Copy SMS

Միստիկ պատմություններ (Մաս 7)

Գրառումը խորհուրդ չի տրվում դիտել երեկոյան և առավել ևս ներշնչող մարդկանց: Պատմություններն իրական են, սակայն պատմող անձի գաղտնիությունը պահպանելու համար կփոփոխեմ հերոսների անունները: Դե ինչ գնացինք`

Միստիկ պատմություններ (Մաս 7)  - պատմություն, իրական, սարսափելի


Տարօրինակ երևույթներ


 

Այդ դեպքն ինձ հետ պատահել է 2000թ.-ին: Ես շատ ծանր հիվանդացա` դեպրեսիա, ջերմություն, անընդհատ մենակության էի ձգտում, մթության, չէի ուզում դուրս գալ իմ սենյակից, սրտխառնոց ունեի և անընդհատ սրտխփոց և տագնապի զգացում ունեի: Արցունքները լճի պես հոսում էին աչքերիցս, իսկ կոկորդումս ասես ինչ որ բան լիներ: Այնուհետև գլխումս սկսեցին ձայներ լսվել: Այդ ձայներն ինձ հրահրում էին հեռանալ այս աշխարհից: Ամուսինս ինձ չէր հասկանում` նրա կարծիքով ընտանիքը, փողը կամ նյութական վիճակն էր իմ այս վիճակի պատճառը, այդ իսկ պատճառով ինձ տարավ հոգեբանի մոտ: Հոգեբանի հետ զրույցները ինձ նույնպես չոգնեցին: Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է և դեղեր նշանակեց, սակայն այդ դեղերը իրենց օգուտը չէին տալիս: Օրեցոր այդ ձայներն ավելի էին դրդում ինքնասպանության, սակայն ես շատ էի ուզում ապրել: Ես չէի կարող այդ մասին ասել ոչ ոքի: Այնուհետև ինձ տարան հոգեբույժի մոտ, իսկ նա ինձ խորհուրդ տվեց աղոթքներ անել: Ես ամեն գիշեր աղոթում էի, սակայն իմ վիճակն ավելի էր վատանում: Խնդրում էի Սուրբ Մարիամին օգնել ինձ, սակայն ոչինչ չէր ստացվում: Մի գիշեր ես տարօրինակ երազ տեսա: Ինձ ընդառաջ եկավ Սուրբ Մարիամը` գլխին սպիտակ գլխաշոր և բարկացած հայացքով ասաց ինձ.- Դու ինձնից ես օգնություն խնդրում, իսկ քո շղթայի վրա աքլո՞ր ես գցել: Ուրեմն օգնությունտ հենց նրանից էլ կխնդրես: Ասաց և շրջվելով գնաց: Երբ ես արթնացա, իսկույն հիշեցի երազս և նայելով պարանոցիս տեսա աքլորի կուլոնը, որը գնել էի ինձ համար ծննդյանս տոնի կապակցությամբ, քանի որ ծնվել էի աքլորի տարում: Ես իսկույն հանեցի այդ կուլոնը և ինձ համար գնեցի Սուրբ Աստվածամոր գեղեցիկ կուլոնը և այն ընդմիշտ պարանոցիս պահելով սկսեցի պարբերաբար աղոթքներ անել: Փառք Աստծո ամեն բան արդեն անցյալում է, ամեն ինչ կարգին է և Սուրբ Մարիմաը ինձ օգնեց վերականգնվել: Նույնիսկ տարօրինակ ձայներն են հեռացել իմ գլխից…


 

