Copy SMS

Մի աշնանային ուրբաթ երեկոյան

Մի աշնանային ուրբաթ երեկոյան

   

Մի աշնանային ուրբաթ երեկոյան - աշուն, երեկո, ուրբաթ, նամակ



   Մի աշնանային ուրբաթ երեկոյան Դանիելան նամակ ստացավ.<>: Նա նամակին ուշադրություն չդարձրեց,քանի որ օրական շատ ու շատ նման կեղծ նամակներ էր ստանում այն մարդկանցից,ում հետ ծանոթ էր լինում ընդամենը մեկ օր:Նա ասաց,որ Մանուելի հետ կարող են լինել միայն լավ ընկերներ և ոչ ավելին:Մանուելը համաձայնեց պայմանին,սակայն նա չէր մոռանում իր սիրո մասին: Նրանք մեկ ամիս շփվում էին,ինչպես քույր և եղբայր: Դանիելայի հոգում ևս ինչ-որ բան կար Մանուելի նկատմամբ.նա հաճախ էր մտածում նրա մասին,և բարկանում էր,երբ նրանից նամակ չէր ստանում:

    Մի օր նա որոշեց փորձել տղային.արդյոք նա նրան դեռ սիրում էր,թե ինքն արդեն ուշացել էր:Իր ընկերուհու անունից տղային նամակ է ուղարկում և հարցուփորձ անում իրենից և իր նկատմամբ ունեցած զգացմունքներից:Տղան ասում է,որ դա անցյալում էր,և նրանք միայն քույր ու եղբայր կարող են լինել: Այդ օրը Դանիելան շատ հուզված էր:Նա իր տեղը չէր գտնում և տանջվում էր. մերժել էր տղային,իսկ այժմ ուշացել էր. իր գնացքը գնացել էր: Հաջորդ օրը նա որոշում է ամեն ինչ խոստովանել Մանուելին. նրան չէր հետաքրքրում,թե հետո ինչ կլինի,ուզում էր ինչ-որ քայլ անել: Իր զգացմունքների մասին ասելով տղային` պարզվում է հետևյալը. Մանուելը սիրում էր Դանիելային,իսկ վերջինիս <> նա պատասխանել էր,թե այլևս չի սիրում Դանիելային,քանի որ հարկ չէր համարում,որ այդ մասին հավելյալ մարդիկ իմանային.դա կարող էր անպատվաբեր լինել աղջկա անվան համար:

      ... Նրանք երջանիկ էին,երբեմն տեսնվում էին: Նրանց զգացմունքները մաքուր էին և անկեղծ,վստահում էին միմյանց: Եվ երբ մի անգամ Մանուելը հարցրեց,թե աղջիկն ինչու է անդադար ժպտում,վերջինս պատասխանեց,որ նրա կողքին իր դեմքին ակամա ժպիտ է հայտնվում, և ինքն էլ չգիտի,թե ինչպես այն թաքցնի: Դանիելան, առաջին անգամ չէ,որ սիրահարվում էր,սակայն այս մեկն ուրիշ էր,այս մեկը թանկ էր: Նա,որ չէր հավատում հավերժական սիրո գոյությանը, այժմ վստահ էր,որ նրանք միասին կլինեն հավետ և անգամ մի քանի տարուց կամուսնանան:

     Անցան երջանիկ յոթ ամիսներ… Արդեն գարուն էր: Դանիելան երբեք չի սիրել այդ եղանակը: Սակայն այդ գարունն ավելի ատելի  դարձավ նրա համար: Տղան սկսել էր հազվադեպ հիշել աղջկան,գրեթե չէր զանգահարում կամ գրում: Աղջիկը բազում անգամներ հարցրել էր,թե ինչու է նա այդպես սառել իր նկատմամբ,բայց ստանում էր միևնույն պատասխանը. <>: Բայց որքան էլ զբաղված լինես,սիրածդ էակին չես կարող ուշադրություն չդարձնել: Այդ անտարբերությունը աղջկան ցավ էր պատճառում,և նա որոշեց ամեն ինչին վերջ դնել,փակել իր կյանքում այդ էջը ու նոր էջից նոր կյանք սկսել: Նա այդպես էլ արեց,իսկ տղան այդպես էլ աղջկան չհիշեց:

