Copy SMS

Նախագահական Ընտրություններ (հեղինակային)

Նախագահական Ընտրություններ (հեղինակային) - Նախագահական, Ընտրություններ,


Մոտենում են հերթական նախագահական ընտրությունները,և մինչ ժողովրդի մի ստվար զանգված ատամները սրած սպասում է ընտրակաշառքներին,կամ կատարած անօրինությունները կոծկելուն, վարորդները հերթական միանգամյա օգտագործման ասֆալտին,իշխանությունը գումար է կուտակում ժողովրդին բաժանելու համար, ընդդիմությունը արդեն իսկ ահազանգում է կատարվելիք խախտումների նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ,իսկ ԵԱՀԿ-ն էլ հավանաբար դրան ի պատասխան արդեն իսկ կազմել է իր զեկույցը,ըստ որի <>,մեր քաղաքացիական հասարակությունը կանգնած է լուրջ խնդրի առջև,ինչպես, և ում միջոցով լուծել երկրի առջև ծանրացած խնդիրները:Մի կողմից անօթևան մնացած սիրիահայերը,մյուս կողմից զանգվածային արտագաղթը և կառավարության անտարբերությունը նշյալ խնդիրների նկատմամբ,ստիպում են ժողովրդին հերթական անգամ ապավինել միայն սեփական զորությանը:Անկեղծ ասած, ես ներկա պահին չեմ տեսնում այն քաղաքական գործչին, որը կարթնացնի ազգիս քնած հավատը ապագայի նկատմամբ:Եվ այդ մեռած հավատը, քաղաքացու խոսքի անհասանելիությունը,ինչպես նաև համատարած անարդարության և անպատժելիության մթնոլորտը կհանգեցնի հիասթափված հայորդիների հերթական փախուստին`փախուստ սեփական երկրից: Ինձ միշտ էլ զարմացել է մեր ազգի հանդուրժողականությունը,իսկ որ ավելի ճիշտ կլինի նշել ստրուկի հոգեբանությունը,երբ համբուրում է հսկայական ավարից իրեն մի կտոր հաց շպրտող գողի ձեռքը,որը իր միջոցով շքեղ պալատների ու ապարանքների տեր է դարձել:Թերևս ճիշտ է ասված,որ ամեն ժողովուրդ արժանի է իր նախագահին:Ինչևէ հուսով եմ մեր ներկա և վստահաբար հաջորդ նախագահի և իր քաղաքական թիմի քաղցը այս մի քանի տարում հագեցել է,և արդեն իսկ հաջորդ տարի մեր բյուջեի գումարների մսխումը փոքր ինչ կկրճատվի:Իսկ հասարակությանը կոչ եմ անում միավորվել,այսպես շարունակվել չի կարող...


Ինչպես հեղինակը` Ռուբեն Հախվերդյանն է մի քանի անգամ նկատել, այս երգը մինչև հիմա էլ արդիական է, չնայած երկու տասնամյակ է անցել, ինչ նա գրել է այս ստեղծագործությունը:ծ


Իգական սեռի ներկայացուցիչներին խնդրում եմ երգը չմիացնել,իսկ նրանցից ովքեր արդեն մացրել են ներողամտություն եմ հայցում:

9

4

733

  • ՎԱՐԴ
    2012-10-25 09:20:15
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • G.A.
      2012-10-25 13:02:42
      (ծաղիկ)
  • Lian
    2012-10-25 10:27:43
    դուրս էկավ,ապրես...ճիշտ խոսքեր :)
    • G.A.
      2012-10-25 13:03:20
      շնորհակալ եմ (ծաղիկ) (ծաղիկ)