Copy SMS

Աշունն իմ պատկերացմամբ...

Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ, Աշուն... տարվա ամենագեղեցիկ, բայց և միևնույն ժամանակ ամենատխուր եղանակն է... Սիրում եմ աշունը.....սիրում եմ աշնան գույները...անձրևի բույրը...նրա ամեն մի մասնիկը...


Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ,

Շատ բանաստեղծներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են տարվա այս հիասքանչ եղանակին:

 "Աշնան մեղեդի" 

Աշուն է, անձրև... 

Ստվերներն անձև

Դողում են դանդաղ... 

Պաղ, միապաղաղ

Անձրև՜ ու անձրև ...

Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ

Անհանգստություն...

Սպասիր, լսիր, ես չեմ կամենում

Անցած լույսերից, անցած հույզերից

Տառապել կրկին. 

Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից

Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... 

Ինչո՞ւ ես հիշում,

Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,

Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր

Կյանքի մշուշում...

Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում --

Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...

Ես ցուրտ մշուշում.

Իմ հոգու համար չկա արշալույս --

Անձրև՜ է, աշո՜ւն...

Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ,

"ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ"

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

 Համո Սահյան

 

Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ, Յուրաքանչյուրս իր պատկերացումներն ունի աշնան վերաբերյալ.... Մեկնաբանություններում ամենքդ նկարագրեք ձեր պատկերացրած աշունը:

17

21

8087

  • Bobo
    2012-10-26 20:47:34
    աշունը ամենատխուր եղանակը չէ, իմ ամենասիրած եղանակն է, որը ինձ ուրախացնում է :)
    • Susanna (Veteran :D)
      2012-10-26 20:49:09
      ուրախ եմ քեզ համար, (ծաղիկ) ես աշուն բառի մեջ ինչ-որ չափով տխրություն եմ տեսնում...
      • Bobo
        2012-10-26 20:53:09
        իսկ եթե անկեղծ լինեմ, ապա ԱՇՈՒՆԸ հոգին է լացող տխրության, որը ինձ ուրախություն է պարգևում ..
      • Susanna (Veteran :D)
        2012-10-26 20:53:54
        (լավ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Bobo
        2012-10-26 21:23:44
        :) :) :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-10-26 20:52:34
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • խենթուկ-LiLi:)
    2012-10-26 20:55:15
    սիրում եմ աշունը O:) O:)
  • ......
    2012-10-26 21:09:31
    ՉԷի ասի,որ տխուր եղանակա,,,ինձ ամենահոգեհաարազատ եղանակնա :) .......Իմ սիրած սեզոննա բացվել.անձրևների սեզոնը :) ,,,,,,հավեսա անձրևի ժամանակ Տերյանի ստեղծագործությունները կարդալը :) .............
  • ℒIℒuShiK ✓
    2012-10-26 21:30:44
    շատ եմ սիրում աշոււնը (ծաղիկ) (ծաղիկ) .......... (լավ)
  • ...........
    2012-10-26 23:38:39
    Սիրում եմ...հենց աշնանա մեջ եմ ինձ վերագտնում,մտքերս հավաքում........նույնիսկ խառնաշփոթ տրամդրություններ են ի հայտ գալիս մոտս,չգիտեմ...սիրում եմ...........
    • Susanna (Veteran :D)
      2012-10-27 16:43:44
      (լավ) (լավ) հետաքրքիր էր.... (ծաղիկ)
  • KHaCHaTryAn_nA
    2012-10-27 12:01:36
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • շատ լավներ ապրես.......... (լավ) (լավ) ... (բռավո) ........... (բռավո) .............սիրում եմ աշունը բայց չեմ սիրում որ միշտ անձրևա լինում ու մռայլ........
    • Susanna (Veteran :D)
      2012-10-27 16:44:36
      Մերսի.... (ծաղիկ) .. բայց այդ մռայլության մեջ էլ հետաքրքրություն ու գեղեցկություն կա.... (լավ)