Միստիկ պատմություններ (Մաս 7)
Գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ հերոսների անունները: Դե ինչ գնացինք`
-635x400.jpg)
Տարօրինակ երևույթներ
Այդ դեպքն ինձ հետ պատահել է 2000թ.-ին: Ես շատ ծանր հիվանդացա` դեպրեսիա, ջերմություն, անընդհատ մենակության էի ձգտում, մթության, չէի ուզում դուրս գալ իմ սենյակից, սրտխառնոց ունեի և անընդհատ սրտխփոց և տագնապի զգացում ունեի: Արցունքները լճի պես հոսում էին աչքերիցս, իսկ կոկորդումս ասես ինչ որ բան լիներ: Այնուհետև գլխումս սկսեցին ձայներ լսվել: Այդ ձայներն ինձ հրահրում էին հեռանալ այս աշխարհից: Ամուսինս ինձ չէր հասկանում` նրա կարծիքով ընտանիքը, փողը կամ նյութական վիճակն էր իմ այս վիճակի պատճառը, այդ իսկ պատճառով ինձ տարավ հոգեբանի մոտ: Հոգեբանի հետ զրույցները ինձ նույնպես չոգնեցին: Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է և դեղեր նշանակեց, սակայն այդ դեղերը իրենց օգուտը չէին տալիս: Օրեցոր այդ ձայներն ավելի էին դրդում ինքնասպանության, սակայն ես շատ էի ուզում ապրել: Ես չէի կարող այդ մասին ասել ոչ ոքի: Այնուհետև ինձ տարան հոգեբույժի մոտ, իսկ նա ինձ խորհուրդ տվեց աղոթքներ անել: Ես ամեն գիշեր աղոթում էի, սակայն իմ վիճակն ավելի էր վատանում: Խնդրում էի Սուրբ Մարիամին օգնել ինձ, սակայն ոչինչ չէր ստացվում: Մի գիշեր ես տարօրինակ երազ տեսա: Ինձ ընդառաջ եկավ Սուրբ Մարիամը` գլխին սպիտակ գլխաշոր և բարկացած հայացքով ասաց ինձ.- Դու ինձնից ես օգնություն խնդրում, իսկ քո շղթայի վրա աքլո՞ր ես գցել: Ուրեմն օգնությունտ հենց նրանից էլ կխնդրես: Ասաց և շրջվելով գնաց: Երբ ես արթնացա, իսկույն հիշեցի երազս և նայելով պարանոցիս տեսա աքլորի կուլոնը, որը գնել էի ինձ համար ծննդյանս տոնի կապակցությամբ, քանի որ ծնվել էի աքլորի տարում: Ես իսկույն հանեցի այդ կուլոնը և ինձ համար գնեցի Սուրբ Աստվածամոր գեղեցիկ կուլոնը և այն ընդմիշտ պարանոցիս պահելով սկսեցի պարբերաբար աղոթքներ անել: Փառք Աստծո ամեն բան արդեն անցյալում է, ամեն ինչ կարգին է և Սուրբ Մարիմաը ինձ օգնեց վերականգնվել: Նույնիսկ տարօրինակ ձայներն են հեռացել իմ գլխից…

Անհավատալի է, բայց փաստ
Այդ դեպքի մասին ինձ պատմել է հայրիկս: Դեպքը տեղի է ունեցել 2006թ.