    … Անցավ մեկ տարի: Գարնանային պայծառ առավոտ էր: Դանիելան գնացել էր գնումների: Խանութ մտնելիս իրենից մեծ հեռավորության վրա նկատեց մի մարդու,որը կարծես իրեն ծանոթ էր. փողոցի նույն մայթով իրեն ընդառաջ էր գալիս Մանուելը,որը գուցե Դանիելային չէր էլ նկատել: Դանիելան քայլերը դանդաղեցրեց,որպեսզի գեթ մեկ անգամ նայի Մանուելին,սակայն որքան էլ քայլերը դանդաղ էին,տղան հեռու էր,և աղջիկը …

որոշեց սպասել նրան և խանութ չմտնել: Մանուելը արդեն մոտ էր, և Դանիելան չէր կողմնորոշվում ինչ անել: Թեկուզ մի <> բառի համար նա պատրաստ էր ամեն ինչի.առաջին անգամ կորցրել էր հպարտությունը,չէր ուզում անգամ այդ բառը լսել,այն վերացել էր իր բառապաշարից: Տղան արդեն այն խանութի մոտ էր,որտեղ և աղջիկն էր: Տղան իր մանր, բայց և խոր աչքերով նայեց Դանիելայի աչքերի մեջ: Սարսուռ անցավ աղջկա մարմնով: Տղան քայլերը դանդաղեցրեց,բայց լուռ էր: Խոսում էին միայն նրա աչքերը,բայց այդ լեզուն աղջկա համար անծանոթ էր և անհասկանալի: Սակայն տղան լուռ հեռացավ և չթարգմանեց իր աչքերի լեզուն: Միայն հեռանալիս մեկ անգամ շրջվեց,նայեց իրեն ուղեկցող թախծոտ աչքերին ու գնաց:

     Դանիելան վերադարձավ տուն: Լացը խեղդում էր կոկորդը,սակայն նա վաղուց կորցրել էր լացելու ունակությունը. թվում էր,թե արցունքները աչքերից դուրս հորդալու փոխարեն ներս էին լցվում,լցվում էին նրա դատարկ հոգու մեջ և այնտեղ արցունքի ծով ստեղծում: Նա որոշեց երկրորդ անգամ նույն քայլն անել. ասել, որ սիրում է,և փորձել ետ բերել: Նա տղային նամակ ուղարկեց իր մտորումների մասին,և արդյունքում ստացավ այս պատասխանը. <>: Դանիելան,որքան էլ ուժեղ էր, չէր կարող լինել պարզապես լավ ընկեր մի անձնավորության հետ,ում սիրում էր: Նա պարզապես փորձեց այս անգամ էլ մոռանալ տղային:

      Ամառային մի զով երեկո,երբ Դանին շտապում էր այգի` ընկերուհիների մոտ,այգում նրա առջև ուղիղ դեմ հանդիման դուրս եկավ Մանուելը: Աղջիկը գլուխը թեքեց և անցավ շատ հանգիստ: Բայց հետո նա դողում էր և չէր կարողանում հանգստանալ: Փորձեց հանգստանալ,ցրվել ու զվարճանալ ընկերուհիների հետ: Երկու ժամ անց գնաց տուն: Արդեն գիշեր էր: Նա ստուգեց իր փոստը, և որքան մեծ եղավ զարմանքը,երբ տեսավ Մանուելի նամակը: Նրանց զրույցն անցավ բավական հանգիստ. կարծես զրուցում էին հին ծանոթներ: Երկուն էլ բավականին սառն էին խոսում:Զրույցն ընդհատվեց,երբ արդեն ժամը մեկն էր: Աղջիկն ինքն ընդհատեց նամակագրությունը,ասելով,որ ուշ է,իսկ ինքը առավոտյան վաղ պետք է արթնանա,<> մաղթեց և դուրս եկավ համացանցից: Սակայն նա այդ անել ընդհանրապես չէր ցանկանում,բայց ստիպված էր.իրեն թելադրում էր արդեն իր հպարտությունը: Նրանք այլևս չհանդիպեցին  ոչ իրական,ոչ վիրտուալ աշխարհներում:

