի…


Good Wolf...

23

65

3039

  • Опасная Зона
    2012-10-23 14:07:45
    շաաաաաատ լավն էին,մանավանդ առաջինը (բռավո)
  • :D
    2012-10-23 14:12:01
    աաաաաաաաա........չեմ կարդալու..հավես չկա (ուրախ)
  • ՎԱՐԴ
    2012-10-23 14:13:32
    կարդամ թե չե ՞
  • ☆★❤NARI❤☆★
    2012-10-23 14:15:15
    ՀԵՍԱ ԿԱրԴԱՄ ԿՀԱՅՏՆԵՄ ԿԱրծԻՔՍ :)
  • LILI ^_^
    2012-10-23 14:25:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • anahit99
    2012-10-23 14:27:10
    WOW!!Լավն էրրրրրրրրրրր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) ես էլ եմ մի անգամ հոգի կանչել :) :) :) :) :) :) :) :) բայց դե մինչև վերջ չեղավ...զանգեցին ու խանգարեցին :) :) (լավչեմ) (լավչեմ)
  • MeRyくろ
    2012-10-23 14:34:14
    ԵՍ փորձել եմ,բայց խանգառել են,բայց դրանից հետո 10 բաժակ շաքարաջուր եմ խմել :D :D :D :D
  • ღℋღSMILE
    2012-10-23 14:38:56
    լավներ (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ՎԱՐԴ
    2012-10-23 14:45:55
    վայ հենց նոր կարդացի պրծա լավներ :)
  • Շատ լավն էր,հաճույքով կարդացի (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lian
    2012-10-23 15:11:07
    հետաքրքիր էր (լավ) մինչև վերջ կարդացի (ժպիտ)
  • m .NARA
    2012-10-23 16:42:49
    ինչպես միշտ հետաքրքիր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) գժություն էր
  • շատ լավներ բայց առաջինի մասին լսել էի (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • G.A.
    2012-10-23 17:20:42
    շատ լավն էր,բայց ծանոթ պատմություններ էին (լավ) (լավ) (լավ)
  • Miss Devil
    2012-10-23 18:04:59
    այ էս նոռմալ սարսափաաաաաա :) :)
  • ԱՆԻ
    2012-10-24 15:28:00
    (բռավո) (բռավո) շատ հետեքրքիր էր, երբեք չէի մտածի որ միստիկ պատմությունները կհավանեմ, բայց շատ լավն էին (բռավո) (բռավո) (բռավո)
  • A )
    2013-06-27 19:43:42
    (բռավո) (բռավո)