-ին: Մահացել էր հայրիկիս ընկերը` Օլեգը: Հայրիկիս ամենամոտ ընկերն էր, այդ իսկ պատճառով մի օր որոշեցին, որ պետք է գնան Օլեգի գերեզման, խմեն և վառ պահեն նրա հիշատակը: Օլեգի կինը` Կատյան, նույնպես ցանկություն հայտնեց գալ գերեզման, ամուսնու մոտ: Որոշեցին և մի օր ժամը 15:00-ի մոտակայքում դուրս եկան տանից: Ամռան արևոտ օր էր: Եղբայրս իր մեքենայով հայրիկիս և Օլեգի կնոջը տարավ դեպի գերեզման և ինքը գնաց իր գործերով: Հայրիկս պատմում է, որ նրանք գնացել են, բացել են այն ամենը, ինչ տարել էին իրենց հետ, Օլեգի բաժինը դրել են գերեզմանին, բացել են կոնյակը, և հենց ցանկացել են խմել իսկույն հեղեղի նման անձրև է սկսվել: Այ քեզ զարմանալի բան, ամբողջ բաժակի պարունակությունը իսկույն լցվել է անձրևաջրով և անձրևը դադարել է: Նրանք երկրորդ անգամ են լցրել բաժակները, սակայն նորից նույնը: Այդպես երեք անգամ կրկնվել է ը Օլեգի կինը ասել է`-Սիրելիս, մենք այս բաժակով ուզում ենք խմենք քո հոգու հանգստության կենացը…: Այդ խոսքերն ասելուց հետո նրանք հաջողությամբ լցրել են բաժակները և խմել, առանց որևէ միջադեպի: Երբ եղբայրս գնացել է նրանց հետևից հայրս հարցրել է, թե արդյոք քաղաքում անձրև չի՞ եկել, եղբայրս զարմացել է, քանի որ քաղաքում եղել է շոգ ու արևոտ ամառային եղանակ, իսկ հայրիկս ու Կատյան ամբողջովին կորած էին ջրի մեջ: Ինչպե՞ս բացատրել այս երևույթը: Երևի խանդ…
-139x400-635x400.jpg)
Ուրվայանը տանը
Երբ ես ապրում էի իմ նախկին տանը` համակարգչի սեղանից միշտ լսվում էին տարօրինակ ձայներ: Կարծես ինչ որ մեկը սեղանի վրա տոպրակից բան էր հանում, միշտ լսվում էին ոտնաձայներ, կարծես ինչ որ մեկը հարվածում էր պատին և այլն: Ես շատ էի վախենում, սակայն կարևոր նշանակություն չէի տալիս այդ ամենին մտածելով, որ դա միայն ինձ թվում է: Հետո ես տեղափոխվեցի իմ նոր բնակարան: Ամեն բան կարծես անցյալում էր: Առավոտյան պետք է օթորակիչ տեղադրեին այդ իսկ պատճառով ես համակարգչի սեղանը տեղափոխել էի և դրել էի պատի մի անկյունում: Երեկոյան նորից կրկնվեց այն պատմությունը, որը տեղի էր ունեցել ինձ հետ գրեթե մեկ տարի առաջ: Նորից տարօրինակ ձայներ համակարգչի մոտից, սակայն այս անգամ ավելի սարսափելի: Կարծես ինչ որ մեկը հարվածում էր համակարգչի սեղանին, այնուհետև պատին, հետո լսվում էին ոտնաձայներ, նույնիսկ աթոռը հրելու ձայն: Այդ պահին ես պառկած էի իմ սենյակում, իսկ սենյակս այդ սեղանի պատի մյուս կողմում է: Լսում եմ և սարսափում եմ տեղիցս վեր կենամ: Այդպես անցավ երկու գիշեր: Մի օր էլ որոշեցի մի փիսիկ բերեմ, որպեսզի ինձ մենակ չզգամ այդ տանը: Այդ դեպքից անցել էր մի քանի օր և կարծես ամեն բան անցյալում էր: Փիսիկին անվանեցի Շերի: Նրա համար տան անկյունում գեղեցիկ անկյուն պատրաստեցի և սկսեցի խնամել նրան: Անցավ մեկ շաբաթ, ես շատ էի սիրում իմ փիսիկին և նա ոչ մի բանի կարիք չէր զգում քանի որ լավ էի խնամում նրան և շատ ուրախ էի, որ ամեն ինչ անցել էր: Սակայն ամեն բան դեռ առջևում էր: Մի անգամ ես նկատեցի, որ փիսիկը տարօրինակ գռմռոցներ հանելով և վախեցած դեմքով նայում է դեպի համակարգչի սեղանի անկյունը: Այո-այո այն անկյունը, որտեղից ես անընդհատ սարսափելի ձայներ եմ լսում, սակայն ոչինչ չկար: Հաջորդ օրը առավոտյան փիսիկս ինձ արդնացրեց և ես սովորականի պես նրան տարա բնական կարիքները հոգալու: Երբ հետ եկանք ես նորից պառկեցի իսկ նա վազեց դեպի իր համար նախատեսված անկյունը: Ես չէի հասցրել աչքս կպցնել, երբ Շերին մլավելով եկավ ու թռավ անկողնուս վրա: Ես վեր թռա և տեսա, որ փիսիկս ուղղակի դողում էր և հայացքն անընդհատ ինչ որ տեղ էր: Ես գրկեցի նրան և սարսափած սկսեցի նայել շուրջս: Հետո շատ մոտիկից լսվեցին ոտնաձայներ: Շերին սկսեց գռմռալ, իսկ ես արդեն վախիցս քարացել էի: հետո ձայները սկսեցին լսվել անկողնուս տակից, սկսզբում սուլոց, այնուհետև շատ բարձր կարծես ինչ որ մեկը ասեր ուուու~… Ես իսկույն վեր թռա տեղիցս և մի վարկյանում հասա շքամուտք, նստեցի աստիճանների վրա և չկարողանալով ինձ զսպել սկսեցի լաց լինել: Փիսիկն արդեն մի փոքր հանդարտվել էր: Ի՞նչ էր դա : Այո երևի ուրվական էր կամ տան հոգի: Չգիտեմ ամեն դեպքում ես շատ էի վախեցել: Ստիպված էի գնալ աշխատանքի: Շերիին տանը մենակ թողելով գնացի աշխատանքի և ամբողջ ժամանակ մտքումս միայն դա էր, չէի կարողանում կենտրոնանալ: Երբ վերադարձա Շերին ինձ ուրախությամբ դիմավորեց, կարծես ոչինչ էլ չի եղել: Երբ գնացի քնելու ին կրկին թվաց, որ անկողնու տակ ինչ որ մեկը կա…
Good Wolf...
●•·˙ ♥ Çrâžÿ BøŸ♥ ˙·•●疯狂男孩
2012-11-02 14:00:19Bad Wolf
2012-11-02 14:00:22Великий CopyPaste-ցի
2012-11-02 14:08:11♥♥Ꭿstx♥♥
2012-11-02 14:12:33Miss Devil
2012-11-02 14:46:55Lian
2012-11-02 16:18:36Опасная Зона
2012-11-02 16:42:15☆★❤NARI❤☆★
2012-11-02 16:47:16LoVe? No ThaNkS I am HaPpy♥
2012-11-02 16:59:40⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
2012-11-02 17:02:21Պուխ :) `նույն Լիլ՛s CopyPage -ը
2012-11-02 17:33:40Bad Wolf
2012-11-02 17:51:43-L ) EsAyAn ...)
2012-11-02 19:29:32Meline^_^
2012-11-02 21:49:35KHaCHaTryAn_nA
2012-11-03 00:27:04ԱՆԻ
2012-11-03 11:29:16SaTeNik:)
2012-11-03 20:11:55Knarik
2012-11-05 06:36:44Why so Serious?
2012-11-05 18:22:18ՔՓ-ի համամասնականով ընտրված, Ղարաբաղ տեսած, խելքի նախագահ- Իեն Սոմերհոլդերի նկարով աղջկան սիրահար
2012-11-07 18:55:04^_^LARISIK^_^
2012-11-13 19:08:32Ճտերի պաշտպանության կոմիտեի Նախագահ..(ՃՊԿՆ)
2012-11-13 19:10:32anka..98
2012-11-14 17:40:38♥ Ս. ի. Լ. վ. Ա. ♥ I Believe In Sherlock Holmes ((( veteran4ik))) :-D Пятачок
2013-06-27 19:36:42ARTUR2002
2015-09-26 00:13:22