     … Աշնանային նոյեմբերյան առավոտ էր: Դանին արթնացավ բավականին ուրախ: Այդ օրը նրա ծննդյան տարեդարձն էր: Նախաճաշեց և շտապես համալսարան: Իր ընկերների կողմից բազում շնորհավորանքներ ստացավ,և այդժամ երջանկությունը նրա ուղեկիցն էր: Վերադարձավ տուն,պատասխանեց բոլոր շնորհավորանք-հեռախոսազանգերին: Ճաշելուց հետո որոշեց մտնել սոց.ցանց և ընթերցել նամակները: Բոլոր վիրտուալ ընկերները նրան մաղթանքներ էին հղել: Երբ մնացել էր մեկ նամակ,Դանին գնաց խոհանոց և սուրճ բերեց իր համար,որպեսզի թարմանա:Բացեց նամակը,և քիչ էր մնում ձեռքից գցեր սուրճի բաժակը,երբ կարդաց նամակի հեղինակի անունը. Մանուել: Մի քանի րոպե նա քարացած միայն այդ անվանն էր նայում: Մոռացված մի անուն: Նա իր մտքերից արդեն ջնջել էր այդ անունը և այդ անվան հետ կապված բոլոր հիշողությունները: Բայց այն մնացել էր իր սրտի մի խոր անկյունում: Վերջապես ընթերցեց նամակը. <>:

      << Միթե նա հիշում էր իմ ծննդյան օրը: Թե դիտմամբ ցանկանում էր ցավեցնել>>,-մտորում էր Դանիելան: Այնուամենայնիվ պատասխանեց. << Շնորհակալություն>>: Նա երկու անգամ քայլ էր արել,այժմ չէր պատրաստվում երրերդ անգամ քայլ անել,չնայած շատ էր ցանկանում,բայց հպարտությունն իրենն էր ասում:

     Անցավ երկու տարի: Դանին դեռ նոր սեր չէր գտել: Մի օր որոշեց սոց.ցանցով ծանոթանալ մի երիտասարդի հետ,ում հետ կունենար այսպիսի հարաբերություններ. նրանք չպետք է իմանային տվյալները դիմացինի մասին, տեսնեին միմյանց նկարները,զրուցեին հեռախոսով կամ հանդիպեին,այլ պետք է պարզապես ճանաչեին միմյանց հոգիները: Նա գտավ այնպիսի մեկին,ում չէր հետաքրքրում իր արտաքինը արտաքինը կամ ձայնը,այդ տղան պարզապես փնտրում էր մեկին,ում  հետ կարող էր կիսվել և հետաքրքիր ժամանակ անցկացնել զրուցելիս: Դանիելան ներկայացրեց իրեն որպես ոմն Աննա,իսկ տղան ասաց,որ իր անունն Էմմանուել է:Նրանք միմյանց մասին ոչինչ չգիտեին,նրանցից ոչ մեկին չէր էլ հետաքրքում մյուսի անցյալը:Նրանք շփվում էին մաքուր սրտով և ոչ մի շահ չէին ակնկալում:Համակարգչի առջև անցկացնում էին ժամեր,երբեմն գիշերներն էլ չէին քնում:Քննարկում էին ամենատարբեր հարցերը,երևույթները:Մի քանի ամիս անց նրանք միմյանց լիովին ճանաչում էին: Ճիշտ է,նրանցից ոչ մեկի մյուսին ֆիզիկապես չէր ճանաչում,բայց դրա կարիքը չկար:Նրանք սիրում էին միմյանց,իսկ այդ ֆիզիկականը կարող էր ամեն ինչ փչացնել:Չնայած երկուսն էլ գիտեին,որ այդպես շարունակելն անիմաստ է.ինչու իրենց զրկել մեկմեկու կողքին լինելու փափագից,միևնույն է,նրանք արդեն շղթայված էին սիրո երկաթե շղթայով:

