Copy SMS

Մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն

Մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն - մարդիկ, Աստված, հավատք, պատիժ


Ջոն Լենոն (երգիչ)

Ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց.

ՙՙՙՙՙՙՙ՚՚ՙ՚ՙ՚ՙ՚ՙ՚ՙ՚ՙ՚ՙ<> (1966թ.)

Այս խոսքերից կարճ ժամանակ անց Լենոնը սպանվեց ատրճանակի վեց հարվածից:

Տանկրեդո Նեվես (Բրազիլիայի նախագահ)
Նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունից 500.000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից:
Անշուշտ, նա ստացավ իրեն հարկավոր ձայները… բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:

Տիտանիկը կառուցող վարպետը
Տիտանիկի կառուցումից հետո մի լրագրող հարցրեց նրան, թե որքան ապահով է նավը:
Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց.
«Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»:
Տիտանիկի վախճանը բոլորս գիտենք;

Մերլին Մոնրո (դերասանուհի)
Մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեհեմը և ասաց, որ Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն:
Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց.
«Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»:
Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում: 

Բոն Սկոթ (երգիչ)
AC/DC խմբի նախկին վոկալիստն իր 1979թ. մի երգում ասում էր.
«Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»:
1980թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուկից:

Քրիստին Հեուիթ (ջամայկացի լրագրող և հաղորդավար)
Նա մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն աշխարհի ամենավատ գիրքն է:
2006թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. նա այրվել էր իր մոտոցիկլետի վրա:

Կամպինասում (2005թ.)
Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին` վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…
Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց.
«Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»:
Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել:

Կազուզա (բրազիլացի կոմպոզիտոր, երգիչ և բանաստեղծ)
Ռիո դե Ժանեիրոյի իր ելույթներից մեկից հետո նա սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»:
Նա մահացավ 32 տարեկան հասակում թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:


Մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն - մարդիկ, Աստված, հավատք, պատիժ

Մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն - մարդիկ, Աստված, հավատք, պատիժ

33

55

1960