Միստիկ պատմություններ (Մաս 7)  - պատմություն, իրական, սարսափելի


Անհավատալի է, բայց փաստ


Այդ դեպքի մասին ինձ պատմել է հայրիկս: Դեպքը տեղի է ունեցել 2006թ.-ին: Մահացել էր հայրիկիս ընկերը` Օլեգը: Հայրիկիս ամենամոտ ընկերն էր, այդ իսկ պատճառով մի օր որոշեցին, որ պետք է գնան Օլեգի գերեզման, խմեն և վառ պահեն նրա հիշատակը: Օլեգի կինը` Կատյան, նույնպես ցանկություն հայտնեց գալ գերեզման, ամուսնու մոտ: Որոշեցին և մի օր ժամը 15:00-ի մոտակայքում դուրս եկան տանից: Ամռան արևոտ օր էր: Եղբայրս իր մեքենայով հայրիկիս և Օլեգի կնոջը տարավ դեպի գերեզման և ինքը գնաց իր գործերով: Հայրիկս պատմում է, որ նրանք գնացել են, բացել են այն ամենը, ինչ տարել էին իրենց հետ, Օլեգի բաժինը դրել են գերեզմանին, բացել են կոնյակը, և հենց ցանկացել են խմել իսկույն հեղեղի նման անձրև է սկսվել: Այ քեզ զարմանալի բան, ամբողջ բաժակի պարունակությունը իսկույն լցվել է անձրևաջրով և անձրևը դադարել է: Նրանք երկրորդ անգամ են լցրել բաժակները, սակայն նորից նույնը: Այդպես երեք անգամ կրկնվել է ը Օլեգի կինը ասել է`-Սիրելիս, մենք այս բաժակով ուզում ենք խմենք քո հոգու հանգստության կենացը…: Այդ խոսքերն ասելուց հետո նրանք հաջողությամբ լցրել են բաժակները և խմել, առանց որևէ միջադեպի: Երբ եղբայրս գնացել է նրանց հետևից հայրս հարցրել է, թե արդյոք քաղաքում անձրև չի՞ եկել, եղբայրս զարմացել է, քանի որ քաղաքում եղել է շոգ ու արևոտ ամառային եղանակ, իսկ հայրիկս ու Կատյան ամբողջովին կորած էին ջրի մեջ: Ինչպե՞ս բացատրել այս երևույթը: Երևի խանդ…

Միստիկ պատմություններ (Մաս 7)  - պատմություն, իրական, սարսափելի


Ուրվայանը տանը


Երբ ես ապրում էի իմ նախկին տանը` համակարգչի սեղանից միշտ լսվում էին տարօրինակ ձայներ: Կարծես ինչ որ մեկը սեղանի վրա տոպրակից բան էր հանում, միշտ լսվում էին ոտնաձայներ, կարծես ինչ որ մեկը հարվածում էր պատին և այլն: Ես շատ էի վախենում, սակայն կարևոր նշանակություն չէի տալիս այդ ամենին մտածելով, որ դա միայն ինձ թվում է: Հետո ես տեղափոխվեցի իմ նոր բնակարան: Ամեն բան կարծես անցյալում էր: Առավոտյան պետք է օթորակիչ տեղադրեին այդ իսկ պատճառով ես համակարգչի սեղանը տեղափոխել էի և դրել էի պատի մի անկյունում: Երեկոյան նորից կրկնվեց այն պատմությունը, որը տեղի էր ունեցել ինձ հետ գրեթե մեկ տարի առաջ: Նորից տարօրինակ ձայներ համակարգչի մոտից, սակայն այս անգամ ավելի սարսափելի: Կարծես ինչ որ մեկը հարվածում էր համակարգչի սեղանին, այնուհետև պատին, հետո լսվում էին ոտնաձայներ, նույնիսկ աթոռը հրելու ձայն: Այդ պահին ես պառկած էի իմ սենյակում, իսկ սենյակս այդ սեղանի պատի մյուս կողմում է: Լսում եմ և սարսափում եմ տեղիցս վեր կենամ: Այդպես անցավ երկու գիշեր: Մի օր էլ որոշեցի մի փիսիկ բերեմ, որպեսզի ինձ մենակ չզգամ այդ տանը: Այդ դեպքից անցել էր մի քանի օր և կարծես ամեն բան անցյալում էր: Փիսիկին անվանեցի Շերի: Նրա համար տան անկյունում գեղեցիկ անկյուն պատրաստեցի և սկսեցի խնամել նրան: Անցավ մեկ շաբաթ, ես շատ էի սիրում իմ փիսիկին և նա ոչ մի բանի կարիք չէր զգում քանի որ լավ էի խնամում նրան և շատ ուրախ էի, որ ամեն ինչ անցել էր: Սակայն ամեն բան դեռ առջևում էր: Մի անգամ ես նկատեցի, որ փիսիկը տարօրինակ գռմռոցներ հանելով և վախեցած դեմքով նայում է դեպի համակարգչի սեղանի անկյունը: Այո-այո այն անկյունը, որտեղից ես անընդհատ սարսափելի ձայներ եմ լսում, սակայն ոչինչ չկար: Հաջորդ օրը առավոտյան փիսիկս ինձ արդնացրեց և ես սովորականի պես նրան տարա բնական կարիքները հոգալու: Երբ հետ եկանք ես նորից պառկեցի իսկ նա վազեց դեպի իր համար նախատեսված անկյունը: Ես չէի հասցրել աչքս կպցնել, երբ Շերին մլավելով եկավ ու թռավ անկողնուս վրա: Ես վեր թռա և տեսա, որ փիսիկս ուղղակի դողում էր և հայացքն անընդհատ ինչ որ տեղ էր: Ես գրկեցի նրան և սարսափած սկսեցի նայել շուրջս: Հետո շատ մոտիկից լսվեցին ոտնաձայներ: Շերին սկսեց գռմռալ, իսկ ես արդեն վախիցս քարացել էի: հետո ձայները սկսեցին լսվել անկողնուս տակից, սկսզբում սուլոց, այնուհետև շատ բարձր կարծես ինչ որ մեկը ասեր ուուու~… Ես իսկույն վեր թռա տեղիցս և մի վարկյանում հասա շքամուտք, նստեցի աստիճանների վրա և չկարողանալով ինձ զսպել սկսեցի լաց լինել: Փիսիկն արդեն մի փոքր հանդարտվել էր: Ի՞նչ էր դա : Այո երևի ուրվական էր կամ տան հոգի: Չգիտեմ ամեն դեպքում ես շատ էի վախեցել: Ստիպված էի գնալ աշխատանքի: Շերիին տանը մենակ թողելով գնացի աշխատանքի և ամբողջ ժամանակ մտքումս միայն դա էր, չէի կարողանում կենտրոնանալ: Երբ վերադարձա Շերին ինձ ուրախությամբ դիմավորեց, կարծես ոչինչ էլ չի եղել: Երբ գնացի քնելու ին կրկին թվաց, որ անկողնու տակ ինչ որ մեկը կա…


Good Wolf...