     Մի օր Էմմանուելը որոշեց ներբեռնել իր նկարները սոց.ցանց:Հարցրեց Աննային,արդյոք նա համաձայն է:Վերջինս ասաց,որ համաձայն է,և ինքն էլ իրենը կներբեռնի: Մի քանի րոպե անց Դանին այցելեց Էմմանուլի էջը տեսնելու նրա նկարը… Արցունքները ակամա գլորվում էին  նրա աչքերից` մեղմ սահելով վարդագույն այտերի վրայով: Նկարում իրեն ծանոթ աչքեր էին`խորն ու մանր,որոնց տեսել էր երկու տարի առաջ: Երկար նայում էր նկարին,երբ ստացավ հաղորդագրություն: Էմմանուելն էր,կամ ավելի ճիշտ` Մանուելը: << Նման անակնկալ հանդիպման ես չէի սպասում: Այսինքն ես սիրում եմ մեկին,ում սիրել եմ և նախկինում:Դու, փաստորեն, իմ միակ ու անկրկնելի սերն ես>>: Դանիելան պատասխանեց. <>: <>: <>:

     Կրկին աշունը միավորեց նրանց: Սերը,որ ապրել էր նրանց հոգիներում, այժմ արթնացել էր ու պարուրել նրանց երջանկությամբ: Նրանք հանդիպում էին,հաճախ զբոսնում,երազում հեռավոր ապագայի ու երեխաների մասին, պատկերացնում էին իրենց շատ ծեր հասակում: Ժամերով նստում էին թարմ զմրուխտե խոտերին,նայում երկնքին,ապա մեկմեկու ու վայելում շատախոս լռությունը: Որքան գեղեցիկ էին այն երեկոները,երբ նրանք զրուցում էին հեռախոսով,նայում լիալուսնին և միասին երազանք պահում: Իսկ ձմեռը ուղակի սքանչելի էր: Նրանք գնում էին այգի,թաթախվում ձյան մեջ,երկար խաղում, ընդհուպ մինչև մրսելը, իսկ հետո մտնում էին սրճարան,նստում անկյունային մի սեղանիկի մոտ,տաքանում,մեծ ախորժակով խժռում իրենց առջև դրվածը,զրուցում ու անվերջ ծիծաղում: Ոչ մի թմրանյութ չէր կարող նրանց այդքան հաճույք պատճառել,որքան միմյանց ներկայությունը: Նրանք արբած էին մի անգին գինով,որ կոչվում էր սեր:

     Մի գարնանային պայծառ օր,երբ նրանք նստած էին սրճարանում,նրանց մոտեցավ մի աղջիկ`մեկ տարեկան երեխան գրկին: Նա մի սևեռուն հայացք գցեց Մանուելի վրա,ապա կոպտորեն ասաց.

    -Բարև:

    -Բարև: Ինչպես ես:                         

    -Լավ:Տեսնում եմ,դու ինչպես միշտ հոյակապ ես,քեզ չես կորցնում,գտել ես նոր հերթական  սեր:Մոռացել,ավելի ճիշտ ջնջել ես անցյալդ ու նոր կյանք սկսել:Շնորհավորում եմ:

    -Այո:Ես նոր կյանք եմ սկսել,որի համարել անհրաժեշտ էր ջնջել ամեն ինչ:

    -Բայց չես կարող ջնջել ամենը,ինչպես նրա և քո նմանությունը,- գլխով ցույց տվեց երեխային:

    -Գիտեմ,Սոնյա,բայց այժմ տեղն ու ժամանակը չէ զրուցելու:

    -Դու երբեք էլ ինձ համար ժամանակ չես ունեցել,իսկ այս երեխայի համար`առավել ևս:

    -Սոնյա,վերջացրու:

    -Այս կինն ով է,Մանուել,- միջամտեց Դանիելան:

    -Նրան ուշադրություն մի դարձրու,- պատասխանեց Մանուելը:

    -Ես նրա նախկին ընկերուհին եմ:Մենք այժմ պետք է ամուսնացած լինեինք,բայց նա գերադասեց իր ազատությունը`թողնելով միայնակ ինձ և մեր երեխային:

    -Ինձ համբերությունից մի հանիր,բավական է,- ասաց Մանուելը:

     Դանիելան վեր կացավ և լքեց սրճարանը:Մանուելը վազեց նրա հետևից,փորձեց բացատրել ինչ-որ բան,սակայն ապարդյուն: Ոչ մի բացատրություն չկար նրա քայլին.նա ինքն էլ այդ գիտեր: Նա կանգնել էր մայթին և չէր շարժվում:Նրան մոտեցավ Սոնյան երեխայի հետ:Երեխան, տեսնելով մի փիսիկի,քաղցր ծիծաղեց: Մանուելը շրջվեց,տեսավ երեխային,վերցրեց մոր ձեռքից և ամուր գրկեց:

    … Անցան ամիսներ: Դանիելան արդեն ջնջել էր ամեն ինչ:Նրա մոտ դա հեշտությամբ էր ստացվում.նա սովոր էր կորցնել: Բայց այս անգամ նա արդեն գտել էր մեկին,ով սիրում էր իրեն իսկապես: Այդ երիտասարդը Ռաֆայելն էր. գեղեցկադեմ,կիրթ,հանելուկային, կապուտաչյա,շիկահեր,բարձրահասակ,խելացի,նվիրված,լուրջ պատանի:Նա գրեթե անթերի էր:Նրանք շատ երջանիկ էին:Բայց… աղջիկը չէր կարող նրան նույն կերպ սիրել,ինչպես Մանուելին:Մանուելն ուրիշ էր: Նա գրեթե չուներ ոչ մի դրական կողմ,բայց Դանիելայի համար նա միակն էր և անկրկնելի:

    Անցավ երկու տարի: Այդ տարվա նոյեմբերի տասնութն էր: Ռաֆայելի ընկերներից մեկի ծնունդն էր այդ օրը:Նա և Դանիելան կրտսեր Ռաֆայելի հետ պատրաստվում էին երեկույթին:Երբ մտան ռեստորան,բոլորը նրանց էին նայում.որքան գեղեցիկ ընտանիք էր: Երեկոն անցնում էր հրաշալի: Հանկարծ Դանիելան դիմացի սեղանին մոտ նկատեց ծանոթ զույգ աչքեր:Մանուելն էր`իր կնոջ`տիկին Սոնյայի, և արդեն երկու երեխաների հետ: Դանիելան չկարողացավ իրեն զսպել,և նրա աչքերից գլորվեցին արցունքի կաթիլներ,որոնք նկատելի եղան Մանուելի կողմից: Բոլորը պարում էին և զվարճանում:Դանին վերցրեց գինու բաժակն ու գնաց պատշգամբ:Դրսում ցուրտ գիշեր էր:Երկնքում փայլփլում էին աստղերն ու լուսինը: Աղջկա կարմիր զգեստն էլ ավելի էր գեղեցկանում լուսնի լույսի ներքո:Նա լալիս էր,ձեռքում խաղացնում բաժակն ու նայում հորիզոնին: Այդժամ պատշգամբ մտավ Մանուելը:Նրա աչքերը նույպես թաց էին,և ինքն էլ իր ձեռքին ուներ գինու բաժակ:Նա եկավ,կանգնեց  Դանիի կողքին,և նրանք երկուսով նայում էին լուսնին:Գեղեցիկ էր լռությունը:Որքան բառեր կային այնտեղ,և նրանցից ոչ ոք չէր ցանկանում <>: Մանուելը ուժ հավաքեց և նայեց Դանիելային ու ասաց.

    -Ինչու:Ինչու մեզ բախտ չվիճակվեց միասին գալ այս խնջույքին,ինչու ճակատագիրն մեզ հետ այսպիսի խաղ խաղաց:Երբ ամեն ինչ,կարծես, հարթ է ընթանում,նորից մի փոթորիկ է բարձրանում:Ինչու մենք այժմ միասին չենք: Սա ճակատագրի հեգնանք է,թե մենք արդեն դժոխքում ենք:

    -Չգիտեմ:Չեմ էլ ցանկանում հասկանալ,քանի որ ամեն ինչ այնքան բարդ է:

    -Ոչ,ճակատագիրն այստեղ մեղք չունի:Մեղավորը մենք ենք,որ չենք գնահատել այն,ինչ ունեինք տարիներ առաջ,-մի փոքր լռությունից հետո ասաց,-արի փախչենք:

    -Մենք այլևս երեխա չենք,և ինչքան պետք է փախչենք:Իսկ նրանք:

    -Իսկ մենք:Մեզ նվիրեցինք իրենց,իսկ այժմ ապրում ենք դատարկ ու անիմաստ:

    -Դու սիրում ես ինձ:

    -Անխոս:

    -Դե արի գնանք մի վայր,ուր մեր սիրուն խոչընդոտ չի լինի,ուր մեր սերը հավերժ կապրի,-նա նայեց բաժակին,ապա այն հարվածեց պատին.այժմ նայում էր կոտրված բաժակի սուր ծայրին,ապա նայեց Մանուելին:

    Մանուելը ժպտաց.նրան դուր եկավ մտահաղացումը:Նա էլ կոտրեց բաժակը:Երկուսով նստեցին պատշգամբի մի անկյունում:Շուտով նրանք այնտեղ չէին:Միասին էին,բայց հեռու,հեռու բոլորից,հեռու ու երջանիկ:Նրանք երկուսով էին.իրենք և իրենց սերը`հավերժական ու իրական:Երկրագնդի վրա մնացել էին միայն նրանց անգույն մարմինները.չէ որ նրանք կյանքի բոլոր գույները տարել էին իրենց հետ:

     Անցան տարիներ:Սոնյան ամուսնացել էր,ուներ մի որդի`Մանուել անունով:Ռաֆայելը նույնպես երջանիկ էր,ուներ մի հրաշք դուստր`Դանիելան:

     Մի աշնանային ուրբաթ երեկոյան Դանիելան նամակ ստացավ.<>:Նամակի հեղինակի անունը Մանուել էր…

    

8

11

1402

  • i love Rihanna
    2012-10-24 16:41:10
    արդեն 2 ամիս է չէի մտել քոփի,երբ այսօր մտա միանգամից այս պոստը բացեցի.....մինչև վերջ կարդացել եմ...շաաաաաաաատ լավն էր,մանավանդ որ կարդում էի այս երգը լսելով chris brown-don't judge me (լավ) (լավ) (լավ) (լավ) ուղղակի պետք է գնահատել այն,ինչ ունես............................
    • Anul97
      2012-10-24 17:25:37
      մերսի
      • i love Rihanna
        2012-10-25 12:04:47
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • InNa DaViDoVa
    2012-10-24 17:54:10
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) կեցցես....շատ հետաքրքիր պատմություն էր......պարզապես խոսքեր չեմ գտնում զգացողությունս արտահայտելու համար
    • Anul97
      2012-10-24 17:55:19
      O:)
  • vardan
    2012-10-24 19:23:22
    շատ լավ պատմություն էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) երգի ներքո ավելի հաճելի էր կարդալ կեցցեք
    • Anul97
      2012-10-24 21:00:01
      1-2 օրից կլինի այն երգի ներքո վիդեոյի տեսքով,այն նույնպես կավելացնեմ (ծաղիկ)
  • ՎԱՐԴ
    2012-10-24 19:25:40
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Մ (բռավո) Ա (բռավո) Լ (բռավո) Ա (բռավո) Դ (բռավո) Ե (բռավո) Ց
    • Anul97
      2012-10-24 21:00:14
      մերսի O:) (ծաղիկ)
  • G.A.
    2012-10-25 02:15:55
    շատ հետաքրքիր ու զգացմունքային ու խորը պատմություն էր,,ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Anul97
    2013-08-05 12:04:14
    http://www.odnoklassniki.ru/group/52032088572070 miaceq