25

252

3719

  • (խփո) (խփո) (խփո) (խփո) (օգո) (ախ)
  • Bad Wolf
    2012-11-02 14:00:22
    առաջինը կարդացի լավն էր...երկրորդը չեմ ուզում կարդամ
  • Великий CopyPaste-ցի
    2012-11-02 14:08:11
    Նման պատմությունները կարդալովց, զարմանում եմ,,,,, մտածում Արդյո՞ք կան նման երևույթները՝ Հանգուցյալի խանդը, Աքաղաքը շղթայի վրա, & Ուուուու՜ ասող ուրվականը,,,,,,,,,, Միևնուն է,,,,,,, Ես մնում եմ իմ համոզմանը, որ հոգիներից պետք չէ վախենալ, այլ պետք է վախենալ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ......
  • ♥♥Ꭿstx♥♥
    2012-11-02 14:12:33
    (ախ) (ախ) (ախ) (լավ) (լավ)
  • Miss Devil
    2012-11-02 14:46:55
    (լավ) (լավ) (լավ) ասում եմ կարելիա սերիալ նկարել սրանց հիման վրա :D :D :D :D :D
  • Lian
    2012-11-02 16:18:36
    էս ինչ շատ էր (ժպիտ) հետաքրքիր էր ու հնարավոր :)
  • Опасная Зона
    2012-11-02 16:42:15
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ՇԱՏ լավն էնին (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-11-02 16:47:16
    ես ել չեմ կարդալու ես պատմություները կարդում եմ գիշերը հիշում եմ չեմ կարում քնեմ :'(
  • LoVe? No ThaNkS I am HaPpy♥
    2012-11-02 16:59:40
    շատ հետաքրքիրա ինչպես միշտ ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-11-02 17:02:21
    իրիկուները ինձ թվումա իմ հետելա ես նույնը կատարվելու (ծաղիկ) :D :D :D
  • Երեկոյան խորհուրդ չի տրվում՞ :) հեենց նոր ես կինո էի նայում,ու հետաքրքիրը գիտես որնա՞որ պահերա լինում,որ մարդիկ վախենում են ,էն ուտելու պահերը,արյուն խմելու պահերը,ես ծիծաղում եմ,հաաա լավ ինչ կա վախենալու՞ :) :) :) :) :) :)
  • Bad Wolf
    2012-11-02 17:51:43
    ագլճկ
  • -L ) EsAyAn ...)
    2012-11-02 19:29:32
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Meline^_^
    2012-11-02 21:49:35
    շատ լավներ ապրես (լավ) (լավ) (լավ)
  • KHaCHaTryAn_nA
    2012-11-03 00:27:04
    (լավ) (լավ) (լավ) (լավ) Լավն էրրրրր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) բայց վախենալու չեր ...եդ լավ էր (լավ) (լավ)
  • ԱՆԻ
    2012-11-03 11:29:16
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) լավն էին :) :)
  • SaTeNik:)
    2012-11-03 20:11:55
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) մամա ջաննննննննննն, առաջինը կարդացի բայց մնացածը չեմ ուզում կարդամ, վախում եմ (վայքո) (վայքո) (վայքո) :'( :'( :'(
  • Knarik
    2012-11-05 06:36:44
    Վայյյ,պարապությունից առավոտ շուտ կարդացի (ախ) :D Լավն էին,մանավանդ առաջինը,հավատում եմ,դրա համար էլ միշտ խաչ եմ կրում (լավ) :)
  • Why so Serious?
    2012-11-05 18:22:18
    մի հատ էլ կարդամ գիշերով (խփո)
  • http://www.copypaste.am/2012/04/14/%D5%B7%D5%A5%D6%86%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D6%84%D5%B8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A7%D5%BD%D6%85%D6%80-%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD-%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE/ :D
  • ^_^LARISIK^_^
    2012-11-13 19:08:32
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :O :O (վայքո)
  • anka..98
    2012-11-14 17:40:38
    էՍԻՆՉ ՎԱխԵՆԱԼՈԻ էԻՆ ՄԱՆԱՎԱՆԴ ՎԵՐՋԻՆԸ (վայքո) (վայքո) (:| (:|
  • (ժպիտ) (ժպիտ) Էս վերադարձար նախկին սովորությանտ՞ ապրեսս O:) (լավ)
  • ARTUR2002
    2015-09-26 00:13:22
    Բարի երեկո ես նորեկ եմ.........Մենք պետքա հիշենք, որ քրիստոնյա ենք ու պետքա իմանանք, որ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ պատմումա հոգիների մասին....հոգիներ,դևեր,սատանա,Հրեշտակներ գոյություն ունեն........ու յուրաքանչյուր հայ թեկուզ քյառթը,դոդիկը,լավ տղեն,վատ տղեն,գերազանցիկը ու ծույլիկը պետքա կարդան այդ գիրքը......բա.....